Եվգենի Գրուշեցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Գրուշեցկի
Ծնվել էօգոստոսի 20, 1874(1874-08-20)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1918
Վախճանի վայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Ուշագրավ աշխատանքներԿրասնոարմեյսկայա 7-րդ փողոց
 Evgeny Grushetskiy Վիքիպահեստում

Եվգենի Նիկոլաևիչ Գրուշեցկի (ռուս.՝ Евгений Николаевич Грушецкий, օգոստոսի 20, 1874(1874-08-20), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1918, Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան), պետերբուրգցի ճարտարապետ, աշխատել է ճարտարապետական մոդեռն ​​ոճով։ Սերում է Գրուշեցկիների ազնվական տոհմից։

Կառուցել է Առաջին համաշխարհային պատերազմում զոհվածների հուշարձանը՝ Սուրբ նահատակ Միրոնի եկեղեցու դամբարանը (չի պահպանվել)։ Նրա պահպանված աշխատանքներից է մոդեռն ոճով բազմաբնակարան շենքը 7-րդ Կրասնոարմեյսկայա փողոց 5 հասցեում (1904)։

Կենսագրություն և աշխատանքներ Սանկտ Պետերբուրգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է ռազմական ինժեներ, փոխգնդապետ (1909 թվականից), շինարարական զորամասի տեսուչի օգնական[1], ճարտարապետ, նահանգային քարտուղար[2], «1812 թվականի Հայրենական պատերազմի մասնակիցների ժառանգների ընկերության» անդամ։ Աշխատել է ռազմաուսումնական հաստատությունների բաժնում (1902 թվականից)[3], Ռազմաուսումնական հաստատությունների գլխավոր վարչությունում։

Պահպանվել է 1904 թվականին նրա կողմից մոդեռն ոճով կառուցած բազմաբնակարան շենքը (Սանկտ Պետերբուրգ, 7-րդ Կրասնոարմեյսկայա փողոց, շենք 5)[4]։

Տունը նրբագեղ զարդարված է թևավոր սաղավարտներ ունեցող ռազմատենչ կանանց դեմքերով, որոնք կապված են Ռիխարդ Վագների ստեղծագործությունների հանրաճանաչության հետ[5], որոնց պրեմիերան կայացել է մայրաքաղաքային բեմում 1899 թվականին[6]։

1915 թվականին Գրուշեցկին ավարտել է Սուրբ նահատակ Միրոնի եկեղեցու հուշարձանի կառուցման պատվերը՝ Սանկտ Պետերբուրգի Շրջանցիկ ջրանցքի առափնյա 99 հասցեում, որը համարվել է լեյբ գվարդիայի Եգերական գնդի գնդային տաճարը։ Այդ տաճարում, Գրուշեցկու նախագծով, կառուցվել է դամբարան, որը, ըստ նախագծի, պետք է զարդարվեր իտալական մարմարով[7]։ Մինչև 1917 թվականի հոկտեմբեր այնտեղ թաղվել է մոտ 30 մարդ։ 1930 թվականին Միրոնովյան եկեղեցին փակվել է, շուտով պայթեցվել և ապամոնտաժվել է (այսօր դրա տեղում ամայի տարածք է)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրուշեցկիների զինանշանը

Գրուշեցկու ծնողներն են եղել Նիկոլայ Ալեքսանդրովիչ Գրուշեցկին (1836-1886) և Նադեժդա Եվգենիևնա Ֆոմինան (մահ.՝ 1884): Գրուշեցկին ամուսնացած է եղել Մարիա Միխայլովնա Խիտրովոյի (ծնվ.՝ 1877) հետ (Միխայիլ Կուտուզովի ծոռնուհին), որը սերել է Կուտուզովի հետնորդների երկրորդ ճյուղից՝ Աննա Միխայլովնա Խիտրովոյից (Միխայիլ Կուտուզովի երկրորդ դուստրը՝ ծննդյամբ Գոլենիշչևա-Կուտուզովա)։ Նրանք ունեցել են երեք դուստր՝ Ելենան (04/20/1900 - 01/07/1990, Մոսկվա), Նադեժդան (20/08/1901) և Վերան (1910-1984, Ժուկովսկի, Մոսկվայի մարզ) և մեկ որդի՝ Վիկտորը (03/31/1903)։

Գրուշեցկու կնոջ՝ Մարիա Խիտրովոյի տոհմական առնչությունը Միխայիլ Կուտուզովին[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Միխայիլ Իլարիոնովիչ Գոլենիշչև-Կուտուզով (1745-1813), կինը՝ Եկատերինա Իլյինիչնա Բիբիկովա (1754-1824)։

2. Աննա Միխայլովնա Գոլենիշչևա-Կուտուզովա (1782-1846), հրամանատարի դուստրը։ Ամուսինը՝ Նիկոլայ Զախարովիչ Խիտրովո (1779-1827)։
3. Ալեքսանդր Նիկոլաևիչ Խիտրովո (1805-1865), կինը՝ իշխանուհի Վյազեմսկայա Ելիզավետա Նիկոլաևնա։
4. Միխայիլ Ալեքսանդրովիչ Խիտրովո (1837-1896), կինը՝ Սոֆյա Բախմետևա (1848-1910)։
5. Մարիա Միխայլովնա Խիտրովո։

Գրուշեցկու ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Грушецкие». rosgenea.ru. 2008 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
  2. п. 122 // Сборник трудов потомков участников Отечественной войны 1812 года / В. К. Малиновский. — М.: Янус-К, 2008.. — Т. 1. — С. 73. — 111 с. — 1000 экз. — ISBN 978-5-8037-0401-0
  3. «Грушецкий Евгений Николаевич». Персоны. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
  4. «Доходный дом Модерн». Архитекторы. Архитектурный сайт Санкт-Петербурга. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
  5. «Статьи и книги о Вагнере». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
  6. Фанталов А. Фанталов А. Сценические образы Вагнера и архитектурный декор Санкт-Петербурга // Редакторы-составители: Элла Махрова, Рюдигер Поль Рихард Вагнер и Россия : Сб. — СПб.: Издательство РГПУ им. А.И. Герцена, 2001. — ISBN 5-8064-0470-6. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  7. «Церковь сщмч. Мирона при лейб-гвардии Егерском полку». Святыни Петербурга. Эл. энц. «Санкт-Петербург». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сборник трудов потомков участников Отечественной войны 1812 года. Выпуск 1. Москва, «Янус-К», 2008. Стр.73, п.122
  • Архитекторы-строители Санкт-Петербурга. Справочник. — СПб: Пилигрим. 1996 ISBN 5-900989-01-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Գրուշեցկի» հոդվածին։