Քննարկում:Հավերժության հայկական նշան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սվաստիկա՝ գրականություն և պատկեր[խմբագրել կոդը]

Armenian Journal "Azg", 1908, vol. XVII, no. 1, Yezekian A., Swastika (in Armenian)
Stamp of Armenian "Azg" Journal, 1908
Armenian Eternity Sign on the Stamp of ACC

Առաջինը Թիֆլիսում հրատարակվող Ազգագրական հանդեսի 1908 թ․ XVII հատորի 1-ին համարում ներկայացված Ա․ Եզեկեանի «Սվաստիկա (Swastika)» հոդվածն է (PDF)։ Խմբագրությունը հատուկ պատվիրել էր այս հոդվածը հեղինակին, որպեսզի պարզի, թե ինչքանով է սվաստիկան հայկական և կարող են արդյոք օգտագործել այն որպես խմբագրության խորհրդանիշ և զետեղել խմբագրության կնիքում (երկրորդը՝ PNG)։ Ըստ ուսումնասիրությունների, այն իմաստով և պատկերներով, որով սվաստիկան օգտագործվել է պատմական Հայաստանի տարածքում, այն կարելի է համարել նաև հայկական խորհրդանիշ։ Որը և հիմք է հանդիսացել, որ Ազգագրական հանդեսի խմբագրության կնիքը 1908 թ․-ից սկսած պարունակի աջ պտույտով սվաստիկայի պատկերը։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 09։17, 8 Հունիսի 2013 (UTC)

Վահրամ, սա հարց կամ քննարկման նյութ չէ։ Ինչո՞ւ այն չեք տեղադրում էջում։--Bekoքննարկում 10:27, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]
Pandukht մասնակիցը կանոնավոր արձագանքում է դիտողություններին ու առաջարկություններին և հաճույքով լրացնում է հոդվածը։ Լավ է, երբ Pandukht-ի նման փորձառու մասնակիցները հոդվածներին տիրություն են անում։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 11:02, 8 Հունիսի 2013 (UTC)[reply]
Շնորհակալություն աշխատանքի գնահատականի համար, հարգելի Վահրամ Մխիթարյան: Ուրեմն ձեր թույլտվությամբ և մեծ սիրով կտեղափոխեմ վերոնշյալ տեղեկությունները անմիջապես հոդված: --֎ Պանդուխտ 09:52, 7 Հուլիսի 2013 (UTC)[reply]

ևս մի ոչ անհայտ հայկական ՍՊԸ-ի կնիք, որի կենտրոնում զետեղված է աջ պտույտի հայկական հինգ թևանի հավերժության (արևախաչի) նշանը։ Հինգ թևը պայմանավորված է ՍՊԸ-ի բնույթով, մարդու թիվն է, քանի որ նրա գործունեության ասպարեզը հումանիտար ոլորտն էր։ Այդ հիմնարկության լրիվ անվանումն էր՝ ՀայՀամակարգիչ հումանիտար տեխնոլոգիաների կենտրոն (ACC - Armenian Computer Center (the center of human technologies))։ Կնիքի նշանը վերցված է 1991-1992 թ․թ․ նույն հիմնարկի նկարիչ-տառաստեղծ Մարիետտա Պ(ետրոսյանի?) ստեղծած "ACC School" (Դպրոցական) առաջին հայկական TrueType տառատեսակից (թավ), այնպես որ դա իսկապես հավերժության հայկական գրանշան է։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 22։02, 30 Հուլիսի 2013 (UTC)

Ոչ վստահելի աղբյուր[խմբագրել կոդը]

Ի դեպ, սա վստահելի աղբյուր չէ։ Տպագրված չէ, չկա հարատարակչություն։ Հեղինակի մասին ոչ մի կենսագրական նյութ չկարողացա գտնել ցանցում։ Իսկ հրատարակված գրքեր կարծես թե չունի։ --vacio 10։51, 8 Հունիսի 2013 (UTC)

