Վիքիպեդիա:Օրվա հոդված/Հունիս 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Հունիս ամսվա հոդվածները
Հունիսի 1
«Թոմն ու Ջերին» (անգլ.՝ Tom and Jerry) անիմացիոն մուլտսերիալ է` ստեղծված ծաղրանկարիչներ Ուիլյամ Հաննայի և Ջոզեֆ Բարբերայի կողմից։ Այն պատմում է Ջերի անունով մկան և Թոմ անունով կատվի թշնամական հարաբերությունների ու արկածների մասին։

Մուլտֆիլմի առաջին սերիան ցուցադրվել է 1940 թվականի փետրվարի 20-ին։ Մուլտֆիլմի առաջին սերիաներում հերոսների անունները ուրիշ են եղել` Թոմը Ջասպեր իսկ Ջերին պարզապես Մուկ կամ Ջինկս։

Մուլտֆիլմը սկսած 1940 թվականից մինչև 1958 թվականը արտադրել է MGM ստուդիան, որի արտադրության տարիներին մուլտֆիլմը համարվել է լավագույնը` ստանալով 7 Օսկար, մուլտֆիլմը այլևս չարտադրելու պատճառը ստուդիայի փակումն էր շարունակել...

Հունիսի 2
Քութայիսի նահանգի զինանշանը
Քութայիսի նահանգի զինանշանը

Քութայիսի նահանգ (ռուս.՝ Кутаисская губерния), Ցարական Ռուսաստանի նահանգներից մեկը Հարավային Կովկասի արևևմտյան մասում 1846-1917 թվականներին։ Հյուսիսում սահմանակցում էր Կուբանի մարզին և Սուխումի օկրուգին, արևմուտքում՝ Թերեքի մարզին, հարավ-արևելքում և հարավում՝ Թիֆլիսի նահանգին, հարավ-արևմուտքում՝ Բաթումի մարզին։ Արևմտյան ամբողջ սահմանի երկարությամբ Սև ծովն է։

Համապատասխանում է ներկայիս Վրաստանի արևմտյան հատվածին և Աբխազիայի Հանրապետությանը։

Վարչական կենտրոնը Քութայիս քաղաքն էր։ Այլ խոշոր քաղաքներ էին Օզգուրեթը և Զուգդիդին՝ նահանգի ներսում, Բաթումը և Սուխումը՝ ենթակա մարզերում։ Նախքան 1846 թվականը Քութայիսի նահանգի տարածքը Վրացա-Իմերեթական նահանգի մաս էր կազմում շարունակել...

Հունիսի 3
Ջունգարական գերմանամուկ
Ջունգարական գերմանամուկ

Ջունգարական գերմանամուկ կամ ջունգարիկ (լատին․՝ Phodopus sungorus), տարածված ընտանի կենդանի՝ կրծողների կարգից։ Բնության մեջ այս արագավազ կենդանիները հանդիպում են Արևմտյան Սիբիրի, Միջին և Կենտրոնական Ասիայի, Հյուսիս-արևելյան Ղազախստանի կիսաանապատային տարածքներում։ Երկար ժամանակ Քեմբելի գերմանամուկը համարվել է ջունգարական գերմանամկան ենթատեսակ։ Վերջերս հաստատվեց տեսակի անկախ լինելը ջունգարիկից։

Այս կրծող կենդանին, որին կենդանաբանները հաճախ անվանում են ջունգարիկ, ունեն 5 սմ հասակ և 45 գրամ քաշ։

Վայրի բնության մեջ ջունգարական գերմանամկները բնակվում են իրենց որջում և ձմեռային քուն չեն մտնում շարունակել...

Հունիսի 4
Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության զինանշանը
Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության զինանշանը

Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (վրաց.՝ საქართველოს საბჭოთა სოციალისტური რესპუბლიკა՝ Սաքարթվելոս սաբճոթա սոցիալիստուրի ռեսպուբլիկա), նաև՝ Վրացական ԽՍՀ կամ Խորհրդային Վրաստան, ԽՍՀՄ 15 հանրապետություններից մեկը։ Գոյություն է ունեցել 1921 թվականի փետրվարի 25-ից 1991 թվականի դեկտեմբերի 26-ը։

Գտնվում էր Հարավային Կովկասի հյուսիսային և արևմտյան մասում՝ Սև ծովի ափին՝ Մեծ Կովկաս և Փոքր Կովկաս լեռնային համակարգերի միջև։ Ուներ երեք ինքնավար միավոր՝ Աբխազական և Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններ ու Հարավային Օսիայի ինքնավար մարզ։

Տարածքը կազմել է 69 700 քառ. կմ, իսկ բնակչությունը՝ 5 400 841 մարդ (1989 թվականի տվյալներով) շարունակել...

