Հավերժության հայկական նշան
Հավերժության հայկական նշան, հնագույն ազգային խորհրդանիշ և հայ ժողովրդի ազգային ինքնության խորհրդանշան։
Հավերժության նշանը հնագույն ազգային խորհդանիշ է և հանդիպում է հայ իրականությունում բազմապիսի դրսևորումներով։ Այն ծագում է սվաստիկայից և ունի հստակ հայկական մեկնաբանություն։ Այն ներկայացվում է որպես մի կետից ծագող աջ կամ ձախ պտույտ ունեցող կոր թևերով պատկեր (ոլորք)։ Ամենահին ներկայացումները հայտնաբերվել են հայկական բարձրավանդակի ժայռապատկերներում որպես Արեգակի պատկեր՝ անիվի կամ սվաստիկայի (միա կամ բազմաթև ոլորքի) տեսքով։
Նշանը խորհրդանշում է լավի ու բարու մաղթանք, արև, կյանք, կրակ, կայծակ, պտղաբերություն և ծննդաբերություն, առաջընթաց և զարգացում։ Աջ և ձախ պտույտներին վերագրվում են ակտիվ և պասսիվ իմաստներ ու կարող են օգտագործվել այդ իմաստները նշելու համար։ Օրինակ, աջ պտույտի հավերժության նշանով զարդարված մանկական օրորոցը նախատեսվում է տղաների, իսկ ձախ պտույտի դեպքում՝ աղջիկների համար։ Հնարավոր են ինչպես երկչափ, այնպես էլ տարածական իրականացումներ։
Հավերժության նշանը որպես գրանշան ներառված է ArmSCII հիմնօրինակում և գրանշանների ցանկը սկսվում է հենց նրանով։ Հայկական տառատեսակների համակարգչային հավաքածուներում հավերժության հայկական գրանշանն օգտագործվում է 1987 թվականից՝ ArmSCII-ի գործարկման պահից ի վեր։
Հայաստանում և նրա պատմական տարածքներում հավերժության նշանը հայտնաբերվում է ամենուր՝ ճարտարապետական կոթողների և տարրերի վրա, եկեղեցիների պատերին, խորաններին և որմնանկարներում, մանրանկարներում, խաչքարերի, գորգերի, զարդերի, հագուստի, կենցաղային իրերի և առարկաների վրա, պետական, հասարակական, մասնավոր և կրոնական կառույցների խորհրդանշաններում։
Այսօր հայ ժողովուրդն աշխարհում միակն է, ում արվեստի և հոգևոր խորհրդանշանային մշակույթում հավերժության նշանն անբաժան մաս է կազմում և համընդհանուր տարածում ունի որպես հայկական ինքնության խորհրդանշան[1]։
Ծագումը և իմաստը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանը ծագում և դասակարգվում է որպես սվաստիկա և ներկայացվում է մի կետից ծագող, կենտրոնի շուրջ աջ կամ ձախ ոլորվող կոր (կեռ) թևերով պատկեր[2]։
Հայկական լեռնաշխարհում նշանը հանդիպում է դեռևս հնագույն ժայռապատկերներում, այնուհետև, լինելով բրոնզե դարի հիմնական զարդանախշերից, պատկերվել է զանազան առարկաների (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ և այլ) վրա, հաճախ պատրաստվել կախազարդի ձևով (բրոնզից, ծարիրից)՝ որպես առանձին զարդ (Լոռի)։
-
Կախազարդ, Շամխոր
-
Սվաստիկայի նշանով կարաս, Շամխոր, մ.թ.ա.16-15-րդ դդ.
Հետագայում ենթարկվելով ձևափոխությունների այն ստացել է բարդ ձևեր։ Որոշ նշանների ծայրերը ծռված են մի քանի անգամ, երբեմն հանդիպում են եռաթև ու բազմաթև նշաններ։ Առանձին նշանների խաչաձևման մասում պատկերված է սկավառակ կամ շրջանակ (Անիի պարիսպների վրա)[7]։
-
Լճաշենում պեղված մ․թ․ա․ 15-14-րդ դարի հայ զինվորի քանդակ, Սարդարապատի թանգարան, վերկանգնել է պրոֆեսոր Ա․ Դ․ Ճաղարյանը (տես եռաչափ - 3D Anagliph)
-
Սվաստիկան Հայ ազգագրական հանդեսի կնիքի վրա, 1908
-
Սպիտակավոր վանքի կեռխաչը ("վերականգնված"), 13-րդ դար[8]
-
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Բջնի
Նշանը խորհրդանշել է լավի ու բարու մաղթանք, արև, կյանք, կրակ, կայծակ, պտղաբերություն և ծննդաբերություն։ Աջ և ձախ պտույտներին, ինչպես Հինդուիզմում Սվաստի (Su asti) (࿕ ࿖) և Բուդդիզմում Սվաստիկա - 卍 卐 նշանների դեպքում, վերագրվում են ակտիվ և պասսիվ իմաստներ ու կարող են օգտագործվել այդ իմաստները նշելու համար։ Օրինակ, աջ պտույտի հավերժության նշանով զարդարված մանկական օրորոցը նախատեսվում է տղաների, իսկ ձախ պտույտի դեպքում՝ աղջիկների համար։ Հնարավոր են ինչպես երկչափ, այնպես էլ տարածական իրականացումներ։
