Բորիս Գելֆանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Գելֆանդ
Барыс Абрамавіч Гельфанд
Պետություն(ներ)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Բելառուս Բելառուս
Իսրայել Իսրայել
Ծննդյան ամսաթիվհունիսի 24, 1968(1968-06-24) (55 տարեկան)
ԾննդավայրՈւկրաինա Մինսկ,
ԿոչումԳրոսմայստեր (1989)
Միջազգային վարպետ (1987)
Առավելագույն վարկանիշ2777 (նոյեմբեր 2013)
Ներկայիս վարկանիշ2655
ՖԻԴԵ համար2805677
365chessBoris_Gelfand
Chesstempo համար71018
ICCF համար71018
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1990[1], Շախմատային օլիմպիադա 1994[1], Շախմատային օլիմպիադա 1996[1], Շախմատային օլիմպիադա 2000[1], Շախմատային օլիմպիադա 2002[1], Շախմատային օլիմպիադա 2004[1], Շախմատային օլիմպիադա 2006[1], Շախմատային օլիմպիադա 2008[1], Շախմատային օլիմպիադա 2010[1], Շախմատային օլիմպիադա 2012[1], Շախմատային օլիմպիադա 2014[1] և Շախմատային օլիմպիադա 2018
Պարգևներ և մրցանակներ
 Boris Gelfand Վիքիպահեստում

Բորիս Աբրահամի Գելֆանդ (բելառուս․՝ Барыс Абрамавіч Гельфанд; եբրայերեն՝ בוריס אברמוביץ' גלפנד‎, հունիսի 24, 1968, Մինսկ, Բելառուս), իսրայելցի, նախկինում՝ խորհրդային և բելառուսցի շախմատիստ, գրոսմայստեր (1989)։ Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ (2012

Կենսագրություն

Բորիս Գելֆանդը ծնվել է 1968 թվականի հունիսի 24-ին, Մինսկում։ Նրա ծնողներն են մասնագիտությամբ ինժեներներ Աբրահամ Գելֆանդը և Նելլա Մոիսեևնան[2]։ Երբ Բորիսը 4 տարեկան էր, ծնողները նրա համար գնեցին «Ճանապարհորդություն դեպի շախմատային թագավորություն» (ռուս.՝ «Путешествие в шахматное королевствo»)» գիրքը, որը նա մի քանի ամսում կարդաց։ Հաճախել է Էդուարդ Զելկինդի (6 տարեկանից), Թամարա Գոլովեյի (1979-ից) և Ալբերտ Կապենգուտի (1980-ից) շախմատային խմբակները։ 1980-1983 թթ․ հաճախել է «Պետրոսյանի դպրոցի» երկշաբաթյա դասընթացներին, որտեղ շփվել է աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ[3]։

Հիշում եմ` Պետրոսյանն ինձ ասաց, որ ես ոչ մի քայլ չանեմ, եթե չունեմ մտահղացում․ «Նույնիսկ կայծակնային շախմատ խաղալիս միշտ մտածիր»։ Այդ միտքը հետագայում կարևոր դեր խաղաց իմ խաղաոճի ձևավորման հարցում․․․
- Բ. Գելֆանդ


Բորիս Գելֆանդն իրեն համարում է Մինսկի շախմատի դպրոցի սան (սկիզբ առել Իսահակ Բոլեսլավսկուց և հասել Ալբերտ Կապենգուտին)[4]։

1998 թվականից ապրում է Իսրայելում, Ռիշոն լե Ցիոնում։ Կինը Մայա Գելֆանդն է, դուստրը՝ Ավիտալը, տղան՝ Ավները[5]։

Շախմատային նվաճումներ

1984-1985 թվականներին եղել է Բելառուսի չեմպիոն[3]։ 17 տարեկանում ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն[6]։ 1998 թվականին աշխարհի երիտասարդական մրցաշարում զբաղեցրել է 1-2 տեղերը։ 1989 թվականին մտել է աշխարհի լավագույն տասնյակի մեջ (վարկանիշը 2673)։ Նվաճել է 2009 թվականի աշխարհի գավաթը, որը տեղի է ունեցել Խանտի Մանսիյսկում։ Մասնակցել է ինը օլիմպիադայի՝ 29-րդ (1990), 31-րդ (1994), 32-րդ (1996), 34-39-րդ (2000-2010

Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքար

1990 թվականից Գելֆանդն աշխարհի չեմպիոնի կոչման մշտական հավակնորդ է։ 1993 թ․ նա հասել է մինչև հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչ, իսկ 1996 թ․` մինչև եզրափակիչ։ 1998-2004 թթ․ Գելֆանդը մասնակցել է նոկաուտ համակարգի աշխարհի առաջնություններին (լավագույն արդյունքը գրանցել է 1997 թ․, երբ դուրս է եկել կիսաեզրափակիչ)։