Նույնը վերաբերում է այս աղբյուրներին․ [1], [2], [3]։ --vacio 02:57, 30 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Պետք է կրճատել «Համաձայն որոշ հետազոտողների, հայոց այբուբենի կեսը արևախաչի ձևափոխված տեսակներն են» արտահայտությունը, քանի որ «որոշ հետազոտողները» հանրագիտարանային աղբյուրներ չեն։ Եթե պիտակավորվի անավարտ և աղբյուրների կարիք ունեցող, մասնակիցները կսկսեն ակտիվ խմբագրել և կարգի կբերեն հոդվածը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 04:17, 30 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Հայկական հեթանոսություն → Հայկական դիցաբանություն[խմբագրել կոդը]

«Հայկական հեթանոսություն»-ը շատ դեպքերում ընկալվում է որպես բացասական պիտակ, իսկ ազգային իմաստ և իրական արժեք ունի «Հայկական դիցաբանություն»-ը։ Վահրամ Մխիթարյան (քննարկում) 11։56, 8 Հունիսի 2013 (UTC)

Միգուցե ես սխալ եմ, բայց ինչքան որ ես գիտեմ, հեթանոսությունը ավելի շատ որպես կրոն է հանդիսանում, իսկ դիցաբանությունը՝ որպես ավելի շատ ինչ-որ մշակութային երևույթ, քան կրոնական: Այսինքն, դիցաբանությունը կազմում է հեթանոսության մասը: --֎ Պանդուխտ 14:17, 7 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Խոսքս տվյալ հոդվածում ընկալվող ենթատեքստի մասին է։ Հեթանոսությունը, ինչքան ես եմ հասկանում, ազգային որևէ հատկանիշ չունի էլ։ Շատ խորը նյութին չեմ տիրապետում, սակայն տպավորությունը այդպիսին է։ Եւ մի բան էլ։ Մանկուց հետաքրքրել էր, թե Սասնա ծռեր էպոսում այդ «խաչ պատերազմին իր աջ բազկին» ինչ բան է։ Որն իմացա հենց այս հոդվածից։ Սասնա ծռեր էպոսի տարբեր նկարչական ձևավորումներում այդպիսի բան չեմ տեսել կամ գուցե և բաց եմ թողել։ Որևէ աղբյուր կամ ձևավորում-նկար կա՞ այդ մասին։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 19:38, 7 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Չվավերացված տեղեկություններ[խմբագրել կոդը]

Հոդվածում վիճարկելի տեղեկություններին ավելացրել եմ {{փաստ}} կաղապարը։ Առաջարկում եմ 1, առավելագույնը 2 շաբաթ ժամանակ հատկացնել դրանք վավերացնելու համար։ Արժանահավատ աղբյուրներ չգտնելու դեպքում, տեղեկությունները պետք է հեռացվեն։ Խնդրում եմ, որպեսզի հետագա քննարկումները կառուցողական լինեն, եկեք չսկսենք նրանից, թե ինչն ենք մենք ճիշտ կան ոչ ճիշտ համարում, ինչն է հայկական արժեք, ինչը ոչ։ Քննարկենք միայն, ինչն ենք կարող աղբյուրներով հաստատել, ինչը ոչ։ Ըստ որում, ցանկալի է, որ այս կամ այն տեղեկությունը հաստատող աղբյուր գտնելու դեպքում, համապատասխան հատվածը մեջբերենք այստեղ։

Աղբյուրների բացակայությունից բացի, «Հետաքրքիր փաստեր» բաժնում ներկայացված տեղեկությունը նույնպես կասկածելի է։ Նշված աղբյուրում «արևախաչ» բառի ոչ մի հիշատակում չկա (ես չգտա), խոսք կա միայն «սվաստիկայի» մասին։ Տրամաբանական է, որ այդ տեղեկութունը տեղադրվի Սվաստիկա հոդվածում, իսկ այս հոդվածում այն տեղադրելը, թվում է թե, «օրիգինալ սինթեզ» է (WP:SYN)։ --vacio 09։48, 9 Օգոստոսի 2013 (UTC)