Սովորաբար նշանն ունի 8 թև և խորհրդանշում է վերածնունդ ու առաջընթաց, սակայն դրա (կրկնակի սվաստիկայի) տարածված լինելը և քառաթև հավերժության նշանի (սվաստիկայի) իսպառ բացակայությունը 1922 թ.-ից ԽՍՀՄ-ում սվաստիկայի նշանն օգտագործելու արգելքի հետևանք է[9]։ Սվաստիկա-ն հայերենում օտար, ներմուծված բառ է և, սովորաբար, ընկալվում է որպես 4 ուղղանկյուն թևերով, հաճախ էլ ֆաշիստական, նշանի անուն։
Հայաստանում նշանը կոչում են Արևախաչ կամ Վահագնախաչ (Արեգակային Աստված Վահագնի խաչ), Խաչ պատերազմի[10] և Կեռխաչ[7]։ Հնագույն հայկական Էության նշանը (Էության, այն է Աստծո հավերժական լույսի, Նրա ճառագայթները) ներկայացվում է երկու աջ և ձախ ոլորված հավերժության նշանների վերադրությամբ՝
+ | = | |||
Աջ ոլորված հավերժության նշան |
Ձախ ոլորված հավերժության նշան |
Էության նշան |
ամենայն էության, որպես հակասությունների միասնություն, դրսևորում։
Զարգացումներն ու կիրառությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան հայ մշակույթում նշանը խորհրդանշում էր հավերժության գաղափարը, հավերժականը երկնային կյանքում[11]։ Իսկ 5-րդ դարից նա հայտնաբերվում է հայկական հուշաքարերին, ապա դառնում խաչքարային տարածված խորհրդանիշ[12]։ Մոտավորապես 8-րդ դարում հավերժության խորհրդանիշը գործածվել է ազգային պատկերագրությունում[13], և պահպանել է իր կիրառական նշանակությունն առ այօր[14]։
Լինելով խաչքարերի հիմնական բաղադրիչներից մեկը[15], նշանը պատկերվել է նաև եկեղեցու պատերին[16][17][18], շիրիմաքարերին և այլ ճարտարապետական կոթողների ու տարրերի վրա[19][20][21][22][23]։ Հավերժության նշանով են զարդարված հայտնի եկեղեցիներ Մաշտոց Հայրապետ եկեղեցին Գառնիում, Հոռոմայրի վանքը[24], Նոր Վարագավանքը[25], Ծիծեռնավանքը[26], և շատ այլ եկեղեցիներ։
-
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին), 7-րդ դար
-
5-աթև Հավերժության նշան Հառիճի վանքի գմբեթին, 7-րդ դար
-
Մակարավանք, 10-րդ դար
-
Գանձասարի վանք, 13-րդ դար
-
Գեղարդի վանք, 13-րդ դար
-
Սաղմոսավանքի գունազարդ խորաքանդակ, 13-րդ դար
-
Թեղենյաց վանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու խորանի զարդաքանդակներ, 11-րդ դար
-
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խորանի որմնանկարներ, Օշական
Քրիստոսի հետ կապված երեք լուսատուների՝ Արեգակի, Լուսնի, Աստղի (Սուրբ ծննդյան, Բեթղեհեմյան աստղի) խորհրդանիշերը պատկերելու համար օգտագործվել է Հավերժության նշանն իր ամբողջ բազմաձևությամբ՝ աջ և ձախ ոլորված տարբեր քանակի թևերով։ Սովորաբար աջ ոլորված Հավերժության նշանը ներկայացվում է որպես Արեգակի, իսկ ձախ ոլորվածը՝ Լուսնի խորհրդանշան։ Հաճախ էլ Լուսինը ներկայացվում է ավելի պասսիվ նշանի՝ Վարդյակի տեսքով։
-
Խաչքար Սուրբ Հակոբյանց եկեղեցում, Երուսաղեմ, 1440 թ․
-
Խաչքար հին Ջուղայից, 1599 թ․
-
Խաչքար հին Ջուղայից եռաթև հավերժության նշանի զարդերիզով, 1602 թ․
-
Խաչքար Բարձրավանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում
Աջ կամ ձախ ոլորված քառաթևը (սվաստիկան) հիմնականում ներկայացվում է որպես Աստղի կամ Քրիստոսի խորհրդանշան։ Այս բնույթի ներկայացումները հատկապես ընդգծված տարածում ունեն խաչքարային մշակույթում[27][28] և հայկական մանրանկարչության Քրիստոսին պատկերող գործերում։
-
Գրիգոր Տաթևացու մանրանկար, 1376 թ․
-
Հայկական մանրանկար, 1497 թ․
-
Հայկական մանրանկար, 1609 թ․
-
Մեսրոպ Խզանեցու մանրանկար, 1609 թ․
-
Սպահանի Ավետարանի Մանրանկար, 1655 թ․
-
Մանրանկար Լևոն Գ-ի աղոթագրքից, 1283 թ․
-
Արիստակեսի մանրանկար, 1475 թ․
-
Մողնու Ավետարանի մանրանկար՝ Սուրբ Մաթեոս, 11-րդ դար
-