Գելֆանդի կարիերայի առավել հաջողված ելույթն է 2007 թ․ Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությունը։ Նախընտրական փուլերում նա հաղթել է Ռուստամ Կասիմջանովին և Գատա Կամսկուն, իսկ առաջնության ժամանակ 14 հնարավորից վաստակել է 8 միավոր (+3 =10 -1)` իրենից առաջ թողնելով Անանդին և Կրամնիկին։ Թայ-բրեյքի արդյունքներով նա իրենից հետ է թողել Պետեր Լեկոյին, Լևոն Արոնյանին, Ալեքսանդր Մորոզևիչին, Ալեքսանդր Գրիշչուկին և Պյոտր Սվիդլերին։

2011 թ․ մասնակցել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերին, որոնք անցկացվում էին մայիսի 3-ից 27-ը Կազանում։ Քառորդ եզրափակչում Բորիս Գելֆանդը հաղթել է Մամեդյարովին (Ադրբեջան), իսկ կիսաեզրափակչում Գատա Կամսկուն (ԱՄՆ)։ Եզրափակչում Բորիս Գելֆանդը խաղում էր Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ։ 5 ոչ-ոքիից հետո վերջին տուրում նա սպիտակներով հաղթեց Գրիշչուկին և իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղին Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ, 2012 թ․[7]։

Մարզական արդյունքների աղյուսակ

Թիվ Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
1983 Մինսկ Ալեքսեյ Սոկոլովի 13-րդ հուշամրցաշար 7 0 9 11½ 16-ից 1
Բելառուսի առաջնունթյուն 4 5 7 7½ 16-ից 10—12
1985 ԽՍՀՄ առաջնություն (պատանեկան)
1986 Մինսկ Միջազգային մրցաշար 6 2 3 7½ 11-ից 2—3
1987 Երիտասարդ վարպետների համառուսական մրցաշար ից 2—3
Հալե Միջազգային մրցաշար 4 4 5 6½ 13-ից 8
1987/88 Եվրոպայի առաջնություն (պատանեկան) ից
1988 Վիլնյուս 5 0 10 10 15-ից 1—2
Կլայպեդա 56-րդ ԽՍՀՄ առաջնություն (1-ին Լիգա) 6 1 9 10½ 16-ից 1—2
1989 Դեբրեցեն 5 1 4 7 10-ից 1
Օդեսա 6-րդ ԽՍՀՄ առաջնություն 4 2 9 8½ 15-ից 2—5
Պալմա դե Մալորկա Աշխարհի գավաթի 2-րդ խաղարկության նախընտրական մրցաշար 7 0 3 7½ 9-ից 1
1990 Լինարես 8-րդ միջազգային մրցաշար 6 2 3 7½ 11-ից 2
Նովի Սադ 29-րդ օլիմպիադա 3 0 6 6 9-ից
Մանիլա Միջփնջային մրցաշար 5 0 8 9 13-ից 1—2
Դորտմունդ 18-րդ միջազգային մրցաշար 6 0 5 8½ 11-ից 2
1991 Բելգրադ Միջազգային մրցաշար 6 2 3 7½ 11-ից 1
Լինարես 9-րդ միջազգային մրցաշար 4 6 3 5½ 13-ից 12
1991/1992 Ռեդժո Էմիլիա 34-րդ միջազգային մրցաշար 6 2 3 5½ 9-ից 2—3
1992 Վեյկ ան Զեյ Միջազգային մրցաշար 4 0 9 8½ 13-ից 1—2
Լինարես 10-րդ միջազգային մրցաշար 4 3 6 7 13-ից 5—7
Մոսկվա Ալյոխինի հուշամրցաշար 3 1 3 4½ 7-ից 1—2
1993 Բիլ Միջփնջային մրցաշար 5 0 8 9 13-ից 1
Լինարես 11-րդ միջազգային մրցաշար 2 6 5 4½ 13-ից 13
1994 Վեյկ ան Զեյ Հավակնորդական մրցախաղ Ադամսի դեմ 3 1 4 5 8-ից
Մոսկվա 31-րդ օլիմպիադա 3 2 6 6 11-ից
Լինարես 12-րդ միջազգային մրցաշար 1 3 9 5½ 13-ից 11
Հավակնորդական մրցախաղ Կրամնիկի դեմ (կիսաեզրափակիչ) 2 1 5 4½ 8-ից
1995 Հավակնորդական մրցախաղ Կարպովի դեմ (եզրափակիչ) 1 4 4 3 9-ից
Բիլ Միջազգային մրցաշար 3 1 9 7½ 13-ից 3—4
1996 Երևան 32-րդ օլիմպիադա 2 0 8 6 10-ից
1997 Բիլ Միջազգային մրցաշար 2 1 7 5½ 10-ից 3
1998 Պոլյանիցա Զդրույ 35-րդ Ռուբինշտեյնի հուշամրցաշար 4 0 5 6½ 9-ից 1
1999 Մալմյո 5 0 4 7 9-ից 1
Լաս Վեգաս Աշխարհի առաջնություն (ՖԻԴԵ) ից
2000 Բիլ Միջազգային մրցաշար 1 1 8 5 10-ից 4—5
Խանտի-Մանսիյսկ 1-ին աշխարհի գավաթը
Խումբ Գ
Քառորդ կիսաեզրափակիչ Ե Ցզյանչուանի դեմ
Կիսաեզրափակիչ Անանդի դեմ
 
