Ֆեոդոր Սոլոգուբ
Ֆեոդոր Սոլոգուբ | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Фёдор Кузьмич Тетерников[1] |
Ծնվել է | փետրվարի 17 (մարտի 1), 1863[2][3][4] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 5, 1927[2][3][5][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն |
Գրական անուն | Фёдор Сологуб[1] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ և ուսուցիչ |
Լեզու | ֆրանսերեն և ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Q60850017? (1882) |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ[2] |
Ուշագրավ աշխատանքներ | Չնչին սատանան |
Ամուսին | Անաստասիա Չեբոտարևսկայա[6] |
Կայք | fsologub.ru |
Fyodor Sologub Վիքիպահեստում |
Ֆեոդոր Սոլոգուբ (ռուս.՝ Фёдор Сологу́б, իսկական անունը՝ Ֆեոդոր Կուզմիչ Տետերնիկով, ռուս.՝ Фёдор Кузьми́ч Тете́рников, փետրվարի 17 (մարտի 1), 1863[2][3][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 5, 1927[2][3][5][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս բանաստեղծ, գրող, դրամատուրգ, հրապարակախոս։ Ռուսական գրականությունում դեկադենտական շարժման և ռուսական սիմվոլիզմի վառ ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1882 թվականին ավարտել է ուսուցչական ինստիտուտը, 25 տարի դասավանդել է մաթեմատիկա։ Պատկանել է ավագ սերնդի սիմվոլիստներին, կրել եվրոպական դեկադանսի փիլիսոփայության և գեղագիտության ուժեղ ազդեցությունը։
Նրա «Չնչին սատանան» (1907) նշանավոր վեպի հերոս, գավառական ուսուցիչ Պերեդոնովը մարմնավորել է այն ամբողջ ճղճիմն ու ստորը, որ Սոլոգուբը տեսել է իր ժամանակի կյանքում։ «Արարվող լեգենդ» (1914) վեպում հաղթում է Պերեդոնովի հակոտնյան՝ Տրիրոդովը, որ գրողի «ես»-ն է։ Ռեալիստական գրոտեսկի տարրերն այստեղ զուգորդվում են քմահաճ ֆանտաստիկայի, միստիկայի, էրոտիկայի հետ։
Սերը, արվեստը, երազանքը անելանելի իրականությանն են հակադրված նաև Սոլոգուբի քնարերգության մեջ («Բոցե շրջան»)։ Սոլոգուբի բանաստեղծությունները դասականորեն վճիտ են ու երգեցիկ։ Նրա պոեզիան զգալիորեն ավելի արժեքավոր է, քան արձակը (բացառությամբ «Չնչին սատանա»-ի)։
1905–1907 թվականներին Սոլոգուբը գրել է թունոտ «Քաղաքական փոքրիկ հեքիաթներ», կծու էպիգրամներ ցարի և նրան շրջապատողների մասին։ Հեղափոխության պարտությունն ուժեղացրել է գրողի հոռետեսությունը։ Սոլոգուբը ողջունել է ինքնակալության տապալումը, բայց շատ բանում չի հասկացել 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը։
Թարգմանել է Վոլտերին, Գի դը Մոպասանին, Շառլ Բոդլերին, Պոլ Վեռլենին, Արթյուր Ռեմբոյին, Հայնրիխ Հայնեին և ուրիշների։ Գրել է նաև մի շարք պիեսներ ու հոդվածներ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեոդոր Սոլոգուբի անունով կոչվում են փողոցներ Մոսկվայում[7] և Վիտերգայում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Венгеров С. Тетерников, Федор Кузьмич (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1907. — Т. доп. IIа. — С. 753—755.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Залин С. Л. Сологуб // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 7.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Русские писатели 1800—1917: Биографический словарь (русский) (ռուս.) / под ред. Б. Ф. Егоров — 2019. — Т. 6:С—Ч. — 656 с.
- ↑ «Улица Фёдора Сологуба в Москве — 2ГИС». 2gis.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Улица Федора Сологуба в Вытегре с номерами домов на карте». maprossiya.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Սոլոգուբ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 490)։ |
- Մարտի 1 ծնունդներ
- 1863 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 5 մահեր
- 1927 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս դրամատուրգներ
- 20-րդ դարի ռուս գրողներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային վիպասաններ
- Ռուս թարգմանիչներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Ռուս արվեստաբաններ
- Ռուս սիմվոլիստ բանաստեղծներ
- Ռուսական կայսրության բանաստեղծներ