Հայկական մանրանկար, 1497 թ․
-
Սկևրայի մանրանկար, Գրիգոր ծաղկող, 1198 թ․
-
Մալնազարի մանրանկար, 1637-1638 թթ․
-
Սուրբ Մաշտոց Ավետարանի կազմ
Հայկական մշակույթում քառաթև Հավերժության նշանը (Սվաստիկան) լայն կիրառում է ունեցել, մանավանդ անիական շրջանում։ Հաճախ է հանդիպում զարդանախշերում և առանձին զարդերում։ Հանրահայտ վիշապագորգերի պարտադիր զարդն ու նախշը քառաթև հավերժության նշանն է՝ առանձին նշանի և աջ ու ձախ ոլորվող վիշապների տեսքով։
-
Սվաստիկայի զարդանախշով խաչքար Սանահինի վանքում, 11-րդ դար[29]
-
Սվաստիկաներով և Հավեժության նշանով զարդանախշ Թեղենյաց վանքի պատին, 11-13-րդ դար
-
Արատես վանքի ճակատային զարդանախշ Սվաստիկաներով
-
Սվաստիկաներով զարդանախշ և նշաններ Մակարավանքի Ավետարանի մանրանկարներում, Կիպրոս
-
Անիի մոտ գտնվող եկեղեցու արտաքին պատի սվաստիկաներով զարդանախշ
-
Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի սվաստիկաներով զարդանախշ, Բջնի
-
Սուրբ Սարգիս վանքի խորանի սվաստիկան, Ուշի
-
Հայկական վիշապագորգ, 19-րդ դարի վերջ
-
Վիշապագորգ Պառնի գյուղից, 1869 թ․, Սպիտակ
-
Վիշապագորգ Խնձորեսկից, 1890 թ․, Լեռնային Ղարաբաղ
Հավերժության նշանն օգտագործվում է պետական մարմինների խորհրդանշաններում
-
Հայաստան համահայկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված նամականիշ
-
Ջուրը կյանք է հեռուստամարաթոնի խորհրդանիշ, 2010 թ․
-
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդանիշ[30]
-
Հայաստանի Ազգային գրադարանի խորհրդանիշ, 2013 թ․[30]
-
Հայաստանի սահմանապահ զորքեր
-
Հայաստան Սփյուռք գործակցություն
-
Հայաստանի մաքսային ծառայություն
-
Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարան
և Հայաստանի հոբելյանական մետաղադրամների դրոշմներում[31]։
-
Արցախի անկախության 10-ամյակ, 1994 թ․
-
Կիլիկիայի թագավորություն, 1995 թ․
-
Ազգային տարադրամի 5-ամյակ, 1998 թ․
-
Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ, հունվարի 25, 2001 թ․
-
Հայաստանի պետական բանկի 100-ամյակ, 2003 թ․
-
Շուշիի ազատագրման 15-ամյակ, 2007 թ․[30]
Ինչպես նաև Հայաստանի և հայկական սփյուռքի ոչ կառավարական կազմակերպությունների և հիմնարկների կողմից[32]։ Հավերժության նշանն օգտագործում են նաև հայկական հեթանոսական կազմակերպություններն ու նրանց հետևորդները։ Նրանք նշանն անվանում են Արևախաչ[33]։
-
Արևմտյան Հայաստանի դրոշ, 2010 թ․
-
Հարավային Կորեայի հայկական համայնքի խորհրդանիշ
-
«ՀայՀամակարգիչ կենտրոն» ՍՊԸ կնիքը, 1998 թ․
-
Հովհաննես Շարամբեյանի անվան Երևանի Ժողովրդական արվեստի կենտրոնի խորհրդանշան[30]
-
Երևանի մամուլի ակումբի խորհրդանիշ
-
Հեթանոսական տոն Գառնիում
Հավերժության հայկական նշանը ներառված է համակարգչային գրանշանների հավաքածուներում սկսած 1987 թ․-ից[34], ArmSCII հիմնօրինակի֍ գործարկման պահից ի վեր։ Գրանշանն ունի նաև կետադրությանը հատուկ գործառույթ՝ օգտագործվում է տեքստը հատվածների (գլուխների) բաժանելու համար։ Այն օգտագործվում է * (աստեղիկ) գրանշանի (asterisk sign) նման՝ տեքստը կամ բանաստեղծությունը տրոհելու և ձևավորելու, հղումները նշելու համար։ Օրինակ, ինչպես որ այն օգտագործվել է սույն բաժինը կամ ստորև բերված բանաստեղծությունը մասերի բաժանելու և հղումները նշելու համար.
- My Heart's In The Highlands֍֍
-
- ֍
- My heart's in the Highlands, my heart is not here,
- My heart's in the Highlands a-chasing the deer -
- A-chasing the wild deer, and following the roe;
- My heart's in the Highlands, wherever I go.
- ֍
- Farewell to the Highlands, farewell to the North
- The birth place of Valour, the country of Worth;
- Wherever I wander, wherever I rove,
- The hills of the Highlands for ever I love.