1
1
0
 
0
1
0
 
4
0
2
 
3 из 5
1 из 2[8]
1 из 2[9]
 
2—3[10]
 
 
Պոլյանիցա Զդրույ Միջազգային մրցաշար 4 0 5 6½ 9-ից 1
2001 Աստանա Միջազգային մրցաշար 2 1 7 5½ 10-ից 3
Բիլ Միջազգային մրցաշար 1 1 8 5 10-ից 3
2002 Բլեդ 35-րդ օլիմպիադա 2 0 6 5 8-ից
2004 Պալմոնա 14-րդ միջազգային մրցաշար 4 0 3 5½ 7-ից 1
Կալվիա 36-րդ օլիմպիադա 2 1 8 6 11-ից
2005 Բերմուդյան կղզիներ Միջազգային մրցաշար 2 0 8 6 10-ից 1—2
Բիլ Միջազգային մրցաշար 2 0 8 6 10-ից 1—2
2006 Վեյկ ան Զեյ Միջազգային մրցաշար 3 2 8 7 13-ից 5—6
Թուրին 37-րդ օլիմպիադա 2 1 6 5 9-ից
Մոսկվա 1-ին Տալի հուշամրցաշար 2 1 6 5 9-ից 4
2007 Էլիստա Աշխարհի առաջնություն (հավակնորդների մրցախաղեր)
Ռուստամ Կասիմջանովի դեմ մրցախաղ (առաջին փուլ)
Գատա Կամսկու դեմ մրցախաղ (երկրորդ փուլ)

0
2

0
0

6
3

3 6-ից
3½ 5-ից
[11]
Մեխիկո Աշխարհի առաջնություն 3 1 10 8 14-ից 2—3
Մոսկվա 2-րդ Տալի հուշամրցաշար 0 0 9 4½ из 9 3—6
2008 Վեյկ ան Զեյ Վեյ կան Զեյ 2008 թ. միջազգային մրցաշար 1 4 8 5 13 12—14
Սոչի 2-րդ «Գրան Պրի» 1 3 9 5½ 13-ից 12
Մոսկվա 3-րդ Տալի հուշամրցաշար 1 0 8 5 9-ից 2—5
Դրեզդեն 38-րդ օլիմպիադա 5 0 5 7½ 10-ից 2
2009 Նալչիկ 4-րդ «Գրան Պրի» 3 3 7 6½ 13-ից 6—7
Բազնա 3-րդ միջազգային մրցաշար 2 0 8 6 10-ից 2
Բիլ 42-րդ միջազգային մրցաշար 0 2 8 4 10-ից 5
Ջերմուկ 5-րդ «Գրան Պրի» 5 2 6 8 13-ից 2—3
Մոսկվա align=left 4-րդ Տալի հուշամրցաշար 1 1 7 4½ 9-ից 6
Խանտի-Մանսիյսկ 3-րդ աշխարհի գավաթ
1-ին տուրը Օբոդչուկի դեմ
2-րդ տուր Ա. Խուկիմատովիչի դեմ
3-րդ տուր Յ. Պոլգարի դեմ
4-րդ տուրը Վաշիե-Լագրավ դեմ
Քառորդ եզրափակիչը Դմիտրի Յակովենկոյի դեմ
Կիսաեզրափակիչը Սերգեյ Կարյակինի դեմ
Եզրափակիչը Ռուսլան Պոնոմորյովի դեմ
 
