Անտառաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Անտառաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Մակերես22 կմ²
ԲԾՄ1900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն226[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունանտառաշենցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtaes.am/about-communities/486/ (հայ.)
Անտառաշեն (Հայաստան)##
Անտառաշեն (Հայաստան)

Անտառաշենը գյուղ է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։

Գյուղը գտնվում է ծովի մակերեսից 1900 մ բարձրության վրա, շրջապատված է կանաչազարդ անտառներով, բարձրադիր լեռներով։ Լեռներից հոսող գետը հոսում է անմիջապես գյուղի ջրամբարը, որը բնակչությանը բավարարում է ամբողջությամբ։

Կլիմա

Գյուղի կլիմայական պայմանները բարենպաստ են. ձմեռը ցրտաշունչ է, իսկ ամառը՝ զով։

Գյուղատնտեսություն

Գյուղացիական տնտեսության զբաղմունքը՝ հողագործություն, նախկինում զբաղվել են գազանաբուծությամբ։ Կարևոր է նշել, որ երկար տարիներ զբաղվելով գազանաբուծությամբ, տալով հանրապետությանը մեծ եկամուտներ, չեն զբաղվել հողագործությամբ, քանի որ ամբողջ տարին այն պահանջել է մարդկային նուրբ խնամք և հոգատարություն։ Տնտեսությունը միակն է եղել նույնիսկ անդրկովկասյան երկրներում, ուր արտահանվել է ոսկեփայլ մորթի։ Եթե 1937 թ. միությունը ունեցել է 25-30 գազան, ապա 1988 թ. արտահանվել է 17 000 կզաքիսի, 10 000 աղվեսի մորթի, պաշտպանելով հետագա մայրական կազմը։

Տնտեսություն

1990 թ.-ը տնտեսությունը կանգնել է փլուզման եզրին, որը շարունակվեց մինչև 1994 թ.-ն։ Այդ օրվանից սկսած համայնքը զրկվեց գրեթե ամեն ինչից։ Երբ ամենուր կատարվում էր սեփականշնորհման գործընթացը, համայնքում այն չիրականացավ Համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 31 հոկտեմբերի 1991 թ. որոշման։ Անտառաշենը առանձնացել է Լերմոնտովոյի գյուղական խորհրդից, դարձել ինքնուրույն։

Բնակչություն

Անտառաշենի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1970 1979 2001 2004
Բնակիչ 173 443 254 233

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 22» (PDF). Վերցված է 2013 Նոյեմբերի 8-ին.