Տեղ համայնք
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | հասարակաաշխարհագրական տարածք |
Մտնում է | Սյունիքի մարզ |
Ներառում է | Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն |
Վարչկենտրոն | Տեղ |
Ազգային կազմ | հայեր |
tegh.am |
Տեղ, համայնք Սյունիքի մարզում։ Ներառում է Կոռնիձոր, Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր և Քարաշեն գյուղերը[1]։ Համայնքը ստեղծվել է 2016 թ. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով[2]։ Կենտրոնը Տեղ գյուղն է։
Համայնքի տարածքն ընդգրկում է նախկին Գորիսի շրջանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածները; Համայնքի տարածքը կազմում է 157,3 կմ²[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքապետարանի տվյալներով համայնքի բնակչությունը կազմել է 5504 մարդ։ Ըստ ՀՀ մարդահամարների արդյունքների համայնքի մաս կազմող գյուղերի գումարային մշտական բնակչությունը 2001 թ. կազմել է 6086[3], իսկ 2011 թ.` 5994 մարդ[4]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5][6]
1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | |
Արավուս | 16 | 68 | 159 | 174 | 251 | 200 | 117 | 325 | 168 | 171 | |
Խնածախ | 107 | 1165 | 1221 | 1234 | 1252 | 1336 | 1473 | 1166 | 1005 | 1021 | 998 |
Խոզնավար | 78 | 401 | 688 | 474 | 562 | 582 | 484 | 359 | 458 | 396 | |
Կոռնիձոր | 491 | 1099 | 1228 | 981 | 1049 | 1022 | 1279 | 1252 | 1147 | 1072 | 1100 |
Վաղատուր | 101 | 514 | 363 | 429 | 541 | 611 | 566 | 444 | 428 | 458 | 336 |
Տեղ | 798 | 2285 | 2703 | 2167 | 2570 | 2213 | 2197 | 2109 | 1755 | 2333 | 2443 |
Քարաշեն | 74 | 353 | 628 | 656 | 661 | 589 | 505 | 542 | 493 | 576 | 550 |
Տեղական ինքնակառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թ. սեպտեմբերի 18-ին Տեղ համայնքի առաջին ղեկավար է ընտրվել Ներսես Շադունցը։
Համայնքի ավագանու երկրորդ ընտրություններն անց են կացվել համամասնական կարգով 2021 թ. հոկտեմբերի 17-ին[7]։ Ընտրություններին մասնակցել են Ապրելու երկիր կուսակցությունը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Արդյունքում Ապրելու երկիր կուսակցությունը ստացել է ավագանու 5 մանդատ, իսկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը` 10 մանդատ։ Նոյեմբերի 1-ին կայացած ավագանու անդրանիկ նիստին համայնքի ղեկավար է ընտրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Դավիթ Ղուլունցը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղի համայնքապետարանի կայքը
- ↑ ՀՀ օրենք` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»
- ↑ Տեղ համայնքի ավագանու ընտրությունները
- ↑ Տեղ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները