Գորայք (համայնք)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գորայք (այլ կիրառումներ)
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | հասարակաաշխարհագրական տարածք |
Մտնում է | Սյունիքի մարզ |
Ներառում է | Գորայք, Ծղուկ, Սառնակունք և Սպանդարյան |
Վարչկենտրոն | Գորայք գյուղ |
համայնքապետ | Աշոտ Աղաջանյան |
Բնակչություն (2011) | 1228[1] |
Հիմնադրված է | 2016-2022 թ. |
Գորայք, նախկին համայնք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում։ Ներառում էր Գորայք, Ծղուկ, Սառնակունք և Սպանդարյան գյուղերը[2]։ Համայնքը ստեղծվել է 2016 թ. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով[3]։ Կենտրոնը Գորայք գյուղն էր։ Այժմ մտնւմ է Սիսիան համայնքի կազմում։
Համայնքի տարածքն ընդգրկում է նախկին Սիսիանի շրջանի հյուսիս-արևմտյան մասը։ Համայնքի տարածքը կազմում է 49,1 կմ²[2]։ Ըստ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ համայնքի գյուղերի գումարային բնակչությունը կազմում էր 1228[1] մարդ ։