Ապոպտոզ (հին հունարեն՝ ἀπόπτωσις - տերևաթափ), բջջի կենսաբանորեն ծրագրավորված մահ (ԲԾՄ), որի արդյունքում բջիջը բաժանվում է պլազմատիկ թաղանթով սահմանափակված առանձին մարմնիկների: Մահացած բջջի բաժանված հատվածները սովորաբար արագորեն (միջինը՝ 90 րոպեում) ենթարկվում են ֆագոցիտոզի: Ապոպտոզի գործընթացը շարունակվում է 1-3 ժամ: Ապոպտոզի հիմնական ֆունկցիաներից է վնասված բջիջների ոչնչացումը: Բազմաբջիջ օրգանիզմներում ապոպտոզը մասնակցում է տարբերակման և մորֆոգենեզի գործընթացներին, բջջային հոմեոստազի պահպանմանը, իմունային համակարգի զարգացման և գործունեության կարևոր գործընթացների իրականացմանը: Ապոպտոզ նկատվում է բոլոր էուկարիոտներում՝ սկսած միաբջիջ պարզագույններից մինչև բարձրագույն օրգանիզմներ: Պրոկարիոտների ծրագրավորված մահվանը մասնակցում են էուկարիոտների ապոպտոզի սպիտակուցների համարժեքները: շարունակել...
Ծնվել է Ռյազանի նահանգի Կոնստանտինովո գյուղում։ Վաղ մանկությունից նրա վրա մեծ տպավորություն են թողել ժողովրդական բանահյուսության ժանրը, աստվածաշնչյան պատումներն ու հոգևոր երգերը, որոնք իրենց կնիքն են դրել նրա ստեղծագործության վրա։ Գրել սկսել է ինը տարեկան հասակից՝ ժողովրդական չաստուշկաների ազդեցությամբ։
1912 թվականին Եսենինը տեղափոխվում է Մոսկվա, 1913 թվականին որպես ազատ ունկնդիր հաճախում է Շանյավսկու համալսարանը։ Եսենինի առաջին բանաստեղծությունները հրատարակվել են մոսկովյան հանդեսներում՝ 1915 թվականին։ շարունակել...
Ռեմբրանդ Հարմենս վան Ռեյն (հոլ.՝ Rembrandt Harmenszoon van Rijn[ˈrɛmbrɑnt ˈɦɑrmə(n)soːn vɑn ˈrɛin]), հոլանդացի գեղանկարիչ, օֆորտանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարի խոշոր ներկայացուցիչ։ Ռեմբրանդը բազմաժանր նկարիչ է, նա ներկայացրել է մարդկանց զգացմունքները, վերապրումներն ու հոգեկան աշխարհը։ Ռեմբրանդը առավելապես ստեղծել է դիմանկարներ, աստվածաշնչային և դիցաբանական թեմաներով պատկերներ, որոնք նրա վրձնի զորությամբ դարձել են մարդկային զգացումներն ու հարաբերությունները հոգեբանորեն բացահայտող պատումներ։ Որպես գրաֆիկ՝ Ռեմբրանդը անխոնջ ու արտասովոր գծանկարիչ և օֆորտի չգերազանցված վարպետ է։ Ռեմբրանդի օֆորտի տեխնիկային հաճախ զուգորդել է «չոր ասեղը» և տպագրական հնարների շնորհիվ հասել գեղանկարչական էֆեկտների շարունակել...
Նկարը կատարված է Գուստավ Կլիմտին հատուկ ոսկեգույն երանգներով: Դեմքն ու ձեռքերը, որոնք պատկերված են իրական սառը տոներով, տեսողական զգացողության տեսակետից դոմինանտ են և առանձնանում են զարդապատկերների ձևով արված մնացած տարրերի ֆոնում։շարունակել...
Արաբա-իսրայելական պատերազմ, Ահեղ դատաստանի պատերազմ կամ Յոմ Կիպուրի պատերազմ,1973 թվականին Պաղեստինում և նրա հարակից շրջաններում Իսրայելի և արաբական պետությունների միջև տեղի ունեցած հերթական՝ թվով չորրորդ պատերազմ։
Պատերազմին մասնակցում էր մի կողմից՝ Իսրայելը, մյուս կողմից՝ Եգիպտոսը և Սիրիան։ Վերջիններին աջակցում էին 6 պետություններ՝ Իրաքը, Հորդանանը, Ալժիրը, Կուբան, Մարոկկոն և Թունիսը։ Իսրայելը զորքերի թիվը հասնում էր 400, Եգիպտոսինը՝ ավելի քան 700, Սիրիայինը՝ 150 հազար զինվորի։ Արաբական կողմից Իսրայելի դեմ պայքարող միացյալ զորքերի թիվը հասնում էր 100 հազարի։ Իսրայելը ռազմական տեխնիկայի քանակով արաբներին զիջում էր 2-3 անգամ։
Պատերազմն ավարտվեց Իսրայելի հաղթանակով։ Եգիպտական ճակատում նա վերահաստատեց իր իրավունքները Սինայի թերակղզու վրա, իսկ Սիրիայի դեպքում Իսրայելի հաղթանակը մասնակի էր շարունակել...
Թարխանություն (ապահարկություն, հարկային իմունիտետ), ուշ միջնադարում Արևելյան Վրաստանում զարգացած ավատատիրական կարգերի անքակտելի բաղադրիչներից մեկը, որը շնորհվում էր ոչ միայն աշխարհիկ ավատատերերին, այլև վրաց եկեղեցու կալվածքներին:
Ըստ Պլատոն Իոսսելիանիի՝ թարխաններն այն անձինք էին, որոնք ազատված էին հարկերից, ունեին բնակության վայրն ազատ ընտրելու և թագավորի մոտ ազատ ելումուտի իրավունք, օժտված էին դատական իմունիտետով կամ կարող էին դատապարտվել նախօրոք որոշված դատարանով միայն:
Արևելյան Վրաստանում թարխանությունը ժամանակավոր բնույթ է ունեցել, ինչը հաստատում է թարխանական հրովարտակների վերահաստատման պրակտիկան: Ավելին, թարխանություն կարող էր տրվել նույնիսկ մեկ տարով, իսկ ժամկետը լրանալուց հետո այն ստացած անձինք շարունակելու էին կրել նախկին հարկային պարտականությունները շարունակել...
Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ (ԳՁՕ, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ` ԳՄՕ), օրգանիզմ, որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով: Այս եզրույթը կիրառվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար:
Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով: Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների` գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն:
Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության մեջ ԳՁՕ ասելով` հասկանում են միայն այն օրգանիզմները, որոնք առաջացել են նրանց գենոմում մեկ կամ մի քանի տրանսգենների ներմուծմամբ շարունակել...
Ծիծաղ, մարդկանց և պրիմատների որոշ տեսակներին բնորոշ ռեակցիա, որի դրսևորումները ներառում են յուրահատուկ ձայներ և դեմքի և շնչառական համակարգի մկանների ոչ կամածին շարժումներ։ Որոշ դեպքերում ծիծաղը կարող է լինել նյարդային լարվածության ռեակցիա (նյարդային ծիծաղ) կամ հոգեկան խանգարման հատկանիշ լինել։ Համատեղ ծիծաղը սոցիալականացման, հաղորդակցության ակտիվ գործոն է։ Ծիծաղը կարելի է բնորոշել և որպես անցումային երևույթ կենսաբանականի և մշակութայինի միջև։ Մշակութային բովանդակությունն է, որ առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում ծիծաղի նկատմամբ։
Ծիծաղի և հումորի դրսևումներն ունեն իրենց ուղեղային մեխանիզմները։ Բարբարա Վիլդի տեսության համաձայն՝ ծիծաղը հսկողության է ենթարկվում երկու՝ միմյանցից անկախ մեխանիզմներով: Առաջին՝ անկախ, ինքնաբերական ծիծաղը, պայմանավորված է ենթակեղևային ազդակներով, և ֆիլոգենետիկական տեսանկյունից ավելի հին է: շարունակել...
Բյուզանդական կայսրության պատմության 1081-1185 թվականների միջև ընկած ժամանակահատվածը կոչվում է «Կոմնենոսյան դարաշրջան», քանի որ այդ մեկ դարվա ընթացքում այն կառավարվել է Կոմնենոսների հարստության կողմից։ Հարստությունն ունեցավ 5 ներակայացուցիչ (Ալեքսիոս Ա, Հովհաննես Բ, Մանուիլ Ա, Ալեքսիոս Բ և Անդրոնիկոս Ա), որոնց օրոք կայսրությունն ունեցավ նշանակալից, բայց վերջիվերջո անավարտ ռազմական, տարածքային, տնտեսական և քաղաքական դիրքի վերականգնում։
շարունակել...
Հայ գիրերու գիւտ, հայերէնի այբուբենի ստեղծում (ըստ որոշ աղբիւրներու՝ վերականգնում)։ Տեղի ունեցած է 405 կամ 406 թուականներուն։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառէ բաղկացած հայերէնի այբուբենը, ստեղծած կամ վերականգնած է Մեսրոպ Մաշտոցը (361-440)։
Այբուբենները ստեղծուած են հին ժամանակներուն կամ վաղ միջնադարուն՝ հնագոյն ժողովուրդներու կողմէ։ Հայոց գիրը, այդպիսով, ունենալով աւելի քան մէկուկէս հազարամեակի կեանք, ամենաերիտասարդներէն մէկն է։
Կանդելը, ով հոգեվերլուծություն էր ուսումնասիրել, ցանկացավ հասկանալ հիշողության ձևավորման և աշխատանքի սկզբունքները: Նրա մենթորը՝ Հարրի Գրաունդֆեստն, ասաց. «Եթե դու ցանկանում ես բացահայտել ուղեղը, դու պետք է ռեդուկցիոն մոտեցում ցուցաբերես, ուսումնասիրես մեկ բջիջ` տվյալ ժամանակում»: Կանդելն իր ուսումնասիրությունների համար ընտրեց ծովային անողնաշարավոր Aplysia californica-ն, որի նյարդային համակարգի վրա էլ կատարվեցին հետազոտությունները: Այս կենդանու ընտրության պատճառն այն էր, որ այն ուներ ուսումնասիրման համար անհրաժեշտ խոշոր նյարդային բջիջներ, ինչպես նաև այն պարզագույն կենդանիներից էր, որոնք ընդունակ են սովորել շարունակել...
Թեղենյաց վանքըմիջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային ու գրչության կարևոր կենտրոն էր։ Այն գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս՝ Թեղենիսի կամ Թեղենյաց լեռների անտառապատ լանջերին։ Վանքային համալիրը բաղկացած է զույգ որմնամույթերով «գմբեթավոր դահլիճ» տիպին պատկանող Կաթողիկե եկեղեցուց, գավթից, սեղանատնից, գրչատնից և գավթին հյուսիսից հարող կառույցից, հիմնական հուշահամալիրից 30 մ արևելք գտնվող 5–7-րդ դարերի քառախորան փոքր եկեղեցուց։ Պեղման աշխատանքները սկսվել են 1979 թվականին հնագետ-վիմագրագետ Գագիկ Սարգսյանի կողմից և որոշ ընդհատումներով շարունակվում են մինչ օրս։ Թեղենյաց վանքը գրավոր աղբյուրներում հիշատակվում է դեռևս 8-րդ դարից և իր բուռն ծաղկմանն է հասնում 11–13-րդ դարերում` Վաչուտյանների իշխանական տոհմի օրոք։ Այն շարունակում է գործել ընդհուպ մինչև 17-րդ դարը, որից հետո վանքը մատենագիտական և վիմագրական աղբյուրներում, որքանով հայտնի է, հիշատակվում է, սակայն ոչ որպես գործող վանք շարունակել...
Աջարիան ինքնավար հանրապետություն է Վրաստանի կազմում, որի հիմնական բնակչությունը աջարներ են (վրացիների էթնոգրաֆիկ խումբ, որը տարբերվում է մուսուլմանական կրոնի թեթևակի գերակշռությամբ): 1991 թվականին Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ դարձավ Ասլան Աբաշիձենշարունակել...
Պոլոնիում (լատին․՝ Polonium), տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության 6-րդ խմբի ռադիոակտիվ քիմիական տարր, որի նշանն է Po և ատոմային թիվը՝ 84: P տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s25p65d106s26p4: К, L, M և N թաղանթները լրացված են: Պատկանում է հալոգենների խմբին: Պոլոնիումը սպիտակ-արծաթափայլ մետաղ է:
Պարբերական աղյուսակում իր դիրքի պատճառով պոլոնիումը երբեմն դասվում է որպես մետաղանման տարր, բայց նրա հատկությունները փաստում են, որ այն միանշանակ մետաղ է շարունակել...
Ձեռքբերովի իմունիտետ (առավել հազվադեպ՝ յուրահատուկ իմունիտետ), պաշտպանական մեխանիզմ, որի ժամանակ կենդանի օրգանիզմը կյանքի ընթացքումիմունիտետ է ձեռք բերում օրգանիզմ ներթափանցած նոր ախտածնի (մանրէ, վիրուս, թույն և այլն) նկատմամբ։ Այն բնածին իմունիտետի հետ պայմանավորում է իմունային համակարգի ամբողջական պատասխանը։
Ձեռքբերովի իմունային համակարգը կազմված է մասնագիտացված բջիջներից ու մեխանիզմներից, որոնք քայքայում կամ կանխում են հարուցիչների (ախտածին, պաթոգեն) զարգացումը։ Հարուցչի հետ փոխազդեցության արդյունքում ձեռքբերովի իմունիտետի շնորհիվ ստեղծվում է իմունոլոգիական հիշողություն, որի արդյունքում օրգանիզմն անընկալունակ է դառնում այս նոր ախտածնի նկատմամբ։ Ձեռքբերովի իմունիտետը հանդիսանում է վակցինացման (պատվաստում) հիմքը։ Բնածին իմունային համակարգի նման, ձեռքբերովի իմունիտետը իրագործվում է պաշտպանական հումորալ և բջջային գործոններով շարունակել...
Լռութիւն, լսելի ձայնի բացակայութիւնը կամ շատ ցած ուժգնութեամբ ձայնի առկայութիւնն է։ Որեւէ հաղորդակցութեան կամ լսողութեան բացակայութիւնը Լռութիւնը կ'ենթադրէ, ընդ որում խօսքի եւ երաժշտութեան բացակայութիւնը։ Լռութիւնը կ՛օգտագործուի ընդհանուր հաղորդակցութեան մէջ՝ որպէս լուռ հաղորդակցում եւ հոգեկան կապ։ Լռութիւնը նաեւ կրնայ նշանակել, որ սենեակին կամ տարածքին մէջ ոչ ոք կը խօսի եւ կամ ձայն կը հանէ: Լռութիւնը մեծ դեր ունի բազմաթիւ մշակոյթներու ծէսերուն եւ ծիսակարգերուն մէջ։
Բանախօսութեան մէջ՝ բանախօսը կ'օգտագործէ կարճ դադար-լռութիւնը, յարգելով բանախօսութեան սկզբունքները: Խօսակցութեան մէջ՝ կարճատեւ լռութիւնը կը նշանակէ կասկած, կակազութիւն, ինքնաուղղում կամ բանախօսութեան ընթացքը դանդաղեցնելու եւ միտքերու եւ գաղափարներու ընկալումը դիւրացնելու։ Ասոնք կարճ լռութիւններ են: Երկար լռութիւնները խօսակցութեան մէջ ունին փոխգործութեան, հակազդեցութեան կարգ-առման դեր շարունակել...
Մոսադ (եբրայերեն՝ המוסד למודיעין ולתפקידים מיוחדים, խա-Մոսադ լե-մոդիին ու-լ-տաֆկիդիմ մեյուխադիմ – Հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչություն), Իսրայելի քաղաքական հետախուզություն, որն իր դերակատարումով և գործառույթներով համեմատվում է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության հետ։
Կազմակերպության խորհրդանշանի վրա պատկերաված է մենորա (յոթթևանի աշտանակ), որը Իսրայելի Հանրապետության պետական զինանշանն է, և կարգախոսն է՝ «Խնամատարության պակասի դեպքում ժողովուրդը ընկնում է, իսկ շատ խորհրդականների դեպքում՝ բարգավաճում» (Սողոմոնի առակների գիրք 11։14)։ Բացի այդ, մինչև վերջերս «Մոսադի» կարգախոսը նույն գրքից մեկ այլ տող էր՝ «Այդ պատճառով մտածելով տար քո պայքարը» (Սողոմոնի առակների գիրք 24։6)։ շարունակել...
Փիթեր Ֆերդինանդ Դրաքեր (գերմ.՝ Peter Ferdinand Drucker, նոյեմբերի 19, 1909, Վիեննա - նոյեմբերի 11, 2005, Քլերմոնտ), ավստրիացի, ամերիկյանմենեջմենթի խորհրդատու, հեղինակ, մանկավարժ, ում աշխատանքները նպաստել են ժամանակակից բիզնես-կորպորացիաների փիլիսոփայական և գործնական հիմքերի ամրապնդմանը: Նա նաև եղել է կառավարման կրթության զարգացման առաջնորդը, ստեղծել է «կառավարումը նպատակներով և ինքնակառավարմամբ» հայեցակարգը:
Դրաքերի գրքերը և գիտական ու հայտնի հոդվածները ուսումնասիրում են, թե ինչպես են մարդիկ կազմակերպում իրենց բիզնեսը, կառավարումը և հասարակության ոչ առևտրային հատվածը: Նա կառավարման տեսության և պրակտիկայի պատմության ընթացքում ամենահայտնի և ամենաազդեցիկ մտածողներից մեկն էր: Նրա գործերը կանխատեսել են 20-րդ դարի վերջի շատ խոշոր զարգացումներ՝ ներառյալ սեփականաշնորհումն ու ապակենտրոնացումը, Ճապոնիայի տնտեսական աճը, մարքեթինգի որոշիչ կարևորությունը և տեղեկատվական հասարակության առաջացումն ու դրա անհրաժեշտությունը ողջ կյանքի ընթացքում: շարունակել...
«Տերմինատոր: Փրկիչը» (անգլ.՝ Terminator Salvation-Տերմինատոր. Փրկություն»), ֆանտաստիկ մարտաֆիլմ՝ ռեժիսոր ՄակՋիի կողմից: «Տերմինատոր» կինոֆիլմի չորրորդ սերիան է և առաջինը, որտեղ գործողությունները տեղի են ունենում ավտոմեքենաների կռվի ժամանակ: Ֆիլմը ԱՄՆ-ում էկրանավորվել է 2009 թվականի մայիսի 21-ին: Ջոն Քոնորի դերում հանդես է եկել Քրիստիան Բեյլը:
Ֆիլմի գործողությունները սկսվում են 2003 թվականից: Մահապատժի դատապարտված բանտարկյալ Մարկուս Ռայտը «Քիբերդայն Սիսթեմս» ընկերության քաղցկեղով հիվանդ աշխատակցուհու՝ դոկտոր Սերենոյ Կոգանի հետ ստորագրում է մահացու պայմանագիր, ըստ որի՝ իր դին հանձնվելու է ընկերության տնօրինությանը: Քիմիական ներարկմաբ դատավճիռը կայանում է:
Հաջորդ տեսարանում էկրանին հայտնվում են տիտրեր` կրկնվելով և լրացնելով առաջին ֆիլմը: Հետապոկալիպսյան 2018 թվականին Ջոն Քոնորը՝ դիմադրության առաջնորդներից մեկը, դիմակայում է էլեկտրոնային Սկայնետի ուղեղին և տերմինատորների բանակին: Դիմադրության զինվորներից Քոնորը աստիճանաբար դառնում է գլխավոր հրամանատար, չնայած նա ընդամենը Հակամարտության ջոկատը գլխավորող հրամանատարներից մեկն էր: շարունակել...
Մելգոնեան կրթական հաստատութիւնը սփիւռքահայ կեանքէն ներս մեծ աւանդ ունեցած երկրորդական երկսեռ վարժարան էր մինչեւ 2005 թուականը։
Հիմնուած ազգային անմահ բարերարներ՝ Գրիգոր եւ Կարապետ Մելգոնեան եղբայրներու կողմէ, 78 տարիներու ընթացքին բարձր մակարդակի ուսում պարգեւած ու դաստիարակած է մօտ 40 երկիրներէ ժամանած հայ պատանիներ։
15 Փետրուար 1924-ին հիմնաքարը կը դրուի Մելգոնեան Կրթական Հաստատութեան, Նիկոսիայէն 10 քիլոմեթր հեռաւորութեան վրայ գտնուող բլրակի մը վրայ։ Աշխատանքները կը սկսին եգիպտահայ ճարտարապետ՝ Կարօ Պալեանի նախագիծին հիմամբ։ Համալիրը կը համախմբէ զոյգ եռայարկ դպրոցական շէնքեր, բարերարին մենատունը, հիւանդանոց, ուսուցիչներու բնակարաններ, 35 մեթր բարձրութեամբ ջրամբար, խոհանոց, լուացարան, բաղնիք, մառան, արհեստանոց, մեքենատուն ու գոմ։ շարունակել...
Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների կառավարման ժամանակ երկրում սկսում են մեծանալ ռևանշիստական տրամադրությունները: Նացիստական քարոզչամեքենան հորդորում էր Գերմանիայի ղեկավարությանը գրավել արևելքի տարածքները:շարունակել...
Տփղիսի ամիրայությունը գոյատևել է շուրջ 4 դար՝ 736-1122 թվականները։ Սկզբնական շրջանում նրա հսկողության տակ են եղել ժամանակակից Վրաստանի կենտրոնական և արևելյան շրջանները, Աղվանքի արևմուտքը, ինչպես նաև Մեծ Հայքի նահանգներից Տայքը, Գուգարքը և Ուտիքը։
Կորիզային ընկալիչները տրանսկրիպցիայի գործոններ են, քանի որ կարող են անմիջականորեն միանալ ԴՆԹ-ին և այլ սպիտակուցների հետ կարգավորել գեների էքսպրեսիան: Կորիզային ընկալիչներով գենի էքսպրեսիան սովորաբար կատարվում է այն դեպքում, երբ լիգանդը միանում է ընկալչին: Սրա արդյունքում ընկալիչը ձևափոխվում է (կոնֆորմացվում) և ակտիվանում, որից հետո` հարուցում գենի էքսպրեսիա: Այս հատկության շնորհիվ կորիզային ընկալիչները կարգավորում են օրգանիզմի զարգացումը, հոմեոստազն ու նյութափոխանակությունը:շարունակել...
Բավական ամրակազմ, երկարոտ կտցար է, արտաքինով նման է խոշոր ավազահավի։ Արուներն ու էգերը չափերով, իսկ գարնանը նաև` գույնով և փետրավորման տարրերով միմյանցից նկատելիորեն տարբեր են։ Ամուսնական հանդերձում արուները կրծքի վրա կրում են վառ գունավորված շքեղ փետուրե օձիք, իր տեսակի մեջ «ականջներ» և գլխի մերկացած մաշկի վրա փոքր ելուստներ՝ գորտնուկների տեսքով։ շարունակել...
Ամերիկյան սարսափ պատմություն: Կախարդների գիշերաժողով (անգլ.՝ American Horror Story: Coven) FX հեռուստաալիքի Ամերիկյան սարսափ պատմություն սերիալի 3-րդ եթերաշրջանն է։ Այն հեռարձակվել է 2013 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2014-ի հունվարի 29-ը։ Այս եթերաշրջանը նկարահանվել է Նոր Օռլեանում, որը պատմում է Սալեմի կախարդների մասին, ովքեր պայքարում են գոյության համար։ Այստեղ տեղի են ունենում նաև հետադարձեր դեպի 1830-ական, 1910-ական և 1970-ականներ։
Ինչպես նախորդ եթերաշրջանները, սա նույպես ստացավ հիմնականում դրական գնահատականներ և բարձր վարկանիշ՝ առաջին սերիան 5․54 միլիոն դիտումով։ Եթերաշրջանը առաջադրվեց Emmy մրցանակաբաշխության 17 անվանակարգում։ շարունակել...
