Վերին Գեղավանք
Գյուղ | ||
---|---|---|
Վերին Գեղավանք | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Սյունիքի | |
Այլ անվանումներ | Փիրլու | |
ԲԾՄ | 1900 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 0 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | գեղավանքեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Վերին Գեղավանք (նախկին անվանումը՝ Փիրլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, մարզկենտրոն Կապանից 26 կմ հյուսիս-արևմուտք, Գեղի գետի ձախ ափին։
Նախկինում Փիրլու անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Վերին Գեղավանք է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 4-ին[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերին Գեղավանքի մշտական կամ բնակչություն չուներ[2]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։
Վերին Գեղավանքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[1].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 41 | 138[3] | 140 | 26 | 235 | 320 | 650 | 586 | 405 | 0[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահպանվել են “Սուխան”, “Իմաստնոց” և “Տոնաշեն” գյուղատեղիները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 192» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 26-ին.
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»