Գետավան (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետավան (այլ կիրառումներ)
Գյուղ
Գետավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Գյուղ Տաշիր համայնք[1]
Այլ անվանումներՂզղալա (Մինչև 1978 թ.)
ԲԾՄ1470 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն80[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Գետավան (Լոռու մարզ) (Հայաստան)##
Գետավան (Լոռու մարզ) (Հայաստան)
Գետավան (Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Գետավան (Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Գետավան, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։

Տաշիր քաղաքից մոտ 3 կմ հարավ-արևելք` Տաշիր գետի աջ ափին։ Գյուղը տեղակայված է ծովի մակերևույթից 1470 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Գետավան 1978 թվականի հունվարի 25-ին[3]։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղից 3 կմ հարավ-արևելք կան 10-11 դդ. ամրոց և մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. բնակատեղի։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թվական մարդահամարի արդյունքների՝ Գետավանի մշտական բնակչությունը կազմել է 80, առկա բնակչությունը՝ 75 մարդ[2]։ Նախկինում եղել է ռուսաբնակ, 1930-ականներից բնակեցված է հայերով[3][4]։

Գետավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 32 237 151 137 105 136[6] 84 80[2]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 845 — 1008 էջ։
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 57» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
  6. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 629 — 916 էջ։