Իմաժինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իմաժինիզմ (իմաժիզմ), գրական խումբ, ստեղծվել է 1919 թվականի սկզբներին, Ռուսաստանում։ Իմաժինիստների առաջին դեկլարացիան ստորագրել են բանաստեղծներ Մ. Եսենինը, Ռ. Իվնևը, Ա. Մարիենգոֆը, Վ. Շերշենևիչը, նկարիչներ Գ. Ցակուլովը, Բ. էրդմանը և ուրիշներ։ Նրանք քննադատում էին ետհոկտեմբերյան ֆուտուրիզմը, բանաստեղծական արվեստի հիմնական արժանիքը համարում «ինքնանպատակ պատկերը»։ Իմաժինզմի ծրագրի հիմքը ձևն էր և հետամտում էր «արվեստն արվեստի համար» նպատակ։ «Իմաժինիստներ» հրատարակչությունը տպագրել է խմբի մասնակիցների 20-ից ավելի գրքույկ։ Նրանք լույս են ընծայել նաև «Հյուրանոց՝ գեղեցիկի աշխարհում ճանապարհորդողների համար» (1922-1924 թվականներին) հանդեսը։ 1927 թվականին դադարել է խմբի գոյությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 322 CC-BY-SA-icon-80x15.png