Սարալանջ (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարալանջ (այլ կիրառումներ)
Գյուղ
Սարալանջ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ԲԾՄ1800 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն298[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սարալանջ (Լոռու մարզ) (Հայաստան)##
Սարալանջ (Լոռու մարզ) (Հայաստան)

Սարալանջ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 31 կմ հարավ-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Փամբակ գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1800մ բարձրության վրա։

Բնակչությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Գյուղը հիմնադրվել է 1831 թ.։ Գտնվում է ծովի մակարդակից 1750մ բարձրության վրա։ Սարալանջ գյուղը տեղակայված է Սպիտակ-Գյումրի մայրուղուց 2կմ դեպի հյուսիս։ Գյուղի առաջին բնակիչները հարևան Մեծ Պարնի գյուղից տեղափոխված ընտանիքներն էին։ Հավանաբար տարածքի գեղատեսիլ բնությունը, ծառախիտ ու մշտադալար անտառը, բարձունքից գահավիժող ջրվեժն է գրավել նրանց։ Սարալանջը նախկինում օտարածին անուն է ունեցել՝ Գյոգյողուշ։

Պետք է ենթադրել, որ տեղափոխված ընտանիքները գոհ են եղել տարածքից, քանզի նրանց են հետևել այլ ընտանիքներ ևս։ 1919 թ. Այս ընտանիքներին են միացել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից գաղթած ընտանիքներ։ Գյուղը հետագայում անվանափոխվեց՝ դառնալով Սարալանջ։ Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը զով։ Հաճախակի են չոր երաշտի տարիները, որից շատ են տուժում հողագործները։ Ոռոգման ջրի սակավության պատճառով համայնքը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, առվույտի, կորնգանի, կարտոֆիլի մշակմամբ։ Անասնապահությամբ զբաղվողները արտադրում են միս, կաթ, բուրդ, ձու, մեղր։ Գյուղն ունի 8-ամյա դպրոց։ 2001 թ. մարդահամարի տվյալներով գյուղն ունի 215 մշտական բնակիչ, առկա բնակիչների թիվն է 207։

Բնակչություն

Սարալանջի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 1993 2001 2004
Բնակիչ 240 345 475 585 322 224 137 107 196 215 226

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 175» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.