18-րդ դարում եվրոպացիների բնակվելուց առնվազն 40,000 տարի առաջ Ավստրալիայում բնակվում էին տեղացի աբորիգենները, որոնք խոսում էին 250 հազվադեպ լեզվական խմբերի լեզուներից մեկով կամ մի քանիսով շարունակել...
Առաջին նշանակալից դերը համարվում է «Լեոն» ֆիլմը։ Այդ ֆիլմը միանգամից փառքի արժանացրեց և Ժան Ռենոյին և Լյուկ Բեսոնին։ Շատերը Ռենոյին հիմա ճանաչում են որպես Լեոն, բայց Ռենոյի դերերը բազմազան են։
Ժան Ռենոն ծնվել է Կասաբլանկայում, նրա հայրն ու մայրը իսպանացիներ են և Ֆրանցիսկո Ֆրանկոյի դիկտատուրայի պատճառով իրենց երկրից փախել են Հյուսիսային Աֆրիկաշարունակել...
«Ռոմա» կամ «Ռոմայի Սպորտային Միություն» (իտալ.՝ Associazione Sportiva Roma SpA), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ տեղակայված Հռոմ քաղաքում։ Ակումբը հիմնադրվել է 1927 թվականին Իտալո Ֆոսկիի կողմից։ Նույն թվականից հանդես է գալիս իտալական A Սերիայում։ Ռոման մասնակցել է Սերիա A-ի բոլոր առաջնություններին, բացառությամբ 1951/52 մրցաշրջանը։
Սատուրն կամ Երևակ, արեգակնային համակարգի 6-րդ մոլորակն է, գազային հսկա։ Իր մեծությամբ զիջում է միայն Յուպիտերին։ Հին հայկական աստղագիտությունում անվանվել է Երևակ։ Մոլորակի միջազգային անվանումը տրվել է հռոմեական Սատուրն աստծո անունից, մոլորակի աստղագիտական նշանն է (♄), որը իրենից ներկայացնում է աստծո մանգաղը։
Սատուրնի միջին խտությունը կազմում է 700 կգ/մ³։ Սատուրնը միակ մոլորակն է, որի խտությունը ավելի փոքր է, քան ջրինը։ Չնայած դրան մոլորակի միջին խտությունը գազային մթնոլորտի պատճառով կազմում է 0,69 գ/սմ³։ Մոլորակի խտությունը կազմում է Երկրի խտության մեկ երրորդ մասը, սակայն իր չափերի հաշվին այն ավելին քան 95 անգամ ծանր է Երկրից շարունակել...
Օշական, գյուղ Արագածոտնի մարզում՝ Աշտարակ քաղաքից 3 կմ հարավ-արևմուտք։ Նախկինում ունեցել է Հուշական, Ուշագան, Ուշական, Օշագան անվանումները։ Համայնքի մակերեսը կազմում է 16,96 քառակուսի կմ, իսկ բնակչությունը՝ 5962 մարդ։ Համայնքը սահմանակից է Ոսկեվազ, Աշտարակ, Սասունիկ, Դաշտ համայնքների վարչական տարածքներին։
Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»։
Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում՝ Օշականը եղել է նրանց սեփականությունը։ Ըստ Կորյունի՝ Օշականում գտնվում է գերեզմանատուն, որտեղ թաղվում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածները։ Վահան Ամատունի իշխանն իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի դին Էջմիածնից տեղափոխում է Օշական, որտեղ էլ նրա աճյունը հանձնվում է հողին շարունակել...
Ուրանը դարձավ առաջին մոլորակը, որը հայտնաբերվել է «Նոր ժամանակներում» և աստղադիտակի միջոցով։ Ուրանի հայտնաբերման մասին Ուիլիամ Հերշելը հայտարարեց 1781 թվականի մարտի 13-ին, այսպիսով, առաջին անգամ անտիկ ժամանակներից ի վեր ընդլայնելով մարդկության առաջ Արեգակնային համակարգի սահմանները։
Ինչպես և մյուս գազային հսկաները, Որանը ունի օղակների համակարգ և մագնիտոլորտ, բացի այդ այն ունի 27 արբանյակ։ Ուրանի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս Արեգակնային համակարգիմոլորակների նրա պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ, որի պատճառով էլ, ամառն ու ձմեռը մոլորակի կիսագնդերում տարիներ են տևում (ամռանը Արեգակը մայր չի մտնում, իսկ ձմռանը դուրս չի գալիս) շարունակել...