- ֍
- Farewell to the mountains high cover'd with snow;
- Farewell to the Straths and green valleys below;
- Farewell to the forests and wild-hanging woods;
- Farwell to the torrents and loud-pouring floods.
- ֍
- My heart's in the Highlands, my heart is not here,
- My heart's in the Highlands a-chasing the deer
- Chasing the wild deer, and following the roe;
- My heart's in the Highlands, wherever I go.
֍ ArmSCII — Armenian Standard Code for Information Interchange
֍֍ Robert Burns, 1790 (in old English), Իմ սիրտը լեռներում է, Ռոբերտ Բըրնս, 1790 (հին անգլերենով)
ArmSCII-8 կոդավորման հայկական տառատեսակներում աջ և ձախ պտույտի հավերժության գրանշաններն իրականացվում են ուղիղ և շեղ տառաձևերում՝
2010 թ․ ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտը դիմեց Յունիկոդ կոնսորցիումին առջարկելով գրանցել Հավերժության հայկական նշանը և ներկայացրեց գրանշանի համապատասխան նկարագրությունն ու հիմնավորումը[35]։ Հիմնավորումն առանց առարկությունների ընդունվեց, իսկ այդ ոլորտում հայտնի մասնագետ, հայերեն համակարգերի գիտակ և Յունիկոդ կոնսորցիումի փորձագետ Մայքլ Էվերսոնը կազմեց առաջարկի շրջանառու փաստաթղթերը, որում առաջարկվում էր գրանցել երկու՝ աջ և ձախ պտույտի Հավերժության հայկական նշաններ[36]։ 2012 թ․ Յունիկոդ կոնսորցիումը գրանցեց և գրանշանները պաշտոնապես դարձան միջազգային ISO/IEC 1046 ստանդարտի մաս[37]
- 058D ֍ RIGHT-FACING ARMENIAN ETERNITY SIGN
- 058E ֎ LEFT-FACING ARMENIAN ETERNITY SIGN
- • maps to AST 34.005:1997
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բոլորակներ (Լուսնի փուլեր), Անանիա Շիրակացի, 7-րդ դար
-
Մանրանկար Ստեփանոսի ավետարանից, 1201 թ․
-
Հովսիյանի մանրանկար, 1316 թ․
-
Երուսաղեմի Սուրբ Հարություն եկեղեցու ներքին սենյակներից մեկի դուռը
-
Վարդանանք, Շարակնոց, Կարապետ Բերկրեցու մանրանկար, 1482 թ․
-
Վարդանանք ըստ Եղիշեի, Բաղեշի մանրանկար, 1569 թ․
-
Մանրանկար Գլաձորի համալսարանից, 13-14-րդ դար
-
Գորգ Մայր Հայաստան
-
Հայ առևտրական-խոջայի տարազ, 17-րդ դար
-
Հասան Ջալալ Վախթանգյանի շիրիմը, 1214-1261 թթ․
-
Աղուտի գերեզմանոց, Սիսիան
-
5000 ռուբլի, ՀԽՍՀ, 1921 թ․
-
100000 ռուբլի, ՀԽՍՀ, 1922 թ․
-
1988 թ․ Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթող Գյումրիում
-
Մեծ Եղեռնի հուշակոթող Երևանում, 1965 թ․
-
Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների գերեզմանոց Սիսիանում
-
«Հայաստանը առաջին քրիստոնեկան պետությունն է» հուշակոթողը Երևանի Կասկադ համալիրում, 1992 թ․
-
Հուշակոթող Հայոց այբուբեն և Հավերժության նշան, Օշական
Այլոց հավերժության նշաններ և համընկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Բասկերի մշակույթում, հաշվի առնելով նրանց հնարավոր հայկական ծագումը, հավերժության նշանի լայն տարածվածությունը, մասնավորապես, գերեզմանաքարերի պատկերազարդերում՝
Այլոց հավերժության նշաններ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հավերժության հայկական նշան կատեգորիայում։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սվաստիկան հայկական մշակույթում կատեգորիայում։ |
- Սվաստիկա
- Բորջղալի
- Կոլովրատ
- Էստոնիայի Հելմե շրջանի զինանշան
- Պիքտական քարեր
- Castro culture - Կաստրո մշակույթ, անգլերեն Վիքիպեդիայից
- Hilarri ― Բասկերի գերեզմանաքարեր, անգլերեն Վիքիպեդիայից
- Picture stones of Gotland - Գոթերի երկրի պատկերազարդ քարեր
- Հայկական խաչ
- Հայկական խաչքար
- Հայկական գորգ
- Հայկական դիցաբանություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հավերժության նշան, ՀՀ Վարչապետին կից Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի Արխիվացված 2013-12-03 Wayback Machine Լեզվի և մշակույթի աշխատանքային խումբ(չաշխատող հղում), 2010 թ․
Տեղադրված է Ստանդարտների ազգային ինստիտուտի "Հայկական դրամի և հավերժության հայկական նշանների նախապատմությունը" էջում`։