Իսկ եթե հոդվածի անունը փոխենք «կեռախաչ» կամ «Հայկական հավերժության նշա՞ն»: Ըստ երևույթին նեւյն բանն է, բայց «կեռխաչ» տարբերակը կարծես թե ավելի է տարածված... --Rob (քննարկում) 11:07, 9 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Թեև «Կեռխաչը» կոնկրետ նույն «սվաստիկան» է. քիչ մը շփոթ կա այս բոլոր անունների մեջ: Այնուամենայնիվ, Արևախաչը կեռխաչի մի առանձին տեսակ է, բայց ով է դրա անունը որոշել «արևախաչ», ինչքանով այդ անունն ընդունված՝ չգիտեմ: Ես այս խորհրդանիշը մինչ այսօր ճանաչել եմ որպես «Հավերժության հայկական նշան», թեև որևէ աղբյուր որպես հիմնավորում չեմ կարող այս պահին ներկայացնել... --Rob (քննարկում) 11:16, 9 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Սկզբունքորեն կողմ եմ ցանկացած վերանվանման, եթե տվյալ անվանումը հիմնված է աղբյուրների վրա։ --vacio 07:36, 14 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Կարգավիճակը ՅՈՒՆԻՔՈԴ–ում այս պահի դրությամբ[խմբագրել կոդը]

Ես հիշում եմ, որ Հայկական հավերժության նշանները, հաստատվել և ներառվել էին 2011 թվականանին, Յունիքոդում ավելացվելու համար։ Ինձ թվում էր, որ Դրամի նշանի հետ միառժամանակ իրանք նույնպես տեղ էին գտել Յունիքոդ 6.1-ում, սակայն այժմ ես իրանց չեմ տեսնում ոչ 6.1-ում, ոչ 6.2-ում։ Միառժամանակ իրանք առկա են Յունիքոդի «pipeline»-ում, որտեղ նշված է, որ առաջարկը ընդունվել է դիտարկման 2011 թ․–ի Օգոստոսի 4–ին, և վերջնական հաստատվել են 2013 փետրվարի 12–ին, և սպասում են հրապարակման, ենթադրաբար գալիք Յունքիոդի 6.3 վարկածում։ Կարծում եմ հոդվածում արժի հիմնվել սրա վրա, քանի որ այն ընդունվել է դեռ 2011-ին, բայց այս պահի դրությամբ դեռ վերջնական ստանդարտի մաս չի կազմել, և ամնեավերջին 8-րդ փուլը անցել է, 2013 թվականին (հաճախ ավելի վաղ փուլերում են հաստատվում նշանները)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23։22, 11 Օգոստոսի 2013 (UTC)


Ինչու՞ է Արեւախաչ հոդվածը վերահղվել այստեղ՝ Հավերժության հայկական նշան[խմբագրել կոդը]

Քննարկման հարգելի մասնակիցներ, վերջերս Արևախաչ հոդվածը դրվել էր ջնջման ենթակա հոդվածների ցանկում, սակայն քննարկման ընթացքում որոշվեց այն թողնել։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ այն վերահղվել է Հավերժության հայկական նշան հոդվածին։ Ինչպես այդ երկուսը կարող են նույն հոդվածը լինել։ Ժողովուրդ ջան, մի՞թե այս երկու նշանները նույն նշանն են։ Եթե այո, ապա խնդրում եմ հիմնավորեք, եթե ոչ, ապա պետք է առանձնացնել Արևախաչ և Հավերժության հայկական նշան հոդվածները։ Նաև մի հարց. էս ինչի է մեր գրածները պահպանելուց հետո փոխվում, օրինակ գրում եմ հ դառնում է յ--Gardmanahay (քննարկում) 18։56, 11 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay։

Փոփոխությունների մասին[խմբագրել կոդը]