Մի քանի մանր հեռուստատեսային դերերից հետո Քեյթն ունեցավ իր նորամուտը «Շատ աղմուկ ոչնչից» (Much Ado About Nothing, 1993) ֆիլմում, դեռևս լինելով Օքսֆորդի համալսարանի ուսանողուհի։ 2001 թ.-ին նա մարմնավորեց գլխավոր հերոսուհիներին պատերազմի մասին պատմող էպիկական «Պեռլ Հարբոր» (Pearl Harbor, 2001) և ռոմանտիկ կատակերգություն «Բնազդ» (Serendipity, 2001) ֆիլմերում։ Նա ճանաչում ձեռք բերեց նաև ի շնորհիվ կենսագրական «Ավիատոր» (The Aviator, 2004) ֆիլմի և «Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար» (Click, 2006) կատակերգության։ Քեյթ Բեքինսեյլը որպես էքշն ժանրի ֆիլմերի դերակատար հայտնի դարձավ 2003 թ.-ին «Ուրիշ աշխարհ» ֆիլմից հետո։
Ռուսական թատրոն, թատրոնը Ռուսաստանում։ Թատերարվեստի բազմազան տարրեր են բովանդակել ռուսական ժողովրդակական թատերական խաղերը, ծեսերը։ Այդ խաղերը թատերական ներկայացման վերածվելու գործընթացին նպաստել են ռուս թափառաշրջիկ դերասանները՝ սկոմորոխները։
Դերասանական գործունեությունը, որը Ռուսաստանում հայտնի է վաղուց, կապված էր կրոնական տոնախմբությունների կամ էլ հեթանոսական ծիսակատարությունների հետ։ Միջնադարյան ռուս դերասանները՝ խեղկատակները (скоморохи), հայտնի են 11-րդ դարից։ Նրանց շարքում էին երաժիշտներ, երգիչներ, պարողներ, հումորիստներ, վայրի կենդանիներ վարժեցնողներ (հատկապես արջեր վարժեցնողներ)։
Մադրիդ (իսպ.՝ Madrid; Իսպաներեն: [maˈðɾið]), Իսպանիայի մայրաքաղաքը և երկրի ամենամեծ քաղաքը։ Քաղաքի բնակչությունը մոտ 3.3 միլիոն է։ Այն Եվրոպայի երրորդ խոշորագույն քաղաքն է Լոնդոնից և Բեռլինից հետո և իր արվարձաններով նույնպես երրորդն է Եվրոպայում Լոնդոնից և Փարիզից հետո։
Քաղաքի մակերեսն 604.3 կմ² է։ Մադրիդի քաղաքային ագլոմերացիան ունի երրորդ խոշորագույն ՀՆԱ-ն Եվրամիությունում և նրա կրթական համակարգը, ժամանցային վայրերը, շրջակա միջավայրը, Զանգվածային լրատվական միջոցները, նորաձևությունը, գիտությունն ու արվեստը միասին վերցված դարձնում են Մադրիդն աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներից մեկը։
Մադրիդն ամենատուրիստական քաղաքն է Իսպանիայում, չորրորդը՝ Եվրոպայում շարունակել...
Նեպտուն, Արեգակնային համակարգի ութերորդ և ամենահեռու մոլորակն է։ Նեպտունը հանդիսանում է չորրորդ մոլորակը ըստ տրամագծի մեծության և երրորդը ըստ զանգվածի։ Նեպտունի զանգվածը 17,2 անգամ, իսկ հասարակածի տրամագծի մեծությունը 3,9 անգամ մեծ է Երկրից։
Մոլորակը անվանվել է հռոմեական ծովերի աստծո պատվին։ Նրա աստղագիտական նշանն է , Նեպտունի եռաժանին։ Հայտնաբերվելով 1846 սեպտեմբերի 23-ին, Նեպտունը դարձավ երկրորդ մոլորակը, որը հայտնաբերվել էր մաթեմատիկական հաշվարկների շնորհիվ, այլ ոչ պարբերական դիտարկումների միջոցով։
Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Կլիվլենդ Կավալիերս» ակումբում՝ որպես թեթև և ծանր հարձակվող։ Մասնագիտական կարիերայի ընթացում երկու անգամ հաղթել է NBA-ի առաջնությունը, երկու անգամ արժանացել գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) կոչմանը, չորս անգամ ճանաչվել կանոնավոր մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող, ինչպես նաև մեկնարկային մրցաշրջանում ճանաչվել է «Տարվա նորեկ»։ Ինն անգամ ճանաչվել է աստղ և հանդես եկել Բոլոր աստղերի ամենամյա ցուցադրական խաղում, ինչպես նաև բազմաթիվ անգամներ ընդգրկվել է «All-NBA» և «All-Defensive» խորհրդանշական հավաքականներում։
Ջեքի Չանը ծնվել է 1954 թ.-ի ապրիլի 7-ին, Հոնկոնգում, Չարլզի և Լիլի Չանի ընտանիքում, որոնք չինական քաղաքացիական պատերազմի փախստականներ էին։ Նրան փոքր ժամանակ անվանում էին "Պաոպաո" (չինարեն՝ 炮炮, որը թարգմանաբար նշանակում է "Թնդանոթի արկ"), որովհետև նա էներգիայով լեցուն երեխա էր շարունակել...
Նախապես լինելով նավագնաց հետախույզ վիկինգների բնակավայր, ովքեր միջնադարում ներխուժեցին Եվրոպայի և Ռուսաստանի բազմաթիվ տարածքներ և այնտեղ հետագայում բնակություն հաստատեցին, Դանիան միջին դարերում դարձավ միասնական թագավորություն շարունակել...
Ունենալով Երկրի տրամագծի 27%-ը և խտության 60%-ը՝ Լուսինն ունի Երկրի զանգվածի1⁄81-ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Լուսինը Երկրի հետ սինքրոն պտույտի մեջ է՝ մշտապես շրջված լինելով դեպի մոլորակը միևնույն կողմով։ Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած այն հանգամանքին, որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է և արտացոլման գործակցով մոտ է ածխին։
Լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ՝ Երկրի ձևավորումից անմիջապես հետո։ Չնայած նախկինում Լուսնի ձևավորման մի քանի վարկած կար, ներկայումս ամենատարածված բացատրությունն այն է, որ Լուսինը ձևավորվել է Երկրի և Մարսի փոխազդեցության պատճառով առաջացած մնացորդներից շարունակել...
Ալիի որդիներ Հասանին ու Հուսեյնին հաջորդում է իմամ ալ-Բաքիրը՝ շիաների 4-րդ իմամը։ Ալ-Բաքիրի մահից հետո նրա շիա կողմնակիցները բաժանվեցին մի քանի խմբերի, որոնց մեծամասնությունը որպես իմամ ճանաչում էր նրա ավագ որդի Աբու Աբդալլահին, ով ավելի ուշ ստացավ «ալ-Սադիկ» (ճշմարտացի) մականունը (այս անունը նրան հայրն էր շնորհել)։
Ջաֆար ալ-Սադիկի օրոք իմամները նշանակալիորեն ընդլայնեցին իրենց ազդեցությունը և դարձան կրոնական հիմնական խմբավորումը։ Ալ-Սադիկը աստիճանաբար ազդեցիկ դիրք գրավեց այն բուռն ժամանակահատվածում, երբ Աբբասյանները վերջապես կարողացան տապալել Օմայյաններինշարունակել ...
Պոտսդամ (գերմ.՝ Potsdam), քաղաք Գերմանիայի արևելքում՝ 150 000 մարդ բնակչությամբ։ Բրանդենբուրգի մայրաքաղաքն է։ Գտնվում է Հաֆել գետի վրա՝ Բեռլինից 20 կմ հարավ-արևմուտք։
"Պոտսդամ" անունը ծագել է Պազտուպիմի բառից։ Տարածված տեսությունն համաձայն՝ այս տերմինը նշանակում է "կաղնիների տակ", այսինքն՝ под дубами/дубими ('под "տակ, дуб "կաղին")։
Տարածքը ձևավորվել է վերջին սառցե ժամանակաշրջանի մի քանի սառցաբեկորների հալոցքից։ Այսօր քաղաքի երեք քառորդը կանաչ տարածություն է և միայն մեկ քառորդը՝ բնակեցված շարունակել...
Ողբերգությունը տեղի ունեցավ «Տիտանիկի»` Սաութեմփթոն-Նյու-Յորք Տրանսատլանտյան երթուղին սկսելու չորրորդ օրվա վերջում: Ապրիլի 14-ին, ժամը 23:40, այդ պահի դրությամբ ամենամեծ օվկիանոսային նավը, իր առաջին երթուղու ընթացքում, 2224 ուղևորով, բախվեց այսբերգին` ստանալով նավի իրանի լուրջ վնասվածքներ։ 2 ժամ 40 րոպե անց` ապրիլի 15-ին, ժամը 2։20 ամբողջովին ջրի տակ անցավ։
Աղետը, տարբեր տվյալներով, 1495-1635 մարդկային կյանքեր խլեց շարունակել...
Աշարիականություն (արաբ․՝ المدرسة الأشعرية), սուննիական քալամի դպրոցներից։ Համարվում է ուղղահավատ իսլամի հիմնական աշխարհայացքային դպրոցներից մեկը։ Դպրոցի հիմնադիրն է նշանավոր մուսուլման մտածող և փիլիսոփա Աբու ալ-Հասան ալ-Աշարին (արաբ․՝ ابو الحسن علي ابن إسماعيل اﻷشعري) (873-935)։
Քալամ (արաբ․՝ الكلام - բառ, խոսք) տերմինաբանորեն նշանակում է դոգմատիկ համակարգ, աստվածաբանություն, որը դարձավ ուղղահավատ սխոլաստիկ աստվածաբանության նոր համակարգը նշելու տերմին
Աշարիական քալամի հիմնադիր Աբու ալ-Հասան ալ-Աշարին եղել է սուննի հայտնի մտածող և փիլիսոփա Աբու Մանսուր ալ-Մատուրիդիի ժամանակակիցը շարունակել ...
Ցեղակրոնության գաղափարախոսությունը մշակվել և զարգացվել է Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի կողմից: Ցեղակրոնության մասն ու բնական շարունակությունն է տարոնականության գաղափարախոսությունը:
«Ցեղակրոնություն» եզրի, ինչպես նաև գաղափարախոսության հեղինակն է Գարեգին Նժդեհը։ Նժդեհի համար «ցեղ» հասկացողությունը մարդաբանության կողմից տված սահմանումից ավելի լայն է: Առհասարակ, ըստ Նժդեհի, «դժվար է այն սահմանել գիտական լեզվով. այստեղ միայն հարաբերական գիտականության մասին խոսք կարող է լինել շարունակել...
Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում հայտնվել է ուշ միջնադարում՝ 16-րդ դարից սկսած։ Այն նախ բաժանվեց 3 խոշոր կուսակալությունների, ապա՝ 8 խանությունների միջև։ Այժմ Արևելյան Հայաստանի հարավային շրջանները շարունակում են մնալ Իրանի կազմում։
Հայաստանում այլևս չկար որևէ խոշոր նախարարական տուն։ Հայկական լեռնաշխարհով մեկ ցրված էին հայկական մանրումիջին իշխանությունները, որոնք հայոց պետականության մնացորդներն էին։ Նրանք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը արդեն 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ շարունակել ...
Սուրիկատ (լատին․՝ Suricata suricatta, անգլ.՝ meerkat կամ suricate), մանգուստների ընտանիքին (լատին․՝ Herpestidae) պատկանող փոքր չափերի գիշատիչ։ Սուրիկատները (Suricata) ցեղի միակ ներկայացուցիչն է։
Իսպանիայում արաբական պոեզիան լայնածավալ ու խոր փոխազդեցությունների արդյունք է և համաշխարհային գրականության մեծագույն արժեքներից։
Արաբներն Իսպանիա եկան 8-րդ դարի երկրորդ տասնամյակին և 3 տարվա ընթացքում գրավեցին Պիրենեյան թերակղզու մեծ մասը։ Երկար դարերի ընթացքում արաբ նվաճողները այստեղ բերբերների և արաբականացված վեստգոթերի հետ ստեղծեցին բարձր մշակույթ։
Նվաճողների հետ Իսպանիա թափանցեց նաև արաբական գրականությունը, որի զարգացման ընթացքը բաժանվում է 3 շրջանի՝ «ընդօրինակման», «նորացման» և «անկման»։ Անդալուսյան գրականության առաջին փուլը ընդգրկում է մոտ 300 տարի և հիմնականում համընկնում Կորդովայի խալիֆայության ծաղկման շրջանին շարունակել ...
14-րդ դարի վերջին Միջին Ասիայում զորահրամանատար Թեմուր-Լանը կամ Լենկթեմուրը («Կաղ Թեմուր») ստեղծել էր մի ընդարձակ պետություն՝ Սամարղանդ (այժմ՝ Ուզբեկստան) մայրաքաղաքով։
Վաղ տարիքում ընդհարվելով քրդերի հետ սպանել է նրանցից մեկին ու անցել արտասահման։ Հրայր ԴժոխքինՌումինիայում հանդիպելուց հետո որոշել է վերադառնալ Արևմտյան Հայաստան և զբաղվել իր հայրենիքի պաշտպանությամբ։ Հայաստան իսկ մտնելու պահին նա հանդիպել է թշնամու ջոկատին և կարողացել է իր խմբով հակահարված տալ նրանց։
Սերոբն առավել աչքի է ընկել իր հայրենի Սողորդ գյուղի պաշտպանության, իսկ այնուհետև Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ։ Ի շնորհիվ Սերոբի, Արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունենում Խլաթ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տալիս է Աղբյուր անունը շարունակել...
Գորդոն Ջեյմս Ռամզի կրտսեր (անգլ.՝ Gordon James Ramsay, Jr., /ˈræm.ziː/), (նոյեմբերի 8, 1966, Ջոնստոուն, Ռենֆրյուշիր, Շոտլանդիա), բրիտանացի շեֆ խոհարար և ռեստորանատեր։ Նրա ռեստորանները ստացել են Միշլենի 15 աստղ և ներկայումս պահպանել են 14-ը։ Նրա անվամբ ռեստորանը՝ Գորդոն Ռամզի ռեստորանը, որը գտնվում է Չելսիում (Լոնդոն), 2001 թվականից պահպանում է 3 աստղը։
Ռամզին հայտնի է նաև խոհարարությանը և սննդին վերաբերող հեռուստատեսային ծրագրերից։
Ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 8-ին Շոտլանդիայում շարունակել...
Ռոդիոն Ռաֆայելի Նահապետով (հունվարի 21, 1944, Պյատիխատկի, Ուկրաինական ԽՍՀ), խորհրդային, ամերիկացի, ռուս դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1967), ԽՍՀՄ պետական մրցանակ՝ «Ականակիրները» ֆիլմի դերակատարման համար (1985), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1985)։
Ռոդիոն Նահապետովը ծնվել է 1944 թվականին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պյատիխատկի քաղաքում, ռմբակոծությունների ժամանակ, մի տանը, որտեղ պատսպարվել էր մայրը՝ Ռոդինա ընդհատակյա կազմակերպության կապավորը։