Գրացիա Դելեդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրացիա Դելեդա
սարդ.՝ Grassia Deledda
Ծննդյան անունիտալ.՝ Maria Grazia Cosima Deledda
Ծնվել էսեպտեմբերի 27, 1871(1871-09-27)[1][2][3][…]
ԾննդավայրՆուորո, Իտալիա[4][5][6][…]
Վախճանվել էօգոստոսի 15, 1936(1936-08-15)[4][7][8][…] (64 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[4][5][6][…]
ԳերեզմանԿամպո Վերանո
Գրական անունIlia di Saint-Ismael[9]
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, վիպասան, դրամատուրգ և արձակագիր
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն[10]
Կրթությունտնային ուսուցում
Ժանրերվեպ, պատմվածք, ինքնակենսագրություն և դրամա
Ուշագրավ աշխատանքներCanne al vento?, Elias Portolu?, The Mother? և Ashes?
Պարգևներ
ԱմուսինPalmiro Madesani?
Изображение автографа
Գրացիա Դելեդա Վիքիքաղվածքում
Գրացիա Դելեդա Վիքիդարանում
 Grazia Deledda Վիքիպահեստում

Գրացիա Դելեդա (Դելեդդա, իտալ.՝ Grazia Deledda, Իտալերեն արտասանություն՝ [ˈɡrattsja deˈlɛdda], սեպտեմբերի 27, 1871(1871-09-27)[1][2][3][…], Նուորո, Իտալիա[4][5][6][…] - օգոստոսի 15, 1936(1936-08-15)[4][7][8][…], Հռոմ, Իտալիա[4][5][6][…]), իտալացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1926)[13]։ Առաջին իտալացի կինն է, որ արժանացել է այդ պատվին[14]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրացիա Դելեդան ծնվել է Սարդինիայի Նուորո կոմունայում կալվածատեր, ջրաղացպան Ջովաննի Անտոնիո Դելեդայի և Ֆրանչեսկա Կամբոզու Դելեդայի ընտանիքում։ Հայրն ունեցել է ինքնահրատարակած բանաստեղծություններ և գրքերի լավ հավաքածու։ Գրացիան սովորել է տարրական դպրոցում, այնուհետև դասեր է առել մասնավոր ուսուցչի մոտ, հետո ինքնուրույն ուսանել է գրականություն։ Ոգեշնչված Սարդինիայի գյուղացիների պայքարով՝ գրել սկսել է վաղ տարիքից[15]։

Առաջինը գրել և հրատարակել է Fiori di Sardegna («Սարդինիայի ծաղիկները») վեպը (հրատարակվել է 1892 թվականին)։ Սկզբում ակնարկներ է հրատարակել L'ultima moda ամսագրում։ Տրևիսանիի կողմից 1890 թվականին հրատարակված Nell'azzurro համարվում է նրա առաջին ստեղծագործությունը։ Գրացիայի ընտանիքը չի աջակցել գրող դառնալու նրա ցանկությանը, քանի որ այն հակասել է հայրիշխանության համակարգի սոցիալական նորմերին[16]։ Հնարավոր է այդ պատճառով է, որ Stella d’Oriente վեպը հրատարակել է Ilia di Saint-Ismael գրական անվամբ[16]։ Ստեղծագործություններում անդրադարձել է կյանքի դաժան իրողություններին ու բարդ կենսակերպին՝ համատեղելով երևակայական ու ինքնակենսագրական տարրեր։ Նրա վեպերում ավելի շատ քննադատվում են սոցիալական արժեքներն ու բարոյական նորմերը, այլ ոչ թե մարդիկ, ովքեր զոհ են նման հանգամանքներում։

«Paesaggi Sardi» հրատարակվել է Սերիանիի կողմից 1896 թվականին։ 1900 թվականին, Պաշտանության նախարարության պաշտոնյա Պալմիրո Մադեսանիի հետ ամուսնանալուց հետո, ում հանդիպել էր 1899 թվականի հոկտեմբերին Կալիարիում, Գրացիան տեղափոխվում է Հռոմ։ «Anime oneste» (1895) և «Il vecchio della montagna» (1900), ինչպես նաև «La Sardegna», «Piccola rivista» և «Nuova Antologia» ամսագրերի հետ համագործակցությունից հետո նրա աշխատանքների հանդեպ աճում է քննադատական հետաքրքրությունը։ Ուներ երկու որդի, ապրում էր հանգիստ կյանքով՝ զբաղեցրած իր գրվածքներով[17]։ Բեղմնավոր գրող էր, ով միջին հաշվով, տարեկան հրատարակում էր մեկ վեպ[17]։