Էջի և փաստաթղթի հիմնական բովանդակությունը՝- Հայկական դրամի և հավերժության հայկական նշանների միջազգային ճանաչման խնդիրն առաջին անգամ 2010 թվականի սկզբներին բարձրաձայնվեց Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի Լեզվի և մշակույթի աշխատանքային խմբի կողմից։ Հայկական դրամի նշանը ստեղծվել է 1995 թվականին հայկական դրամի հիմնումից երկու տարի հետո։ Այն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը։ Այն կազմված է որպես հայերեն «Դրամ» բառի առաջին գլխատառ «Դ» տառ, որի հորիզոնական աջ ելուստը իրագործված է աջ ուղղաձիգ տարրը հատող երկու հորիզոնական գծերի տեսքով։ Ազգային մակարդակով ստանդարտացվել է 2007 թվականին և ընդգրկվել ՀՍՏ 34.001 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Գրանշանների հավաքածուներ և ստեղնաշարեր. Գրանշանների կոդավորում և ստեղների դասավորություն» ազգային ստանդարտում։ Իսկ ահա հայկական հավերժության նշանը հնագույն ազգային խորհրդանիշ է և հայկական իրականության մեջ կարող է հանդիպել հայկական եկեղեցիների և խաչքարերի վրա, ինչպես նաև հայկական մանրանկարչությունում։ Այն իրենից ներկայացնում է կորագծային թևեր ունեցող ժամացույցի սլաքի ուղղությամբ կամ ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ ոլորվող աստղանիշ։ Որպես կանոն այն ունի ութ կոր, ինչը խորհրդանշում է վերածնունդը։ Սակայն կարող է ունենալ չորս կամ ավելի կոր։ Աշխատանքները կազմակերպելու համար Ստանդարտների ազգային ինստիտուտի ակտիվ ջանքերի շնորհիվ ստեղծվեց աշխատանքային խումբ, որում ընդգրկվեցին ոլորտի ճանաչված մասնագետներ, փորձագետներ, պետական և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Աշխատանքային խմբի անդամների կարծիքների և առաջարկությունների երկարատև քննարկումների հիման վրա համաձայնություն ձեռք բերվեց մշակված հայկական նշանների վերաբերյալ։ Այնուհետև, սահմանված միջազգային ընթացակարգերով Ստանդարտների ազգային ինստիտուտը Ստանդարտացման միջազգային կազմակերպության ՄՏՀ 1 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» միավորված տեխնիկական հանձնաժողովի ԵՀ 2 «Կոդավորված նշանների հավաքածուներ» ենթահանձնաժողովին ուղարկվեց վերը նշված նշանները և դրանց նկարագրությունները` ԻՍՕ/ԻԷԿ 10646 ստանդարտում լրացում կատարելու նպատակով։ Սակայն կան այդպիսի բազմաթիվ հայկական նշաններ և խորհրդանշաններ, որոնց համար հետագայում ևս կարիք կլինի ձեռք բերել միջազգային ճանաչում։ Ուստի Ստանդարտների ազգային ինստիտուտը շարունակում է տեղային և միջազգային մակարդակով համագործակցությունը հայկական նշանների միջազգային ճանաչման համար։
- Armenian Eternity Sign is the ancient national symbol and in Armenian reality it can be met in many variations.
- The appearance of the Sign resembles both clockwise and anti-clockwise rotating ornament, which is composed with curves running from center of the symbol.
- As a rule the Sign should have eight curves, as this number stands for revival, rebirth and recurrence.
- However, the symbol may be represented with four and more curves as well.
- Right and left rotations have accordingly active and passive meanings, as in case of Swastika, and are used in order to accentuate these meanings.
- For example, a cradle for а boy is decorated with the right whirling eternity sign and a cradle for а girl with the left whirling eternity sign.
- It can be performed both two-dimensionally and three-dimensionally.
- Eternity Sign opens the list of symbols included in ArmSCII.
- Armenian Symbol of Eternity is the direct descendent of the pre-historic Swastika and has clear Armenian interpretation.
- It symbolizes the identity of Armenian nation suchlike a David’s star for Hebrews.
- The earliest roots of round whirling sun-like symbols in the Armenian Highland are rock inscriptions from the Stone Age.
- In Armenia the eternity sign can be found everywhere, in architecture; on doors, walls and etc.
- The sign of Eternal Life, or turning wheel, was carved on numerous Khatchqar (Cross-Stones) and church walls in ancient Armenia.
- Besides the meaning that “Everything Armenian starts from the eternity sign”, this sign has a punctuation function also: it is applied to divide a text into parts (chapters), as well as to design a text or a poem or to make references like an asterisk sign (*).
- Armenia today, is arguably the only nation on earth where the Symbol of Eternity is a prominent and integral part of artistic expression and spiritual symbolism.
- ↑ 2,0 2,1 Ֆեռնանդո Կոիմբռա, A Swastika Pictorial Atlas, 2012. Նկ․ 1 – Սվաստիկայի տարատեսակներ / Տարբեր ժամանակաշրջաններ։
- ↑ Tokhatyan, K.S. «Rock Carvings of Armenia, Fundamental Armenology, v. 2, 2015, pp. 1-22». Institute of History of NAS RA.
- ↑ 4,0 4,1 The Archaeological Monuments and Spaciments of Armenia, Volume 6, Armenia, Yerevan, 1971.
