Ճոճկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ճոճկան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Հիմնադրված էIV դար թ.
ԲԾՄ740 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1980 մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ճոճկան (Հայաստան)##
Ճոճկան (Հայաստան)

Ճոճկան, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ Ըստ Ղազար Փարպեցու՝ Ճոճկան գյուղը հիմնվել է IV դարում Ռոջիկ իշխանի կողմից։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 740 մ բարձրության վրա։ Կլիման ձմռանը մեղմ է, ամռանը շոգ, չորային։ Հաճախակի են դարձել կարկտահարությունը, երաշտը, որից խիստ տուժում են գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիները։ Գյուղում ապրում են 2034 բնակիչներ։ Համայնքում կա 408 առանձնատուն՝ 36180 քմ տարածքով։ Գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց։ Դպրոցում սովորում են 380 աշակերտներ։ Համայնքն ունի մեկ մշակույթի տուն։ Գործող գրադարանն ունի 7512 անուն գիրք և տեղավորված է մշակույթի պալատում։ Գյուղում գործում է մեկ բուժ. ամբուլատորիա, որը կառուցվել է 2000 թ., ապահովված է բուժ. սարքավորումներով։ 1960-1990 թթ գյուղում արտադրվել և մթերվել է տարեկան մինչև 3 000 տոննա պտուղ, 300 տ խաղող և 1 000 տ բանջարեղեն։

Բնակչություն

Ճոճկանի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1978 2001 2004
Բնակիչ 501 646 1071 1401 1337 1822 1819 1907 1654

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 131» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