1903 թվականին հրատարակված «Elias Portolu» նրան իրական հաջողություն բերեց և նա շարունակեց իր բեղուն գործունեությունը՝ «Cenere» (1904), «L'edera» (1908), «Sino al confine» (1911), «Colombi e sparvieri» (1912), «Canne al vento» (1913, Իտալիայում նրա ամենահայտնի գիրքն է), «L'incendio nell'oliveto» (1918), «Il Dio dei venti» (1922):

«Cenere» ստեղծագործության հիման վրա նկարահանվել է համանուն համր ֆիլմը հայտնի իտալացի թատրոնի դերասանուհի Էլեոնորա Դուզեի մասնակցությամբ։ Սա եղել է Դուզեի միակ ֆիլմը։

1926 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի[18]։

Դերեդդան շարունակել է գրել, նույնիսկ մեծ տարիքում և ֆիզիկապես թույլ վիճակում։ «La Casa del poeta» և «Sole d'Estate» այս ժամանակահատվածում գրված կարճ պատմվածքների ժողովածուներ են։ Նույնիսկ ցավալի հիվանդությունից տառապելու ժամանակ էլ նա կյանքը ներկայացնում է լավատեսորեն, հավատում է, որ կյանքը գեղեցիկ է ու համերաշխ։

Մահացել է 64 տարեկան հասակում կրծքի քաղցկեղից։ «La chiesa della solitudine» (1936) նրա վերջին վեպը իտալացի կնոջ կիսաինքնակենսագրական նկարագիրն է։ «Cosima» (1937) ավարտուն վեպը հայտնաբերվել և հրատարակվել է նրա մահից հետո[14]։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելեդդայի ծննդավայրում գործում է նրա անվան տուն-թանգարանը (Museo Deleddiano): Թանգարանն ունի 10 սենյակ, որտեղ ներկայացված են էջեր ու դրվագներ գրողի կյանքից[19]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Деледда Грация (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1926/deledda-bio.html
  8. 8,0 8,1 8,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. http://id.sbn.it/bid/CAG0034544
  10. Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  11. http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1926/deledda-facts.html
  12. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  13. Grazia Deledda (Italian author). britannica.com
  14. 14,0 14,1 Hallengren, Anders. «Grazia Deledda: Voice of Sardinia». Nobel Media. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  15. «Grazia Deledda Biography». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  16. 16,0 16,1 Amoia, Alba Della Fazia. 20th-century Italian Women Writers: The Feminine Experience. Carbondale: Southern Illinois UP, 1996. Print.
  17. 17,0 17,1 Migiel, Marilyn. "Grazia Deledda." Italian Women Writers: A Bio-bibliographical Sourcebook. By Rinaldina Russell. Westport, CT: Greenwood, 1994. 111-117. Print.
  18. http://www.nobelprize.org/nomination/archive/show.php?id=7586
  19. «Museo Deleddiano di Nuoro». Fidelity House (Italian). 2015 թ․ փետրվարի 5. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Attilio Momigliano, Intorno a Grazia Deledda, in Ultimi studi, Firenze, La Nuova Italia, 1954.
  • Emilio Cecchi, Grazia Deledda, in Prosatori e narratori, in Storia della letteratura italiana, Il Novecento, Milano, Garzanti, 1967.
  • Antonio Piromalli, Grazia Deledda, Firenze, La Nuova Italia, 1968.
  • Natalino Sapegno, Prefazione a Romanzi e novelle, Milano, Mondadori, 1972.
  • Giulio Angioni, Grazia Deledda, l'antropologia positivistica e la diversità della Sardegna, in Grazia Deledda nella cultura contemporanea, Nuoro, 1992, 299–306; Introduzione, Tradizioni popolari di Nuoro, Bibliotheca sarda, Nuoro, Ilisso, 2010.
  • «Museo Deleddiano di Nuoro». Fidelity House (Italian). 2015 թ․ փետրվարի 5. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Garwood, Duncan (2009). Sardinia. Lonely Planet. էջ 193. ISBN 978-1741048193. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրացիա Դելեդան խոսում է Նոբելյան մրցանակի արարողության ժամանակ, 1926 (իտալերեն)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]