H. A. Martirossian, H. R. Israelian, The Rock-Carved Pictures of the Gueghamian Mountains, pp. 56-222. - ↑ The Archaeological Monuments and Spaciments of Armenia, Volume 20, Armenia, Yerevan, 2008.
Zhores Khachatryan and Oleg Neverov, The Archives of Artashat - The Capital of Ancient Armenia, p. 370. - ↑ Thomas Wilson, "The Swastika. The Earliest Known Symbol, and Its Migration; with Observations on the Migration of Certain Industries in Prehistoric Times", U.S. National Museum, Smithsonian Institution, 1894. From the "Report of the U. S. National Museum for 1894", pages 757-1011, with plates 1-25 and figures 1-374.
Thomas Wilson - Curator, Department of Prehistoric Anthropology, U.S. National Museum. - ↑ 7,0 7,1 ՀՍՀ, բառահոդված ԿԵՌԽԱՉ, հ․ 5, 1979, էջ 385-386
- ԿԵՌԽԱՉ, սվաստիկա (սանսկրիտ. su asti — լավ լինել), թևերի ծայրերն ուղիղ անկյան տակ, երբեմն՝ կորությամբ աջ կամ ձախ ծռված խաչ։ Հանդիպում է Եվրոպայի, Ասիայի, հազվադեպ՝ Աֆրիկայի հնագույն մշակույթների արվեստի ստեղծագործություններում։ Անտիկ ժամանակներում պատկերվել է հին հուն․ սկահակների, հուն․ և սիցիլիական դրամների, հետագայում՝ եվրոպական միջնադարյան հուշարձանների վրա։ Հայկական լեռնաշխարհում Կ. հանդիպում է դեռևս հնագույն ժայռապատկերներում, այնուհետև, լինելով բրոնզեդարյան հիմնական զարդամոտիվներից, պատկերվել է զանազան առարկաների (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ ևն) վրա, հաճախ պատրաստվել մեդալիոնների ձևով (բրոնզից, ծարիրից)՝ որպես առանձին զարդ (Կիրովական)։ Հետագայում ենթարկվելով ձևափոխությունների՝ Կ. ստացել է բարդ ձևեր։ Որոշ Կ-երի ծայրերը ծռված են մի քանի անգամ, երբեմն հանդիպում են եռաճանկ ու բազմաճանկ Կ-եր։ Առանձին Կ-երի խաչաձևման մասում պատկերված է սկավառակ կամ շրջանակ (Անիի պարիսպների վրա)։ Ենթադրվում է, որ Կ. խորհրդանշել է արև, կրակ, կայծակ, կյանք, պտղաբերություն և ծննդաբերություն (օրինակ, հնդ. Մայա դիցուհին պատկերացվում է իգանդամի վրա նկարված սվաստիկայով)։ Հետագայում Կ. գործածվեց որպես ֆաշիստական Գերմանիայի դրոշի հորինվածքի կենտրոնական տարր, դարձավ բարբարոսության ու բռնության խորհրդանիշ։ Գրկ. Սամուելյան Խ., Հին Հայաստանի կուլտուրան, հ. 2, Ե., 1941:
- ↑ Այս կեռխաչի հարևանությամբ, եկեղեցու բակում է գտնվում Գարեգին Նժդեհի գերեզմանը։
- ↑ Ионина Н. 100 великих наград. М.: «Вече», 2003 ISBN 5-9533-0557-5․
- В первые годы революции свастика пользовалась определенной популярностью у художников, искавших новые символы для новой эпохи, но конец её тиражированию положила статья «Предупреждение», опубликованная наркомом просвещения А. В. Луначарским в газете «Известия» в ноябре 1922 года: «На многих украшениях и плакатах по недоразумению беспрестанно употребляется орнамент, который называется свастикой. Так как свастика представляет собой кокарду глубоко контрреволюционной немецкой организации „Оргеш“, а в последнее время приобретает характер символического знака всего фашистского реакционного движения, то предупреждаю, что художники ни в коем случае не должны пользоваться этим орнаментом, производящим, особенно на иностранцев, глубоко отрицательное впечатление».
- ↑ Սա Սասնա ծռեր ազգային էպոսի հերոսներին պատկանող երրորդ հատկանշական իրն է։ Այս հերոսներն ունեն․ առաջինը՝ Հրեղեն ձի Քուռկիկ Ջալալի, երկրորդը՝ Թուր Կեծակի, և երրորդը՝ Խաչ պատերազմին իր աջ բազկին։ Սակայն այդ Խաչ պատերազմին հերոսների աջ բազկին մինչ այժմ էլ որևէ գրքում կամ այլ կերպ պատկերված գոյություն չունի վերը նշված արգելանքի պատճառով։
- ↑ Elisabeth Bauer-Manndorff, Armenia։ Past and Present, 1981, Reich Verlag, p. 89
- The circle, as a line returning upon itself, represented perfection. Having neither beginning, nor end, it was the symbol of eternity. The architects expressed the concept of everlasting, celestial life in the knowledge of the presence and effect of the divine power by sphere.
- ↑ Nelli Sahakyan, Armenian Highland. RAU Press, 2006, p. 150(349)
- ↑ Jacob G. Ghazarian The Mediterranean legacy in early Celtic Christianity: a journey from Armenia to Ireland, Bennett & Bloom, 2006. pp. 263, p. 186.