1
1
1
0
0
2
0
 
0
0
1
0
0
0
0
 
1
1
0
2
2
0
4
 
1½ из 2
1½ из 2
1 2-ից[12]
1 из 2[13]
1 из 2[12]
2 из 2
2 из 4[14]
2010 Բուրսա align=left Աշխարհի թիմային առաջնություն 1 2 4 3 7-ից
Լինարես 27-րդ միջազգային մրցաշար 0 2 8 4 10-ից 4—6
Դագոմիս 17-րդ Ռուսաստանի թիմային առաջնություն
(պրեմիեր լիգան, «ՇՍՄ-64»-ի կազմում Մոսկվա; 1-ին խաղատախտակի վրա)
1 0 5 3½ 6-ից [15]
Աստրախան 6-րդ «Գրան Պրի» 1 2 10 6 13-ից 10—11
Մեդիաշ align=left 4-րդ միջազգային մրցաշար 3 2 5 5½ 10-ից 3
Ամստերդամ Մրցախաղ «Ծագող աստղերի դեմ փորձ» 4 0 6 7 10-ից
Խանտի-Մանսիյսկ 39-րդ օլիմպիադա 1 1 7 4½ 9-ից [16]
Պլովդիվ 26-րդ Եվրոպայի ակումբային գավաթ
(«ՇՍՄ-64»-ի կազմում Մոսկվայում; 1-ին խաղատախտակ վրա)
1 1 5 3½ 7-ից
Մոսկվա 5-րդ Տալի հուշամրցաշար 2 4 3 3½ 9-ից 8
2011 Կազան Հավակնորդների մրցախաղեր
Քառորդ եզրափակիչը Շահրիար Մամեդյարովի դեմ մրցախաղ։
Կիսաեզրափակիչը Գատա Կամսկու դեմ մրցախաղ
Եզրափակիչը Ալեքսանդր Գրիսչուկի դեմ մրցախաղ։
1
0
1
 
0
0
0
 
3
4
5
 
2½ из 4
2 из 4
3½ из 6
 
 
[17]
 
2012 Մոսկվա Աշխարհի չեմպիոնի համար մրցախաղ 1 1 10 6 12-ից [18]
Լոնդոն 1-ին «Գրան Պրի» 4 1 6 7 11-ից 1—3
Տաշքենդ 2-րդ «Գրան Պրի» 0 2 9 4½ 11-ից 10
2013 Լոնդոն Հավակնորդների մրցախաղ 2 3 9 6½ 14-ից 5
Փարիզ/Սանկտ Պետերբուրգ Այոխինի հուշամրցաշար 2 0 7 5½ 9-ից 1—2
Մոսկվա Տալի հուշամրցաշար 3 0 6 6 9-ից 1
Փարիզ 6-րդ «Գրան Պրի» 4 1 6 7 11-ից 1—2

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[19]
Կաղապարի նկարագրություն

Գրքեր

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 OlimpBase
  2. Աբրահամ Գելֆանդ «Ընկեր-հակառակորդ»
  3. 3,0 3,1 «Հավակնորդ - Official site of the match for the title of World Chess Champion»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է 2015-04-07 
  4. Յուրի Վասիլև. Գելֆա՞նդը, թե՞ Անանդը //Սպորտ Էքսպրես, 11 մայիսի, 2012 թ․
  5. «Սովետսկի սպորտ», հարցազրույց
  6. Բորիս Գելֆանդը հաղթել է երիտասարդական մրցաշարում
  7. «Բորիս Գելֆանդը հավակնորդների մրցաշարի հաղթող»։ Պրեսբոլ։ Արխիվացված օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2011-5-27 
  8. Թայ-բրեքում հաղթել է 1½ : ½
  9. Թայ-բրեքում պարտվել է 1½ : 2½
  10. 2-րդ տեղը թայ-բրեքում Տկաչովին հաղթելուց հետո
  11. Թայ-բրեքում հաղթել է Ռուստամ Կասիմջանովին 2½ : ½
  12. 12,0 12,1 Հաղթել է թայ-բրեքում 2½ 3-ից հաշվով (արագ շախմատ)։
  13. Հաղթել է թայ-բրեքում 3½ 6-ից հաշվով (2 ։ 2 արագ շախմատով և 1½ : ½ կայծակնային շախմատով)
  14. Հաղթել է թայ-բրեքում 5 8-ից հաշվով (2 ։ 2 արագ շախմատով և 3 ։ 1 կայծակնային շախմատով)
  15. 1-ին տեղը թիմային հաշվում։
  16. 3-րդ տեղը թիմային հաշվարկով։
  17. Հաղթել է թայ-բրեքում արագ շախմատով 2 ։ 2 (+1 −1 =2), կայծակնային շախմատով 2 ։ 0
  18. Պարտվել է թայ-բրեքում 1½ : 2½ հաշվով։
  19. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