Վեյկ ան Զեյի շախմատային մրցաշար 2014
| Վայր | Վեյկ ան Զեյ | |
|---|---|---|
| Նախորդ | • Tata Steel chess մրցաշար 2011 • Վեյկ ան Զեյի շախմատային մրցաշար 2012 • Tata Steel chess մրցաշար 2013 | |
| Հաջորդ | • Tata Steel chess մրցաշար 2015 • Tata Steel chess մրցաշար 2016 • Tata Steel chess մրցաշար 2017 | |
| Թվական | 2014 | |
| Սկսած | 10 հունվարի 2014 | |
| Ավարտված | 26 հունվարի 2014 | |
| Մասնակիցների թիվը | 12 | |
| Հաղթող | Լևոն Արոնյան | |
| Հերթական համար | 76 | |

Վեյկ ան Զեյ 2014 («Tata Steel—2014»), 76-րդ միջազգային շախմատային ավանդական մրցաշար, որը կայացել է 2014 թվականի հունվարի 10 — 26-ին Նիդերլանդների Վեյկ ան Զեյ քաղաքում (բացառությամբ երկու խաղափուլերի. առաջին անգամ մրցաշարի պատմության մեջ դրանք կայացան այլ քաղաքներում՝ մեկը՝ Ամստերդամում, մյուսը՝ Էյնդհովենում)։ A մրցաշարի հաղթող դարձավ Հայաստանի շախմատային առաջատար Լևոն Արոնյանը։ Նախավերջին տուրում, նախքան մրցաշարի ավարտը, նա ապահովեց միանձնյա հաղթողի կոչումը՝ դառնալով մրցաշարի քառակի հաղթող[1]։ Մինչև վերջին տուրը Արոնյանը տարել էր 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտել էր ոչ-ոքի, չէր կրել ոչ մի պարտություն՝ ցուցադրելով գեղեցիկ ու ստեղծագործական խաղ։ Մրցաշարում նա առավելության հասավ հիմնական բոլոր մրցակիցների՝ Սերգեյ Կարյակինի, Ֆաբիանո Կարուանայի և Հիկարու Նակամուրայի նկատմամբ։ Եվս երեք հաղթանակ նա տարավ Արկադի Նայդիչի, Լենիեր Դոմինգեսի և Ուեսլի Սոյի նկատմամբ։ Ֆիլիպինցու նկատմամբ Արոնյանի հաղթանակը մեկնաբաններն անվանեցին «հանճարեղ» և հիացմունք արտահայտեցին «խաղի մոցարտյան փայլով»[2]։ Միայն վերջին տուրում Արոնյանը խստագույն ցայտնոտում վրիպեց և պարտություն կրեց հոլանդացի Լյուկ վան Վելիից։ Սակայն այս պարտությամբ մրցաշարում տարած հաղթանակը չխամրեց։ Արոնյանն իր անհատական վարկանիշն ավելացրեց 14 կետով՝ այն հասցնելով 2826-ի և 1 կետով գերացանցելով 2012 թվականի մայիսին արձանագրած սեփական ռեկորդը։
- Մրցաշարի կարգը` 20-րդ (միջին վարկանիշը` 2743)։
Վիճակահանությամբ Արոնյանին բաժին էր հասել 10-րդ համարը։
Մասնակիցները
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
¹) վարկանիշերը տրված են 2014-ի հունվարի 1-ի դրությամբ
Արդյունքներն ըստ խաղափուլերի
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մրցաշարային աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Մասնակից | Երկիր | Էլոյի գործակից | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | + | − | = | Միավոր | Տեղ | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Լևոն Արոնյան | 2812 | ½ | 1 | 1 | 1 | 1 | ½ | 0 | 1 | ½ | ½ | 1 | 6 | 1 | 4 | 8 | 1 | |||
| 2 | Անիշ Գիրի | 2734 | ½ | ½ | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | 1 | 2 | 0 | 9 | 6½ | 2—3 | |||
| 3 | Սերգեյ Կարյակին | 2759 | 0 | ½ | 0 | ½ | ½ | ½ | 1 | ½ | 1 | 1 | 1 | 4 | 2 | 5 | 6½ | 2—3 | |||
| 4 | Ֆաբիանո Կարուանա | 2782 | 0 | ½ | 1 | 0 | ½ | ½ | 1 | ½ | 1 | 1 | 0 | 4 | 3 | 4 | 6 | 4—6 | |||
| 5 | Լենիեր Դոմինգես Պերես | 2754 | 0 | ½ | ½ | 1 | 1 | 0 | ½ | ½ | ½ | 1 | ½ | 3 | 2 | 6 | 6 | 4—6 | |||
| 6 | Ուեսլի Սո | 2719 | 0 | ½ | ½ | ½ | 0 | ½ | 1 | ½ | 1 | 1 | ½ | 3 | 2 | 6 | 6 | 4—6 | |||
| 7 | Պենտալա Հարիկրիշնա | 2706 | ½ | 0 | ½ | ½ | 1 | ½ | ½ | 1 | 0 | 0 | 1 | 3 | 3 | 5 | 5½ | 7 | |||
| 8 | Լյուկ վան Վելի | 2672 | 1 | ½ | 0 | 0 | ½ | 0 | ½ | 1 | 0 | ½ | 1 | 3 | 4 | 4 | 5 | 8—9 | |||
| 9 | Հիկարու Նակամուրա | 2789 | 0 | ½ | ½ | ½ | ½ | ½ | 0 | 0 | ½ | 1 | 1 | 2 | 3 | 6 | 5 | 8—9 | |||
| 10 | Բորիս Գելֆանդ | 2777 | ½ | ½ | 0 | 0 | ½ | 0 | 1 | 1 | ½ | 0 | ½ | 2 | 4 | 5 | 4½ | 10 | |||
| 11 | Ռիչարդ Ռապորտ | 2691 | ½ | ½ | 0 | 0 | 0 | 0 | 1 | ½ | 0 | 1 | 0 | 2 | 6 | 3 | 3½ | 11—12 | |||
| 12 | Արկադի Նայդիչ | 2718 | 0 | 0 | 0 | 1 | ½ | ½ | 0 | 0 | 0 | ½ | 1 | 2 | 6 | 3 | 3½ | 11—12 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեյկ ան Զեյի շախմատային մրցաշար 2007
- Վեյկ ան Զեյի շախմատային մրցաշար 2008
- Վեյկ ան Զեյի շախմատային մրցաշար 2012
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Տատա Սթիլ. Լևոն Արոնյանը՝ մրցաշարի քառակի հաղթող». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Արոնյան - Սո, Վեյկ ան Զեյ, 2014