Քանի որ հնարավոր չէ 2 օրում էջը ինչ որ վերջնական տեսքի բերել, իմ առաջարկը հետևյալն է․

Առայժ ոչինչ չհեռացնել, այլ միայն ավելացնել և քննարկել։ Այս պարագայում ծավալն ու որակը դեռևս խնդիր չեն, քննարկումները, ելնելով նախապատմությունից և այլ լեզուներով էջերի ստեղծման ընթացքից, երկար կտևեն։ Ես ինքս հնարավորինս շատ բեռնել եմ նկարներ ակնառու քննարկելու համար։ Իմաստ ունի ևս ավելացնել, եթե դա կնպաստի քննարկմանը։ Նույնը վերաբերվում է տեքստին՝ ես ինքս ավելացնելու դեռ շատ բան ունեմ։ Հաշվի առեք, որ քննարկումներ կան նաև Վիքի համայնքից դուրս մասնագիտական շրջանակներում, որոնք հմուտ չեն մասնակցելու քննարկմանը այս եղանակով։ Նյութերի հեռացնելը էապես խանգարում է նրանց հետ խնդիրները քննարկելուն։ Առայժմ այս ամենը արվում է հոդվածի քննարկման, այլ ոչ թե թողարկման համար։

Հայկական Վիքիյի պարագայում և հոդվածի բովանդակությունից ելնելով հասկանալի է, ամեն ինչ չէ, որ կարելի կլինի ինչոր գրավոր աղբյուրների հղումներով հիմնավորել։ Այդ իսկ պատճառով կարելի է ներգրավել փորձագետների, որոնց անունից շարադրված կարծիքը նույնպես կարելի է համարել հավաստի և հիմնավոր հղում։ Մասնավորապես

1. Համլետ Լենսերի Պետրոսյան, պրոֆեսոր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

2. Հայկ Պիոնի Հակոբյան, հնագետ, դոցենտ, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոն, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

3. Մերուժան Կարապետյան, ազգագրետ, մատենագետ, Հայ մատենագրութեան թուանշային գրադարանի ղեկավար

Հետագայում կներգրավվեն նաև այլ ցանկալի փորձագետներ։

Հոդվածում այդպիսի մի հղում օգտագործվել է՝ հղում Համլետ Պետրոսյանի վրա, որում նա ներկայացրել է Սանահինի սվաստիկաներով խաչքարի տեսակն ու թվագրությունը։ Սա շատ տարածված և ընդունված ձև է գիտական հանրությունում՝ անկախ գիտական ամսագրի ռանգից և լեզվից։

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

«զարգացումներ և կիրառություններ» բաժինը թողել եմ Хаченци մասնակցի հայեցողությունը, այս մասով նա էական ներդրում ունի անգլերեն և ռուսերեն հոդվածներում։

և վերջինը, պետք չի շտապել, այս բազմաչարչար թեման և հոդվածը դեռ շատ կխմորվեն և կփոփոխվեն։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 23։44, 15 Նոյեմբերի 2013 (UTC)

հնագույն ազգային խորհրդանիշ և ազգային ինքնության խորհրդանշան[խմբագրել կոդը]

Քանի որ Վաչագանն արդեն նշեց այս հոդվածի հիմնական հարցադրումների հիմնավորորման անհրաժեշտությունը, այս հարցերի արդյունավետ քննարկման համար ստորև ներկայացնում եմ թեմային առնչվող նյութեր։ Սրանք, իհարկե, պատասխաններ չեն, այլ հասկացությունների և խնդրի շրջանակը ճշտող նյութեր են, սահմանումներ են։

