Շոշոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շոշոններ
Shoshone indians.jpg
Ընդհանուր քանակ

12 000 (2000 թվական)

Բնակեցում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Այդահո Այդահո
Կալիֆոռնիա Կալիֆոռնիա
Նևադա Նևադա
Օրեգոն Օրեգոն
Յուտա Յուտա
Flag of Wyoming.svg
Վայոմինգ
Լեզու(ներ)
անգլերեն, շոշոնե
Հավատք(ներ)
տեղական հավատալիքներ, քրիստոնեություն


Շոշոններ (անգլ.՝ Shoshone) (ինքնանվանումը՝ նիմի, նիվի), հնդկացիական ցեղերի հյուսիսամերիկյան խումբ, որոնք խոսում են հարավացտեկյան լեզվաընտանիքի լեզուներով։ Այստեղ ներառված են 4 խմբեր։ Նումիկ խումբը ներառում է արևմտյան, կենտրոնական և հյուսիսային նումիկ ենթախմբերը։ Արևմտյանը մոնո և հյուսիսային պայուտներն են, կենտրոնականը՝ պանամինտները, շոշոնները, կոմանչներն են, իսկ հարավայինը յուտերը, հարավային պայուտները, կավայիսու և չեմեգուեվի ցեղերն են։ Տակիկ խումբը ներառում է սերանո, տոնգվա, կիտանեմուկ, կուպենյու, կաուիլլա, լուիսենյո ցեղերը։ Տուբատուբալ և հոպի խմբերը մտնում են մեկ ցեղի մեջ։ Շոշոնական լեզուները մեկ խմբի բաժանելը հնացել է, քանի որ ներկայումս շոշոնական լեզուները համարվում են ցրված տարբեր նումիական լեզուների միջև։

Իրականում, շոշոնները, ինքնանվանումը՝ նիմի, նիվի («մարդիկ»), հնդկացիական ցեղեր են, ովքեր բնակվում են Մեծ Ավազանի կենտրոնական և հյուսիսարըելյան հատվածներում և բաժանվում են արևմտյան, հյուսիսային և արևելյան մասերի։ Լեզուներն են պանամինտը և շոշոնեն։ Հայմե (Ջեյմս) Լուիս Գոմեսը (մականունը՝ Տաբու; անգլ. Taboo. ծնված հուլիսի 14-ին 1975 թվական) ամերիկացի ռեփեր-երգիչ է, ամերիկյան հիփ-հոփ խմբի՝ Black Eyed Peas-ի անդամ է և մայրական կողմից ունի այս ցեղի արմատներ։

Արևմտյան շոշոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան շոշոնների թիվը կազմում է 3 000 մարդ։ Բնակվում են Յուտա, Կալիֆորնիա և Նևադա նահանգներում։

Մշակութային տեսակը բնորոշ է Մեծ Ավազանի հնդկացիներին։ Ավանդական զբաղմունքը թափառական հավաքչությունն է (սերմեր, արմատներ, հատապտուղներ), որսորդությունը (լեռնային ոչխար, եղնիկ, նապաստակ, կրծողներ, թռչուններ)։ Աշխատանքում օգտագործում են բրիչներ, կոնաձև զամբյուղներ, սերմնացան գործիքներ։ Արհեստներից տիրապետում են հյուսվածքագործությանը, պատրաստում են կոշտ խեցիներ, չեն իմացել ձիաբուծության մասին։

Ընտանիքները փոքր են, միավորված անկայուն կազմով խմբերի մեջ։ Ամուսնություններում գոյություն է ունեցել հարսի առևանգման երևույթը։

Ավանդական պաշտամունքը շամանիզմն է։ Միակ ծիսական պարև շուրջպարն է։

Հյուսիսային շոշոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են Ֆորթ Հոլլ ռեզերվացիայում՝ Սնեյք գետի վրա, Այդահո նահանգում, բանոկների հետ միասին։ Բնակչությունը 4 000 մարդ է։ Տարածված է Մեծ Ավազանի հնդկացիների մշակութային տեսակը, սակայն կրում է նաև Հարթավայրի հնդկացիների մշակույթի որոշ տարրեր։

Զբաղմունքը որսորդությունն է (բիզոն, եղնիկ, եղջերու, լեռնային ոչխար), հավաքչությունը (հացահատիկներ, արմատներ, սոխազգիներ), ձկնորսությունը (սաղմոն, կարմրախայտ)։ Զարգացած են մորթու մշակումը, ձեռագործը, ստեատիտից սպասքի պատրաստումը, կոշտ խեցեգործությունը։ 17-րդ դարում սովորեցին ձիաբուծություն։

Հասարակական կազմակերպություններում խմբերի բնութագրվում են անկայուն թվաքանակով և առաջնորդությամբ։ Ընտանիքը փոքր է, բնակությունը ամբիլոկալ։

Պաշտամունքներն են պահապան ոգիները և արարիչ Ապպան («Հայր»), առասպելական գլխավոր կերպարները՝ արարիչ Գայլը և խաբեբա Շնագայլը։

Արևելյան շոշոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան շոշոնների կողմից գործված մոկասիններ

Ապրում են Ուինդ Ռիվեր ռեզերվացիայում, Վայոմինգ նահանգում։ Բնակչությունը 2 400 մարդ է։

Մշակույթի տեսակը անցումային է՝ Մեծ Ավազանի և Մեծ Հարթավայրերի հնդկացիների մշակույթներից։ Հավանաբար, նրանք կոմանչների հետ միասին են հայտնվել ՄԵծ Հարթավայրերի շրջանումէ 1500 թվականին և զբաղվել են հետիոտն որսորդությամբ բիզոնների վրա։ 17-րդ դարից հարևաններից փոխառեցին ձիաբուծությունը և բիզոնների վրա հեծյալ որսը։ Այլ զբաղմունքներն էին կուղբերի, կրծողների, խոյերի և եղջերուների որսը, ձկնորսությունը, հավաքչությունը։

Կիսվել են ցեղերի միջև՝ առաջնորդների գլխավորությամբ։ Ձմռանը ցեղը մասնատվել է ավելի մանր խմբերի՝ մասամբ միավորվելով այլ ցեղերի հետ։ Գոյություն են ունեցել երկու ռազմական միավորումներ՝ «Դեղին դալար ճյուղեր» (առաջնապահ զորք) և «Կոճղեր» (հասուն զինվորներ, վերջապահ զորք)։

20-րդ դարում անցում են կատարել գյուղատնտեսությանը, վարձու աշխատանքին, ավելացավ գաղթը դեպի քաղաքներ։

Պաշտամունքը շամանիզմն է։ Ծիսական պարը Արևի պարն է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия «Народы и религии мира», Москва, 1998 год.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]