Սուրբ Նիկոլայ մայր տաճար (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկոլայ մայր տաճար (Երևան)
եկեղեցի

Եկեղեցին մինչ ավերումը

Տեղադրություն Հայաստան Հայաստան Երևան, Կենտրոն համայնք, Շահումյան հրապարակ
Աշխարհ Այրարատ
Երկիր Հայաստան Հայաստան
Պատմական երկիր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կրոնադավանություն Ռուս Ուղղափառ եկեղեցի Ռուս Ուղղափառ եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակ Ավերված
Ակտիվ է Ոչ
Ճարտարապ. ոճ Ռուսական
Կառուցման սկիզբ 1894 թվական
Կառուցման ավարտ 1904 թ.
Ավերում 1931 թ.
##Սուրբ Նիկոլայ մայր տաճար (Երևան) (Հայաստան)
Set01-church1.svg
##Սուրբ Նիկոլայ մայր տաճար (Երևան) (Երևան)
Set01-church1.svg


Սուրբ Նիկոլայ եկեղեցի, ավերված ռուսական եկեղեցի հին Երևանի կենտրոնական մասում՝ Բուլվարից հրապարակ ճանապարհին։ Գտնվելու վայրը Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Շահումյան հրապարակի տեղում էր։ Քանդվել է խորհրդային իշխանությունների հրամանով։ Ներկայումս տեղում գտնվում է Ստեփան Շահումյանի արձանը։

Երևանի սուրբ Նիկոլայ եկեղեցին գտնվել է Տաճարի (այժմ՝ Ստեփան Շահումյանի անվան) հրապարակում, քաղաքային բուլվարի դիմաց։

1891 թվականին ռուսաց կայսր Ալեքսանդր III-ի օրոք, ներքին գործերի նախարարության տեխնիկա-շինարարական կոմիտե է ներկայացվել Երևանի բերդում ռուսական եկեղեցի կառուցելու նախագիծ։ 1894 թվականին, Նիկոլայ II կայսեր օրոք, նախագիծը հաստատվում է, և երևանաբնակ ռուսների համար սկսվում է եկեղեցու շինարարությունը։ 1900 թվականին Երևանի նահանգ են ժամանում ճարտարագետ ինժեներներ։ Տաճարը կառուցված էր հայկական սև և վարդագույն տուֆով, այդ ժամանակվա ռուսական ճարտարապետական ոճին համապատասխան։ Նախատեսված էր ոչ միայն ռուսների, այլև հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար։

Եկեղեցին կառուցելիս հաշվի են առնվել Հայաստանի սեյսմակայուն դիրքը։ Ուներ գեղեցիկ գմբեթներ, որոնց գագաթների դրված էին ռուսական ոսկեզօծ խաչեր։ Եկեղեցու ներքին հարդարանքին լրացուցիչ շքեղություն էին հաղորդում Աստվածաշնչի թեմայով արված մանրանկարները և որմնանկարները՝ արված հայ և ռուս վարպետների կողմից։ Խնամքով ու ճաշակով էր պատրաստված եկեղեցու կահույքը։

1931 թվականին եկեղեցին քանդվել է, դրա տեղում կանգնեցվել Ստեփան Շահումյանի արձանը։

Պատկերասրահ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]