Անգլերեն Վիքիպեդիայում
National identity is a person's identity and sense of belonging to one state or to one nation, a feeling one shares with a group of people, regardless of one's citizenship status.
National identity is not an inborn trait; various studies have shown that a person's national identity is a direct result of the presence of elements from the "common points" in people's daily lives: national symbols, language, national colours, the nation's history, national consciousness, blood ties, culture, music, cuisine, radio, television, etc.
A national symbol is a symbol of any entity considering itself and manifesting itself to the world as a national community: sovereign states but also nations and countries in a state of colonial or other dependence, (con)federal integration, or even an ethnocultural community considered a 'nationality' despite having no political autonomy.[1]
National symbols intend to unite people by creating visual, verbal, or iconic representations of the national people, values, goals, or history.
These symbols are often rallied around as part of celebrations of patriotism or aspiring nationalism (such as independence, autonomy or separation movements) and are designed to be inclusive and representative of all the people of the national community.

Սրանք արդեն ազգային ինքնության հայկական խորհրդանիշերն են

  1. Արարատ (Սիս և Մասիս)
  2. Եռագույն (կասկածելի)
  3. Հայկական խաչ, Խաչքար
  4. Հայոց այբուբեն
  5. Հավերժության հայկական նշան

Ազգային 32 խորհրդանիշերի ցանկը կա իմ մասնակցային Մասնակից:Vahram Mekhitarian/Ազգային խորհրդանիշեր էջում (նոր է սկսվել, ուղղակի ցուցակն է)։

Ամեն դեպքում հիմնավորման երկու ճանապարհ կա՝

  1. բավարարում է սահմանմանը, այսինքն հոդվածում նշանի նկարագրության բովանդակությունը հաընկնում է սահմանման հետ, կամ էլ
  2. բերվում է ըստ Վիքիպահանջների ակադեմիական, հավաստի, վստահելի աղբյուրի հղում։

Եթե, ասենք, հոդվածը լիներ խաչքարի մասին՝ որպես ազգային ինքնության խորհրդանիշի, ապա կարելի էր միանգամից դնել այսպիսի հղում՝

Symbols of Armenian Identity. The Khachkar or Cross-Stone, by Hamlet L. Petrosyan

կամ էլ հավաստիանալ, որ խաչքարի մասին հոդվածում բերված նկարագրությունը համապատասխանում է ազգային խորհդանիշի սահմանմանը և բերված են հավաստի փաստեր, որ այն օգտագործվում է որպես ազգային ինքնության խորհրդանշան։

Հավերժության նշանի, որպես ազգային ինքնության խորհրդանիշի առումով, դեռևս ուղղակի հղումների չեմ տիրապետում, սակայն վերջին տարիներին «Հայ ինքնություն» թեմայով երեք համաժողով է եղել և այժմ նյութերը ուսումնասիրվում ու քննարկվում են կոնկրետ Հավերժության նշանի՝ որպես ինքնության խորհրդանիշի, ձևակերպումների առաջարկի համար։ Առայժմ այսքանը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 23։28, 14 Նոյեմբերի 2013 (UTC)

