Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեխակավան)
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին 2017 թվականին և Ադրբեջանի օկուպացիայից հետո | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Տեղագրություն | Արցախի Հանրապետություն Մեխակավան |
Թեմ | Արցախի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | ավերված |
Հիմնական ամսաթվերը | 2017 |
Ներկա վիճակ | ավերված |
Հիմնադրված | 2017 |
Փակված է | 2021 թվական (հիմնահատակ ավերված ադրբեջանցիների կողմից) |
39°23'10"N 47°2'17"E |
Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին կամ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, 2017 թվականին կառուցված հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայրում, որն Ադրբեջանի կողմից հիմնահատակ ավերվել է 2021 թվականին[1][2]։ Եկեղեցին գտնվել է Մեխակավանի զորամասի հարակից տարածքում, բլրի վրա[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել է գնդերեց Սարգիս սարկավագ Աբյանի ջանքերով և բարերար Գրիգոր Մովսիսյանի միջոցներով, օծվել է 2017 թվականի հոկտեմբեր 1-ին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանը օկուպացրեց Մեխակավանը, որից հետո տեսանյութեր հրապարակվեցին ադրբեջանցի զինվորների կողմից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու պղծման մասին։ Այդ տեսանյութերում եկեղեցին կանգուն էր, իսկ վրայի խաչը ադրբեջանցի զինվորները կոտրում են հենց տեսանյութում[4]։
2021 թվականի մարտ ամսին BBC-ի հրապարակած ռեպորտաժում եկեղեցին հիմնահատակ ավերված է[2]։ Տեսանյութում ադրբեջանցիները պնդում են, որ իբր հայերն ենք քանդել այնտեղից հեռանալուց առաջ, մինչդեռ կան հակառակը ապացուցող տեսանյութեր։ BBC-ի լրագրող Ջոնահ Ֆիշերն փաստում է, որ եկեղեցին չէր կարող ոչնչացվել պատերազմի ժամանակ, քանի որ կան տեսանյութեր, որտեղ երևում է, որ երբ այստեղ եկան ադրբեջանցիներ, եկեղեցին կանգուն էր[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրում օծվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին». Արխիվացված է օրիգինալից 2021-11-29-ին. Վերցված է 2021-03-25-ին.
- ↑ 2,0 2,1 «Nagorno-Karabakh: The mystery of the missing church».
- ↑ «ԱՐՑԱԽԻ ՄԵԽԱԿԱՎԱՆՈՒՄ (ՋԵԲՐԱՅԻԼ) ՕԾՎԵՑ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ».
- ↑ «Ադրբեջանցիները պղծել են Մեխակավանի Սբ Աստվածածին եկեղեցին».
- ↑ «Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին․ BBC-ի ռեպորտաժը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ըստ դատախազության, Արցախում Ադրբեջանի ԶՈւ կողմից պատմամշակութային բազմաթիվ հուշակոթողներ են ոչնչացվել, վնասվել կամ պղծվել
- Քրիստոնեական եկեղեցու առեղծվածային «անհետացումը». BBC-ն՝ ադրբեջանցիների կողմից Մարիամ Աստվածածնի ավերման մասին(չաշխատող հղում)