Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1983
ՆպատակներՀայ ճարտարագետներին համախմբել և նրանց միջև համագործակցություն ստեղծել
Գլխադասային գրասենյակԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Լոս Անջելես ԱՄՆ
Ստորադաս 
կազմակերպություն(ներ)
Բոստոնում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում
Կամավորներ700

Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը հիմնվել է Հակոբ Փանոսյանի գլխավորությամբ 1983 թվականին, Լոս Անջելեսում՝ ԱՄՆ-ում, Հայաստանում և այլ երկրներում բնակվող հայ ճարտարագետներին համախմբելու և նրանց միջև համագործակցություն ստեղծելու նպատակով։ Ընկերակցությունը կազմակերպում է համահայկական գիտաժողովներ՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, մասնագիտական այլ հաստատությունների մասնակցությամբ։

Հայաստանի տնտեսական հարցերի լուծման վերաբերյալ հետազոտություններ կատարելու նպատակով իրականացնում է մասնագետների փոխանակություն։ Օժանդակություն է ցույց տալիս Հայաստանի գիտնականներին և գիտական հիմնարկներին։ Մասնաճյուղեր ունի Բոստոնում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում։ Հրատարակում է եռամսյա տեղեկատու։ Ունի շուրջ 700 անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։