Ահա մի այդպիսի հղում՝ Հավերժության նշան, որը 2010 թ․ ստեղծել է ՀՀ Վարչապետին կից Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի Լեզվի և մշակույթի աշխատանքային խումբը, որն այժմ տեղադրված է Ստանդարտների ազգային ինստիտուտի "Հայկական դրամի և հավերժության հայկական նշանների նախապատմությունը" էջում։ Էջի և փաստաթղթի հիմնական բովանդակությունը՝
Հայկական դրամի և հավերժության հայկական նշանների միջազգային ճանաչման խնդիրն առաջին անգամ 2010 թվականի սկզբներին բարձրաձայնվեց Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի Լեզվի և մշակույթի աշխատանքային խմբի կողմից: Հայկական դրամի նշանը ստեղծվել է 1995 թվականին հայկական դրամի հիմնումից երկու տարի հետո: Այն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը: Այն կազմված է որպես հայերեն «Դրամ» բառի առաջին գլխատառ «Դ» տառ, որի հորիզոնական աջ ելուստը իրագործված է աջ ուղղաձիգ տարրը հատող երկու հորիզոնական գծերի տեսքով: Ազգային մակարդակով ստանդարտացվել է 2007 թվականին և ընդգրկվել ՀՍՏ 34.001 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Գրանշանների հավաքածուներ և ստեղնաշարեր. Գրանշանների կոդավորում և ստեղների դասավորություն» ազգային ստանդարտում: Իսկ ահա հայկական հավերժության նշանը հնագույն ազգային խորհրդանիշ է և հայկական իրականության մեջ կարող է հանդիպել հայկական եկեղեցիների և խաչքարերի վրա, ինչպես նաև հայկական մանրանկարչությունում : Այն իրենից ներկայացնում է կորագծային թևեր ունեցող ժամացույցի սլաքի ուղղությամբ կամ ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ ոլորվող աստղանիշ: Որպես կանոն այն ունի ութ կոր, ինչը խորհրդանշում է վերածնունդը: Սակայն կարող է ունենալ չորս կամ ավելի կոր: Աշխատանքները կազմակերպելու համար Ստանդարտների ազգային ինստիտուտի ակտիվ ջանքերի շնորհիվ ստեղծվեց աշխատանքային խումբ, որում ընդգրկվեցին ոլորտի ճանաչված մասնագետներ, փորձագետներ, պետական և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի անդամների կարծիքների և առաջարկությունների երկարատև քննարկումների հիման վրա համաձայնություն ձեռք բերվեց մշակված հայկական նշանների վերաբերյալ: Այնուհետև, սահմանված միջազգային ընթացակարգերով Ստանդարտների ազգային ինստիտուտը Ստանդարտացման միջազգային կազմակերպության ՄՏՀ 1 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» միավորված տեխնիկական հանձնաժողովի ԵՀ 2 «Կոդավորված նշանների հավաքածուներ» ենթահանձնաժողովին ուղարկվեց վերը նշված նշանները և դրանց նկարագրությունները` ԻՍՕ/ԻԷԿ 10646 ստանդարտում լրացում կատարելու նպատակով: Սակայն կան այդպիսի բազմաթիվ հայկական նշաններ և խորհրդանշաններ, որոնց համար հետագայում ևս կարիք կլինի ձեռք բերել միջազգային ճանաչում: Ուստի Ստանդարտների ազգային ինստիտուտը շարունակում է տեղային և միջազգային մակարդակով համագործակցությունը հայկական նշանների միջազգային ճանաչման համար:
  1. Armenian Eternity Sign is the ancient national symbol and in Armenian reality it can be met in many variations.
  2. The appearance of the Sign resembles both clockwise and anti-clockwise rotating ornament, which is composed with curves running from center of the symbol.
  3. As a rule the Sign should have eight curves, as this number stands for revival, rebirth and recurrence.
  4. However, the symbol may be represented with four and more curves as well.
  5. Right and left rotations have accordingly active and passive meanings, as in case of Swastika, and are used in order to accentuate these meanings.
  6. For example, a cradle for а boy is decorated with the right whirling eternity sign and a cradle for а girl with the left whirling eternity sign.
  7. It can be performed both two-dimensionally and three-dimensionally.
  8. Eternity Sign opens the list of symbols included in ArmSCII.
  9. Armenian Symbol of Eternity is the direct descendent of the pre-historic Swastika and has clear Armenian interpretation.
  10. It symbolizes the identity of Armenian nation suchlike a David’s star for Hebrews.
  11. The earliest roots of round whirling sun-like symbols in the Armenian Highland are rock inscriptions from the Stone Age.
  12. In Armenia the eternity sign can be found everywhere, in architecture; on doors, walls and etc.
  13. The sign of Eternal Life, or turning wheel, was carved on numerous Khatchqar (Cross-Stones) and church walls in ancient Armenia.
  14. Besides the meaning that “Everything Armenian starts from the eternity sign”, this sign has a punctuation function also։ it is applied to divide a text into parts (chapters), as well as to design a text or a poem or to make references like an asterisk sign (*).
  15. Armenia today, is arguably the only nation on earth where the Symbol of Eternity is a prominent and integral part of artistic expression and spiritual symbolism.