Հունիսի 5
Նաստասյա Կինսկի, 2009 թ. լուսանկար
Նաստասյա Կինսկի, 2009 թ. լուսանկար

Նաստասյա Կինսկի (գերմ. Nastassja Kinski; իսկական անունը՝ Նաստասյա Ագլայա Նակշինսկի, գերմ. Nastassja Aglaia Nakszyński; 1961 թվական, հունվարի 24, Բեռլին), գերմանուհի և ամերիկուհի դերասանուհի։

«Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր (1981 թվական), «Deutscher Filmpreis» մրցանակի կրկնակի դափնեկիր (1975 թվական, 1983 թվական)։ Հանրահայտ է «Տեսս» (1979 թվական) ֆիլմում խաղացած գլխավոր դերով և Վիմ Վենդերսի ֆիլմերում խաղացած դերերով։

Ծնվել է 1961 թվականի հունվարի 24-ին, Արևմտյան Բեռլինում, գերմանացի դերասան Կլաուս Կինսկու և Ռութ Բրիջիթ Տոկի ընտանիքում շարունակել...

Հունիսի 6
Թուրքական գրականություն, թուրքերենը սկիզբ է առնում օղուզերենից` արևելաթուրքական ցեղերի լեզվից, որոնք բնակվում էին Կենտրոնական Ասիայում, իսկ այնուհետև` 8-10 դարերում, ույղուրների կողմից քշվել են արևմուտք։

Օղուզները գրի համար օգտագործել են թյուրքական ռունագրերը։ Թուրքական ֆոլկլորի մեջ պահպանվել են մինչ իսլամական առասպելներ աշխարհի արարման և մարդու ծագման մասին, ինչպես հերոսական էպոս-ցիկլ «Օղուզ նամեն»։ Օղուզները կամ արևելյան թուրքերը իսլամի հետ առնչվեցին 10-րդ դարում։ Այդ շրջանում օղուզները փոխառում են արաբական գիրը` հավելելով առանձին նշաններ պարսկերենից։

Առաջին պոետները, ովքեր գրել են թուրքերենով, եղել են սուֆի պոետներ շարունակել...

Հունիսի 7
Ռուսաստանի միացում, XIII դարում սկսված մասնատված ռուսական իշխանությունների վերամիասնացման գործընթաց նոր քաղաքական կենտրոնների շուրջ, որոնք իրականացնում էին «ռուսական հողերի հավաքման» քաղաքականություն։

Միացումը իրականացվում էր տարբեր ձևերով՝ ժառանգության միջոցով, գնելու եղանակով, գրության (ярлык) միջոցով, որը ստացվում էր Հորդայից և գրավման միջոցով։ Հյուսիս-Արևելյան Ռուսիայում այդ գործընթացը գլխավորում էր Մոսկվայի Մեծ Իշխանությունը, որը հաղթող դուրս եկավ Տվերի Մեծ Իշխանության հետ կոշտ մրցակցային պայքարում և այլ իշխանությունների հետ պայքարներում և դարձավ կենտրոնացված Ռուսական պետության հիմքը։

XIII դարի սկզբին Ռուսիան բացկացած էր մեկ ու կես տասնյակ իշխանություններից, որոնցից մեծամասնությունում ընթանում էր ավելի փոքր կալվածքների առաջացման ինտենսիվ գործընթաց շարունակել...

Հունիսի 8
Գոթական պատերազմ (535—554 թվականներ), ռազմական գործողություններ Արևելյան Հռոմեական կայսրության և Օստգոթերի՝ Իտալիայում և Վեստգոթերի՝ Իսպանիայում թագավորությունների միջև։

Ռազմական գործողությունների թատերաբեմ են հանդիսանում Ապենինյան թերակղզին (Իտալիա) և Բալկանյան թերակղզու արևմտյան մասը (Դալմաթիա

Արևելյան Հռոմեական կայսրության կայսր Հուստինիանոս Ա532 թ-ին, երբ թույլ տվեց իրավիճակը բյուզանդա-պարսկական սահմանում, որոշեց վերականգնել Կոստանդնուպոլիսի իշխանությունը նախկին Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում գտնվող, փաստացի անկախ, բարբարոսական պետությունների նկատմամբ։ 534 թ-ին, անսպասելիորեն հեշտ և արագ, վանդալների և ալանների թագավորության գրավումից հետո նա ձեռնամուխ եղավ օստգոթերի թագավորության գրավմանը շարունակել...