- The eighth, or ninth, century date of this two examples of Irish stone crosses places them chronologically well after the carving of stone crosses in Armenia and the use of the Armenian symbol of eternity had become a long established national iconographical practice.
- ↑ Ա․ Կ․ Զարյան, Խաչքարերի խորհրդանշաններին և միթրայականությանը վերաբերող պատկերագրական հարցեր։ ՀՀ ԳԱԱ Պատմաբանասիրական հանդես, հմ․ 1, 1989, էջ 202-219։ ISSN 0135-0536
- ↑ The government of Armenia, The list of non-material cultural heritage of Armenia, 2010, p. 15
- ↑ Հրաչյա Քարտաշյան, Խորանաշատի ճարտարապետական համալիրը։ ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների, հմ․ 4, 1986 թ․, էջ 42—52
- ↑ Hayden Herrera, Arshile Gorky: His Life and Work․ Macmillan, 2005, pp. 784
- ".. one tip of the boot/butter churn, may be derived from the Armenian symbol of eternity carved into the facades of many eleventh-century Armenian churches, ..."
- ↑ Károly Gink, Károly Gombos, Armenia: landscape and architecture. Corvina Press, 1974.
- "The sign of eternity, two combined wheels, is cut on the east wall, together with a number of pictures of sirens."
- ↑ Nicolas Holding (2011), Armenia, Bradt Travel Guides, pp 312, p. 130, 148
- ↑ Գագիկ Գ. Սարգսյան; Հուսիկ Մելքոնյան, Վիմագրագիտական էսքիզներ – 2, Պատմա-բանասիրական հանդես, № 3, 2012, p. 101
- ↑ R. L. Khachatryan, Russian academy of Art, Rudolg Khachatryan: high-dimensional objects, Galart, 2002, p. 13
- ↑ Armenia Today, vol. 5-6, Yerevan, 1982, p. 4
- ↑ Գ. Հ. Կարախանյան, Հայաստանի միջնադարյան կենցաղային քանդակները (XV-XVI դդ.), Լրաբեր հասարակական գիտությունների, №8, Երևան, 1975, pp. 31—47
- ↑ Ա. Ա. Մանուչարյան, Հոռոմայրի վերին հուշարձանախումբը ՀՀ ԳԱԱ Պատմաբանասիրական հանդես, հմ․ 4, 1979, էջ 267-272։ ISSN 0135-0536
- Երկու զարդեր են քանդակված կամարների ներսի կողմի վերնամասում։ Մեկը պատկերում Է հավերժության նշան, կազմված գնդաձև ուռուցիկ մակերեսին սփռված ելունդավոր գծերով։
- ↑ Հրաչյա Քարտաշյան, Նոր Վարագավանքի ճարտարապետական համալիրը։ ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների, հմ․ 7, 1984, էջ 60-73։ ISSN 0320-8117
- Պսակ-գոտու անմիջապես վերևով անցնում է եզան և կտցահարող թռչունների, նռնենու տեսքով կենաց ծառի, զամբյուղների, վարդյակի և հավերժության նշանի պատկերներով քանդակաշարք, որն ունի գաղափարական որոշակի իմաստ։
- ↑ Մ․ Ս․ Հասրաթյան, Ծիծեռնավանք։ ՀՀ ԳԱԱ Պատմաբանասիրական հանդես, հմ․ 2, 1980, էջ 39-57։ ISSN 0135-0536
- ↑ Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։ Արխիվացված 2016-06-13 Wayback Machine Խմբագիր՝ Բաբկեն Առաքելյան, ՀՍՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, 1984 թ․, էջ 29
- ↑ Համլետ Պետրոսյան, Հայկական ինքնության խորհրդանիշեր։ Խաչքար, ???? թ․, էջ ?? (անգլ.՝ Hamlet L. Petrosyan, Symbols of Armenian Identity. The Khachkar or Cross-Stone)
- ↑ Նորագյուտ խաչքար է, հանրությանը երբևէ չի ներկայացվել և մասնագիտական շրջանակներին ծանոթ չէ։ Ըստ Համլետ Պետրոսյանի, անիական դպրոցի 11-րդ դարի կեսերին ստեղծված խաչքար է։ Սովետական տարիներին Սվաստիկան պատկերող մասերը վերացվել են՝ ջարդուփշուր է արվել գլխամասը, տաշվել են նշանը պարունակող մասերը։
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 Հեղինակ` Հարություն Սամուելյան։ Ֆիզիկոս, նկարիչ ձևավորող, ծաղրանկարիչ, հրատարակիչ։ Բազմաթիվ գրքերի ձևավորումների, նամականիշերի, փոստային ծրարների և խորհրդանշանների հեղինակ։ ՀՀ զինանշանի ձևավորման համահեղինակ (հիմնական ձևավորումը՝ Ռուբեն Գևոնդյանի)։
- ↑ *«Մամլո հաղորդագրություն - "Շուշիի ազատագրման 20-ամյակ" (ոսկի) [News release - A golden coin dedicated o the 20th anniversary of the Liberation of Shushi]» (PDF). Central Bank of Armenia. 2012 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
- «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 Թվականի Հունվարի 7-ի N 6 Որոշման Մեջ Փոփոխություններ Կատարելու Մասին». Armenian Legal Information System. 2012 թ․ ապրիլի 18. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
- The Council of the city Yerevan, the seal of Yerevan, 2010
