Մարց (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարց (այլ կիրառումներ)
Գյուղ
Մարց
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ԳյուղապետՌոբերտ Գալստյան[1]
ԲԾՄ1050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն492[2] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մարց (Լոռու մարզ) (Հայաստան)##
Մարց (Լոռու մարզ) (Հայաստան)

Մարց, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Մարց գետի ափին։ Ալավերդի քաղաքից 16կմ հարավ-արևելք։

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1050 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 33 կմ հյուսիս-արևելք։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղի շրջակայքում կան հին գյուղատեղիներ։ Գյուղից 5 կմ հարավ-արևմուտք գտնվում է Իգատակի վանքը (1255 թ.), գյուղի մեջ՝ «Տերտեր» եկեղեցին և 13-14դդ. մատուռներ։

Բնակչություն

Մարցի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 197 578 876 1 037 937 896 671 652 492

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզպետարան, Մարց համայնքի ղեկավար և ավագանի
  2. 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 133» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.