Ծաղկաշատ (գյուղ, Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշատ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծաղկաշատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն180[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծաղկաշատ (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)##
Ծաղկաշատ (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)
Ծաղկաշատ (գյուղ, Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Ծաղկաշատ (գյուղ, Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Ծաղկաշատ (մինչև 1935 թվականը՝ Խաչիդուռ), գյուղ Լոռու մարզում, Գուգարաց լեռների արևմտյան լանջերին։

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1500 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 60 կմ հյուսիս-արևելք։ Ծաղկաշատ է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և դաշտավարությամբ։ Գյուղի շրջակայքում են գտնվում Կաղմախուտ (10-14 դարեր) և «Խաչ» մատուռները։

Բնակչություն

Ծաղկաշատի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 167 319 345 354 194 273 180

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 100» (PDF). Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.