Jump to content

Պուերտո Ռիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Estado Libre Asociado de Puerto Rico
Պուերտո Ռիկոյի ազատ միավորված պետություն
Պուերտո Ռիկո դրոշ
Դրոշ
Պուերտո Ռիկո զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ La Borinqueña
Պուերտո Ռիկո դիրքը
Պուերտո Ռիկո դիրքը
ՄայրաքաղաքՍան Խուան (Պուերտո Ռիկո)
18°27′N, 66°6′W
Ամենամեծ քաղաք capital
Պետական լեզուներ իսպաներեն և անգլերեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Բարակ Օբամա
 -  Նահանգապետ Լուիս Ֆորտունյո
 -  Կոնգրես ԱՄՆ-ի Կոնգրես
Անկախություն Իսպանիա-ից 
 -  Հայտարարված դեկտեմբերի 10 1898 
 -  Ջրային (%) 1,6
Բնակչություն
 -  2010 մարդահամարը 3 725 789 
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $77,4 միլիարդ (-)
 -  Մեկ շնչի հաշվով $19 600 (-)
ՀՆԱ (անվանական) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $96.26  միլիարդ (-)
 -  Մեկ շնչի հաշվով $24 229 (N/A)
Ջինի (2006) 53.5 (-)
ՄՆԶԻ (-) 0.894 (շատ բարձր) (-)
Արժույթ Դոլար (USD)
Ժամային գոտի UTC (ՀԿԺ-4)
 -  Ամռանը (DST) No DST (ՀԿԺ-4)
Ազգային դոմեն .pr
Հեռախոսային կոդ +1 787, +1 939

Պուերտո Ռիկո (իսպ.՝ Puerto Rico – «հարուստ նավահանգիստ»), պաշտոնական անվանում՝ Պուերտո Ռիկոյի ազատ միավորված պետություն (իսպ.՝ Estado Libre Asociado de Puerto Rico), կամ Պուերտո Ռիկոյի համագործակցություն (անգլ.՝ Commonwealth of Puerto Rico), ԱՄՆ-ից կախում ունեցող տարածք «չներառված կազմակերպված տարածքի» կարգավիճակով (գտնվում է ԱՄՆ ղեկավարության ներքո՝ չհանդիսանալով նրա անկապտելի մասը)։ Պուերտո Ռիկոյի տարածքում ԱՄՆ Սահմանադրությունը գործում է սահմանափակ, գերագույն իշխանությունը պատկանում է ԱՄՆ կոնգրեսին, սակայն տարածքն ունի իր ինքնավարության համակարգը։

Տեղակայված է Կարիբյան ծովում՝ Մեծ Անտիլյան կղզիների խմբին պատկանող Պուերտո Ռիկո կղզու և նրան հարակից մի շարք փոքր կղզիների վրա։

Պուերտո Ռիկոն ունի իր սահմանադրությունը, օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները։ ԱՄՆ-ի հետ կապը պահպանվում է ընդհանուր քաղաքացիության, արժույթի ու պաշտպանության միջոցով։ Տարածքի կարգավիճակի վերաբերյալ օրենսդրական ստույգ հիմքի բացակայության պատճառով այդ հարցն ակտիվորեն քննարկվում է կղզում, ԱՄՆ-ում ու ՄԱԿ-ում։ 2000 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հանձնարարությամբ ստեղծվել է Պուերտո Ռիկոյի կարգավիճակի հարցով հատուկ հանձնաժողով (անգլ.՝ President's Task Force on Puerto Rico's Status)[1]:

Իր զեկույցում հանձնաժողովը հաստատել է ընթացիկ կարգավիճակն ու առաջարկել կղզու քաղաքացիներին տալ ինքնորոշման իրավունք[2]։ Ենթադրվում է, որ այդ գործընթացի շրջանակներում Պուերտո Ռիկոյի բնակիչները կընտրեն երեք տարբերակներից մեկը՝ ընթացիկ կարգավիճակի ամրագրում, ընդգրկում ԱՄՆ-ի կազմում որպես նահանգ կամ անկախացում։ Համապատասխան օրինագիծը ներկայացվել է Կոնգրեսի քննարկմանը[3]։

2012 թվականին տեղի է ունեցել երկու փուլից բաղկացած հանրաքվե Պուերտո Ռիկոյի կարգավիճակի որոշման նպատակով։ Առաջին փուլում տարածքի բնակիչները քեվերակել են հօգուտ քաղաքական կարգավիճակի փոփոխության. դրա օգտին քվերակել է ընտրողների 54%-ը։ 2012 թվականի նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել հանրաքվեի երկրորդ փուլը. ընտրողների 65%-ը քվերակել է տարածքը ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու, 31%-ը՝ տարածքին ԱՄՆ կազմում սուվերեն միավորված պետության կարգավիճակ տալու օգտին։ Ընտրողների 4%-ն է քվերակել տարածքի լիակատար անկախության օգտին[4] (այլ տվյալներով՝ ընտրողների 61,15 %-ը քվերակել է ԱՄՆ-ի հետ միանալու, 33,31 %-ը՝ կղզեխմբին ԱՄՆ-ի հետ միություն կազմող սուվերեն իավորված պետության կարգավիճակի շնորհման, իսկ 5,53 %-ը՝ անկախության օգտին)[5]։ Պուերտո Ռիկոյի՝ ԱՄՆ-ի կազմում վերջնականապես ընդգրկվելու համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի որոշումը։

Պուերտո Ռիկոյի քաղաքացիներն ունե երկակի քաղաքացիություն՝ Պուերտո Ռիկոյի ու ԱՄՆ-ի, սակայն իրավունք չունեն մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ԱՄՆ դաշնային արխիվ (անգլ.)
  2. Պուերտո Ռիկոյի կարգավիճակի գծով նախագահական հանձնաժողովի զեկույցի պաշտոնական տեքստը (անգլ.)
  3. Օրինագիծ Պուերտո Ռիկոյի ինքնորոշման վերաբերյալ Արխիվացված 2017-08-31 Wayback Machine (անգլ.)
  4. Puerto Rico vote could change ties to U.S.(անգլ.)
  5. General Elections 2012 and Plebiscite on Puerto Rico Political Status Արխիվացված 2012-11-07 Wayback Machine (անգլ.)
  6. «Гражданство Пуэрто-Рико». www.zarubej.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  7. «Մի քանի փաստեր Պուերտո Ռիկոյի մասին*» (անգլերեն). www.ifla.org. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
Վիքիճամփորդն ունի Պուերտո Ռիկո‎ին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուերտո Ռիկո» հոդվածին։