Կոշտունիցան ծնվել է 1944 թվականի մարտի 24-ին Բելգրադում, դատավորի ընտանիքում (և՛ հայրական, և՛ մայրական կողմի պապերը դատավորներ են եղել։ Տունը, որտեղ նա ապրել է, այսպես կոչված, «Արյունոտ Զատիկի» արդյունքում, ավերվել է, երբ 1944 թվականի ապրիլի 16-17-ին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ավիացիոն ուժերը ռմբակոծության ենթարկեցին Բելգրադը։ Ընտանիքը ստիպված տեղափոխվում է Կոշտունիցա, ընտանիքի ծննդավայր՝ Շումադի գյուղ (Սերբիայի կենտրոնական մաս)։
Երբ նա երիտասարդ էր, նրան կոչում էին Վոժա։ շարունակել...
Արցախեան ազատամարտ (նաեւ գոյամարտ, պատերազմ), Արցախի հայ բնակչութեան պայքարը յանուն Հայաստանի հետ միացման եւ ընդդէմ ազրպէյճանական յարձակողականի։ Հակամարտութեան երկրորդ կողմն էր Ազրպէյճանը, որ կը ձգտէր նուաճել Արցախը։ Չարդախլի հայկական գիւղին մէջ 1987-ին տեղի ունեցած հայ-ազրպէյճանական ընդհարումներէն՝ ազրպէյճանական ԽՍՀ-ի մէջ սկսաւ հայերու բնաջնջումը, որմէ ետք հակամարտութիւնը աստիճանաբար վերածուեցաւ հայ-ազրպէյճանական լայնածաւալ պատերազմի։
Արցախեան գոյամարտը սկիզբ առած է 1918-1920 թուականներուն։ Այս շրջանին Արցախը մաս չէր կազմեր որեւէ պետութեան, ընդ որում նաեւ՝ Ազրպէյճանի։ Օսմանեան Թուրքիոյ ճնշման տակ ստորագրուած Պաթումի պայմանագիրով, նոր կազմաւորուող Հայաստանի Տեմոկրատական (Ռամկավարական)Հանրապետութեան սահմաններէն դուրս մնացած էին բազմաթիւ հայաբնակ տարածքներ, որոնց մէջ էր նաեւ՝ Արցախը։ շարունակել...
Վրաստանի Հայոց ազգային խորհուրդ, Վիրահայ ազգային խորհուրդ, կառույց, որը հաղորդակից է եղել և արագ արձագանքել է բոլոր մեծ ու փոքր այն իրադարձություններին, որոնք պատահել են Վրաստանի հայ համայնքի կյանքում:
Վրաստանի ՀԱԽ-ի ստեղծման հիմնական և հետևողական նախաձեռնողները ՀՅԴ-ն, ՀԺԿ-ն, ինչպես նաև սոցիալ-դեմոկրատ և սոցիալիստ հեղափոխական անվանի գործիչներն էին։ Հայոց ազգային խորհուրդը ստեղծվել էր՝ որպես Վրաստանի հայերի ազգային ինքնավարության արտերկրյա ղեկավար մարմին, որը պետք է միջնորդի դեր կատարեր պետության և հայ քաղաքացիների միջև։
Վրաստանի Հայոց ազգային խորհուրդը Վրաստանի հայկական 400 000-անոց սփյուռքի միակ ներկայացուցչական մարմինն էր։ Վրաց իշխանությունները այդպես էլ չընդունեցին ՀԱԽ-ի այդ դերը և պահանջեցին, որ այն ծավալի միայն կրթամշակութային գործունեություն։ շարունակել...