Այս փաստաթղթի կիրառման ոլորտը, իհարկե, միայն գրանշանների կոդավորման խնդիրը չէ։ Այն ստեղծվել է ՀՀ Վարչապետին կից Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի Լեզվի և մշակույթի աշխատանքային խմբիկողմից որպես ընդհանուր կիրառման փաստաթուղթ։ Ինձ թվում է սկզբի համար սա բավարար է և արդեն տեղադրել եմ էջում որպես աղբյուր։ Հոդվածի ներածականը երբ գրվի, դա արդեն կարելի է տեղափոխել և դնել որպես հղում ներածականում։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 18։35, 15 Նոյեմբերի 2013 (UTC)

ՍԱԻ-ի վկայակոչված փաստաթղթերում չի նշված որևէ հեղինակ, հետևաբար դժվար է որոշել՝ ում տեսակետն են դրանք արտահայտում և ինչ չափով են դրանք ընդունված պատմաբանների կամ մշակութաբանների կողմից։ Մնացած (անգլերեն) մեջբերումների մասին՝ որտեղի՞ց ենք դրանք, ովքե՞ր են դրանց հեղինակները․ առանց այդ տվյալների հնարավոր չէ դրանք որպես աղբյուր օգտագործել։
Այսպես թե այնպես, «հայ ժողովրդի ազգային ինքնության խորհրդանշան»-ը փաստ չէ, այլ տեսակետ (ըստ որում՝ ի տարբերություն անգլերենի, հայերենում տարբերակում ենք ազգային և պետական խորհրդանշանը․ վերջինս ավելի հեշտ է որպես փաստ արձանագրելը, քանի որ սովորաբար ամրագրված է պաշտոնապես), ուստի դա պետք է հաշվի առնել հոդվածում տեսակետը ներառելիս՝ նախընտրելի է նշելով թե ինչ համատեքստում կամ ում կողմից է այն այդպիսին որակվում։ --vacio 14:12, 18 Հունվարի 2014 (UTC)

Նկարներն և տեքստը կրճատելու մասին[խմբագրել կոդը]

Վերևում արդեն առաջարկել և խնդրել էի այս դեռևս անավարտ հոդվածի նկարներն ու տեքստը չկրճատել, քանի որ այն քննարկվում է նաև Վիքիպեդիայի շրջանակներից դուրս և այդ քննարկումներըն ընթանում են բավականին դանդաղ և շատ բան կա նույնիսկ մասնագիտական շրջանակների կողմից ընկալվելու և գիտակցելու համար։ Քիչ թե շատ ակտիվ է Ազգագրության և հնագիտության ինստիտուտը, սակայն էական քննարկումներ դեռևս չեն եղել։ Դրանք սպասվում են դեկտեմբերին։ Այդ քննարկումներին շուտով կմիանա նաև, նույն ինստիտուտից, Հրանուշ Խառատյանը (իր ասելով՝ դեկտեմբերի 5-ից հետո)։

Առաջին նկարում կար ոլորք (սպիրալ), իսկ երրորդում՝ շրջան խաչով, որոնք հավերժության նշանի (նույնը սվաստիկայի) ծագման տարբերակներից են։ Հավերժության նշանի ծագմանը կարելի է հանգել և վերագրել տարբեր ճանապարհներ, որոնք նույնպես քննարկվում են։ Սրա հետ կապված ժայռապատկերները դեռ պետք է լրացվեն որոշ անցումային պատկերներով՝ սպիրալներից և խաչով շրջանակներից։

Իսկ որպես վիշապագորգեր հիմնականում հայտնի են Լեռնային Ղարաբաղի գորգերը, իսկ Սպիտակինը դրված է ցույց տալու համար, որ վիշապագորգերը ընդհանրապես են տարածված եղել Հայաստանում։ Մյուս տեսակի վիշապագորգերը, որոնք ծագել են այլ նշանից (նա էլ է կոչվում սվաստիկա, սակայն ինքնին սվաստիկա չէ) դեռ չեն էլ ներկայացվել։

Համենայն դեպս մնացածնկարները նույնպես ինչ որ առիթներով, որոնք գուցե և հիմա այդքան ակնառու չեն, քննարկման առարկա են։ Շատ նկարներ դեռ պիտի տեղաբաշխվեն ըստ շարադրանքի, որը նույնպես արագ չի ստացվում։

Այնպես որ խնդրում եմ նյութերը չհեռացնել գոնե մեկ երկու ամիս, հաշվի առնելով, թե դրանք ինչ ամիսներ են։ Անսովորությունը նույնպես պատճառ չէ նյութերը հեռացնելու համար, կամաց-կամաց ամեն ինչ էլ կընկնի տեղը։

Ամեն դեպքում, փոփոխություններ կատարելիս գրեք Ձեր հիմնավորումներն ու պատճառները՝ ինչպես և ընդունված է Վիքիպեդիայում խնբարգրումներ կատարելիս։

Վահրամ Մխիթարեան (քննարկում) 18։45, 26 Նոյեմբերի 2013 (UTC)

P.S. Ես ինքս FaceBook-ում ակտիվ չեմ, սակայն ինչքան գիտեմ, այս հոդվածն այնտեղ էլ է քննարկման առարկա դարձել։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 19:08, 26 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Լուսանկարի ավելացում[խմբագրել կոդը]

Կարաս, հայտնաբերվել է Գարդմանքի Շամխորում. մ.թ.ա.16-15-րդ դդ.

Ողջո՜ւյն հարգելի Վահրամ, առաջարկում եմ հետևյալ լուսանկարը տեղադրել հոդվածում։ — Gardmanahay

Ողջույն հարգելի Gardmanahay, շատ լավ սվաստիկայով կարաս է։ Ավելացրեցի Swastika նշումն ու Swastikas in Armenian culture կատեգորիան։ Հիմա դրանով կփոխարինեմ հոդվածում եղածը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 18:48, 11 Մարտի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն Վահրամ ջան, տեսնում ես Շամխորի ընդերքից որքան շատ սվաստիկա է դուրս գալիս :)--Գարդմանահայ (քննարկում) 18:56, 11 Մարտի 2014 (UTC)[reply]
Հա՛, Գարդմանքում էլ, ու ցանկացած հայկականի հետ կապված հողակտորում այդ քառաթև բարեմաղթանքից ամեն տեղ և ամեն ինչի վրա կա։ Անտեր 1926-ի արգելանքը որ չլիներ, Վերածնված Հայաստան հուշակոթողի վրա 9 հատ քառաթև կլիներ։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 19:14, 11 Մարտի 2014 (UTC)[reply]

Գերպատկերազարդումը հարկավոր է վերացնել[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակիցներ, էջը գերպատկերազարդված է և գերծանրաբեռնված է պատկերներով, չափսը հասնում է գրեթե 3 ՄԲ–ի, իմ ոչ ամենամեծ նախադիտման կարգավորումներով, ինչը թույլատրելի չէ, տեսքի և ձևավորման ստանդարտների մասին էլ չասեմ։ Կա «Վիքիպեդիան պատկերսարահ/մեդիայի հավաքածու չէ» սկզբունքը, պատկերների համար կա Վիքիդարան, որտեղ կարելի է բացի կատեգորիաներից, նաև ստեղծել էւ, պատկերների պատկերասրահով, իսկ այստեղ կարող ենք թողնել մի 10 պտակեր, ոչ ավել։ Խնդրում եմ ակտիվ ներդրողներին այս հարցը լուծել հնարավորինս շուտ, այլապես ստիպված կլինեմ իմ հայեցողությամբ պատկերներ թողնել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01։06, 18 Մարտի 2014 (UTC)