Արկադի Նայդիչ
Արկադի Նայդիչ | |
---|---|
Arkadij Naiditsch | |
![]() | |
Պետություն(ներ) | ![]() ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 25, 1985 (34 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կոչում | Գրոսմայստեր (2001) Միջազգային վարպետ (1999) |
Առավելագույն վարկանիշ | 2777 (2013, դեկտեմբեր) |
Ներկայիս վարկանիշ | 2617 (դեկտեմբեր, 2019) |
ՖԻԴԵ համար | 4650891 |
365chess | Arkadij_Naiditsch |
Chesstempo համար | 146176 |
ICCF համար | 146176 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2006, Շախմատային օլիմպիադա 2008, Շախմատային օլիմպիադա 2012, Շախմատային օլիմպիադա 2014, 42nd Chess Olympiad? և Շախմատային օլիմպիադա 2018 |
Arkadij Naiditsch Վիքիպահեստում |
Արկադի Միխայլովիչ Նայդիչ (գերմ.՝ Arkadij Naiditsch, ծնվ.` 1985, հոկտեմբերի 25, Ռիգա), 2015 թվականից Ադրբեջանը, ավելի վաղ` Գերմանիան, դրանից առաջ էլ Լատվիան ներկայացնող շախմատիստ, գրոսմայստեր (2001)։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Գերմանիայի հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի 18-րդ թիմային առաջնությունում։
1995 թվականին հաղթել է Եվրոպայի մինչև 10 տարեկանների առաջնությունում (Վերդեն) և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը աշխարհի պատանեկան առաջնությունում։
1996 թվականին Նայդիչի ընտանիքը Ռիգայից տեղափոխվում է Դորտմունդ: Հետագա տարիներին Արկադի Նայդիչին մարզում են մի շարք գրոսմայստերներ։ 15 տարեկանում նա դառնում է գրոսմայստեր:
2005 թվականին նա ստանում է Գերմանիայի քաղաքացիություն։
2014 թվականին օգոստոսի 9-ին 41-րդ շախմատային օլիմպիադայի ժամանակ, հաղթելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին, Նայդիչը դառնում է Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբի անդամ։ Այդ ակումբում ընդգրկվում են այն շախմատիստները, ովքեր գոնե մեկ պարտիա են շահել տվյալ պահին գործող աշխարհի չեմպիոնից։
2015 թվականից ներկայացնում է Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան։
Ունի երեք քույր՝ Իրինա (1986), Եվգենիա (1987) և Մարիա (1988), որոնք նույնպես հանդես են գալիս շախմատային մրցումներում։
Մարզական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
թիվ | քաղաք | մրցաշար | + | − | = | արդյունք | հորիզոնական |
---|---|---|---|---|---|---|---|
2005 | Դորտմունդ | 33-րդ միջազգային մրցաշար | 3 | 1 | 5 | 5½ 9-ից | 1 |
2006 | Թուրին | XXXVII օլիմպիադա | 4 | 2 | 4 | 6 10-ից | |
2007 | Խանտի-Մանսիյսկ | ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթ 2007 1/64 փուլ 1/32 փուլ |
1 0 |
0 0 |
1 2 |
1½ 2-ից |
|
2007/2008 | Գերմանիայի տարբեր քաղաքներ | Բունդեսլիգա 2007/2008]] | 10 | 0 | 3 | 11½ 13-ից | |
2008 | Դորտմունդ | 36-րդ միջազգային մրցաշար | 2 | 2 | 3 | 3½ 7-ից | 6 |
Դրեզդեն | XXXVIII օլիմպիադա | 3 | 2 | 5 | 5½ 10-ից | ||
2008/2009 | Գերմանիայի տարբեր քաղաքներ | Բունդեսլիգա 2008/2009 | 8 | 1 | 3 | 9½ 12-ից | |
2009 | Պոյկովսկի | 10-րդ միջազգային մրցաշար | 3 | 5 | 1 | 3½ 9-ից | 8 |
Դորտմունդ | 37-րդ միջազգային մրցաշար | 0 | 4 | 6 | 3 10-ից | 6 | |
2009/2010 | Գերմանիայի տարբեր քաղաքներ | Բունդեսլիգա 2009/2010 | 8 | 3 | 2 | 9 13-ից | |
2010 | Պոյկովսկի | 11-րդ միջազգային մրցաշար | 1 | 3 | 7 | 4½ 11-ից | 10 |
Դորտմունդ | 38-րդ միջազգային մրցաշար | 2 | 4 | 4 | 4 10-ից | 5 | |
2010/2011 | Գերմանիայի տարբեր քաղաքներ | Բունդեսլիգա 2010/2011 | 12 | 0 | 3 | 13½ 15-ից | |
2011 | Պորտո Կարաս | 18-րդ Եվրոպայի թիմային առաջնություն | 3 | 1 | 4 | 5 8-ից | 1 (թիմային) |
2011/2012 | Գերմանիայի տարբեր քաղաքներ | Բունդեսլիգա 2011/2012 | 7 | 0 | 8 | 11 15-ից |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արկադի Նայդիչի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Արկադի Նայդիչի պարտիաները (անգլ.)
- Արկադի Նայդիչի անձնական քարտը 365chess.com կայքում