- Ministry of Justice of RA, about the medals and decorations, 2007
- The governmment of Armenia, symbol of the cooperation «Armenia-Diaspora» Արխիվացված 2013-09-27 Wayback Machine, 2012
- Ministry of Emergency Situations, about the medals and decorations, 2011
- Central Bank of Armenia, coin «15-years of liberation of Shushi», 2007
- ↑ National Council of Western Armenia, the flag of Western Armenia, 2011
- ↑ «Հայկական արիական հիմնական նշանների (սիմվոլների) խորհուրդը և չափային շղթաները». Armenian Aryan Union. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ ArmSCII-ի ստեղծման պատմություն, 1987-2012 Արխիվացված 2013-10-02 Wayback Machine, Հայերեն համակարգեր - արդեն 25 տարեկան, Վահրամ Մխիթարյան, ԵՊՀ, ապրիլի 20, 2012
- ↑ ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտի հիմնավորում-նամակը Յունիկոդ կոնսորցիումին
- ↑ ISO/IEC JTC1/SC2/WG2, N3924, 2010 Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, the proposal to encode two symbols for Armenian in the UCS by Michael Everson
- ↑ «ISO/IEC 10646:2012/Amd.1: 2013 (E), p. 13-14 (11-12)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-09-22-ին. Վերցված է 2013-11-12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկ Դեմոյան, Հայկական ազգային խորհրդանշաններ, Երևան, «Փյունիք», 2013 — 476 էջ։
- Աբրահամ Շահինյան, Հայկական խաչքարերը և դրանց փորագրությունները (9-13-րդ դդ) (Армянские хачкары (крестные камни) и их надписи (IX—XIII вв.)), Երևան, 1970։
- Արտակ Մովսիսյան, Հայաստանը Քրիստոսից առաջ Երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների), Երևան, «Յասոն», 2005, էջ 176։
- Ռուբեն Եղիազարյան, Կելտական խորհրդանիշը և հայկական ավանդույթը (Кельтский символ и армянская традиция), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2005, էջ 256։
- Համլետ Պետրոսյան, Հայ ինքնության խորհրդանիշեր։ Խաչքարային մշակույթ։ Հնագիտական ուսումնասիրություններ և մեկնություններ։
- Հայ մատենագրութեան թուանշային գրադարան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Water is Life indeed and as you can see in the design, the water turns into the Armenian eternity symbol as it flows out of the helping hands."
- Պատկեր՝ Ջուրը կյանք է հեռուստամարաթոնի խորհրդանիշ։
- «Նամականիշի վրա պատկերված է Հայաստան համահայկական հիմնադրամի 20-ամյակի լոգոն, իսկ հավերժության նշան կազմող օղակի մեջ նշված են այն պետությունները, որտեղ գտնվում են Հայաստան համահայկական հիմնադրամի ներկայացուցչությունները։»
- Պատկեր՝ Հայաստան համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակին նվիրված նամականիշ։
- «Հին հայկական ավանդական խորհրդանիշերից մեկը սվաստիկայի առանձնահատուկ տեսակ հանդիսացող արևախաչն է, որը կոչվում է նաև կեռախաչ (կեռ խաչ), ճանկախաչ, խաչաթև, վահագնախաչ, պարույրախաչ, տիեզերախաչ, պատերազմախաչ (պատերազմի խաչ), հայկական սվաստիկա, հավերժության հայկական նշան։»
- Պատկեր՝ Հավերժության հայկական նշան։
- «— Նախկինում Սովետական Միության կատարի աստղն էր գլխարկի մեջտեղում տեղադրված, իսկ հիմա վեց աստղանի մեր գեղեցիկ հայկական հավերժության նշանն է լինելու։»
- "A single jet of water and the symbol of eternity mark its center, representing hope and rebirth."
- "The Armenian Engineers and Scientists of America (AESA) logo is an ancient symbol used in Armenian architecture and carvings. The symbol signifies Eternal Life - in Armenian Haverjoutian Nshan or Sign of Eternity."
- Պատկեր՝ ԱՀԻԳ խորհրդանիշ։
- Հայկական հուշարձաններ։ Հայկական ժառանգություն նախագիծ։ Արխիվացված 2014-03-19 Wayback Machine
- Armenian Wheel of Eternity, a brief video history of the from pre-history to present by People of Ar, The Six Pointed Star of Armenia
- Symbolism and iconography in armenian woven art, Հրաչ Կոզիբեյոկյան Արխիվացված 2015-11-08 Wayback Machine, Հայ գորգագործների միության անդամ, Լոս Անջելես, Նոյեմբերի 25, 2013 թ․։
- Aram Mp3-ը Եվրատեսիլ-2014 երգի փառատոնում ներկայանում է աշխարհին Հավերժության հայկական նշանով։
- Տեսագրությունը YouTube-ում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 385)։ |