Օրանժ (Ֆրանսիա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օրանժ (այլ կիրառումներ)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Օրանժ | |||
| ֆրանսերեն՝ Orange[1] օքս.՝ Aurenja | |||
| |||
| 44°8′15″N 4°48′32″E / 44.13750°N 4.80889°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Pays d'Orange in Provence community of communes?, Վոքլյուզ և arrondissement of Carpentras?[2] | ||
| Մակերես | 74,2 կմ² | ||
| ԲԾՄ | 50 մետր, 24 մետր, 127 մետր, 47 մետր | ||
| Բնակչություն | ▲29 706 մարդ (հունվարի 1, 2023)[3] | ||
| Փոստային դասիչ | 84100[4] | ||
| Պաշտոնական կայք | ville-orange.fr(ֆր.) | ||
|
| |||

Օրանժը (ֆրանսերեն՝ Orange) քաղաք է Ֆրանսիայի հարավում՝ Վոքլյուզ դեպարտամենտում[5]։ Այն ընկած է Եյգյուզ գետի ափին, որը, մի քանի կիլոմետր հոսելով, թափվում է Ռոն գետի մեջ։ Բնակչությունը կազմում է 28.948 (2012-ի հունվարի 1-ի դրությամբ)։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի պատմական անունն է Արոզիո։,, Օրանժը,,՝ որպես գույնի և մրգի հետ ասոցացում, ավելի ուշ է առաջացել՝ զարգացող հոմոֆոնիայի հիման վրա։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2010 թվականի մարդահամարի արդյունքների բնակչությունը կազմում է 29 135 մարդ։
| 1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2012 |
|---|---|---|---|---|---|---|---|
| 19 912 | 24 562 | 25 371 | 26 499 | 26 964 | 27 989 | 29 859 | 28 948 |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հայտնի է մի շարք հռոմեական կառույցներով, հատկապես տպավորիչ ամֆիթատրոնով և քաղաքի հիմնադրման կամարով, որոնց կառուցումն սկսվել է Օգոստոս կայսրի տիրապետությունից առաջ կամ այդ ընթացքում։ 1981 այս կառույցները մտան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի մշակութային ժառանգությունների ցուցակ։
Քաղաքի հիմնադրման կամար
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիոն տանող փողոցի մոտ վեր է հառնում հռոմեական երեք կամարանոց մի հուշարձան-դարպաս։ Իր 19 մետր երկարությամբ, 18 մետր բարձրությամբ և ութ մետր լայնությամբ այն իր ժամանակների ամենամեծ և ամենալավ պահպանվածներից մեկն է։ Կառուցվել է հավանաբար հռոմեացիների մի հաղթանակից հետո՝ կամ մ.թ.ա. 49 թ. Մասիլիայի մոտ տեղի ունեցած Կեսարի հաղթանակից, կամ մ.թ.ա. 31 թ. Աքթյումի ճակատամարտից հետո։
Հռոմեական ամֆիթատրոնը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի ներսում է գտնվում մ.թ.ա. առաջին դարից եկած Հռոմեական ամֆիթատրոնը, որը համարվում է աշխարհի ամենալավ պահպանվածներից մեկը։ Հռոմեական կայսրության անկումից հետո այս կառույցն արժանացավ մյուս շատ անտիկ կառույցների ճակատագրին և համարվում էր քարհանք։ Ֆրանսիական հեղափոխության ընթացքում թատրոնի բաժինները ծառայում էին որպես բանտ, որտեղ բանտարկվում էին Հեղափոխության թշնամիները՝ ոչ արժանավայել պայմաններով։ 1869-ից ի վեր այստեղ նորից տեղի են ունենում ներկայացումներ և համերգներ։ Թատրոնն առաջարկում է գրեթե 7000 նստատեղ, հռոմեական ժամանակներում այն հասնում էր 10.000-ի[6]։
Այլ տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլ տեսարժան վայրերից են Նոտրե Դամի տաճարը, Արվեստի և Պատմության թանգարանը (Musée d’Art et d’Histoir)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]« Nom des habitants des communes françaises, Orange » [archive]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ http://www.vaucluse.gouv.fr/IMG/pdf/arrete_signe_portant_modification_des_limites_departementales_de_vaucluse.pdf — 2016.
- ↑ Populations de référence 2023 (ֆր.) — INSEE, 2025.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Оранж // Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона. — СПб., 1908—1913.
- ↑ Roman Theatre and Museum official website
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրանժ (Ֆրանսիա)» հոդվածին։ |
| ||||||||||||||