Հունիսի 9
Belavia, բելառուսական ավիաընկերություն: Ընկերության գրասենյակը գտնվում է Մինսկում։ Հիմնադրվել է 1996 թվականին։ Հիմնականում միջազգային չվերթներն իրականացվում է Մինսկի Ազգային օդանավակայանում։ Լրիվ անվանումը՝ Բաց բաժնետիրական ընկերություն «Բելավիա Ավիաընկերություն»։

Ընկերությունն ունի գրասենյակներ 17 երկրներում, նաև արտասահմանում, անդամ է Միջազգային Օդային տրանսպորտում։ Վերջին տարիների ընթացքում նկատվել է ուղևորների աճ, 2010 թվականին ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 968.000 ուղևոր, 2011 թվականին այդ թիվը կազմել է 1.036.000։

Ավիաընկերությունը հիմնադրվել է 1966 թվականին: 1961-1983 թվականներին, ավիաընկերությունը համարվել է բելառուսական կառավարման քաղաքացիական ավիացիա շարունակել...

Հունիսի 10
Ամուսնությունը միջնադարյան Հայաստանում, ամուսնական իրավունքի պատմությունը միջնադարյան Հայաստանում։

4-րդ դարից սկսած մինչև 451 թվականը՝ նախքան ընդհանրական եկեղեցուց բաժանվելը հայ եկեղեցին ղեկավարվել է Աստվածաշնչով, առաքելական ու եկեղեցական ավանդույթներով ու կանոններով, Նիկիայի, Կոստանդնուպոլսի ու Եփեսոսի տիեզերական ժողովների (325-431), Անկյուրիայի, Կեսարիայի Նեոկեսարիայի, Գանգրայի, Անտիոքի, Լավոդիկեի ու Սարդիկեի արտաքին տեղական ժողովների (313-370), օտարազգի սուրբ հայրեր Բարսեղ Կեսարացու, Աթանաս Ալեքսանդրացու, ինչպես նաև հայ ազգային-եկեղեցական ժողովների և հոգևոր առաջնորդների կանոններով։

Միջնադարում որպես հասարակական-արտադրական միավոր գերիշխում էր նահապետական գերդաստանի ձևը, ուր ժառանգական իրավունքի նույնպես գերիշխող օրենքով՝ գերդաստանի ավագը գտնվում էր ղեկավարի դերում, իսկ կրտսեր անդամները՝ տղամարդ թե կին, հավասարապես ենթարկվում էին տան ավագի իշխանությանը շարունակել...

Հունիսի 11
Նաստասյա Կինսկի, 2009 թ. լուսանկար
Նաստասյա Կինսկի, 2009 թ. լուսանկար

Վլադիսլավ Ալեքսանդրովիչ Տրետյակ (ռուս. Владисла́в Алекса́ндрович Третья́к, 1952 թվական ապրիլի 25, Մոսկվայի մարզի Դմիտրովսկի շրջանի Օրուդևո գյուղ, ԽՍՀՄ, Ռուսաստանի Դաշնություն), խորհրդային ականավոր հոկեյիստ, դարպասապահ, մարզիչ, պետական և քաղաքական գործիչ։

1969 թվականից մինչև 1984 թվականն ընկած ժամանակաշրջանում պաշտպանել է ԲԿՄԱ-ի և ԽՍՀՄ-ի հավաքականի դարպասները։ ԽՍՀՄ առաջնության խաղերում խաղացել է 482 մրցախաղ, աշխարհի առաջնությունների և Օլիմպիական խաղերում՝ 117 մրցախաղ, Կանադայի գավաթի մրցաշարում՝ 11 մրցախաղ։

Վլադիսլավ Տրետյակը սպորտային երեխա էր մեծանում։ Ավագ եղբոր օրինակով փորձել է զբաղվել լողով («Դինամո» լողավազանում), այնուհետև հրապուրվել է ջրացատկով (ցատկել է հինգ մետրանոց աշտարակից) շարունակել...

Հունիսի 12
Կարբոնաթթվի կառուցվածքը
Կարբոնաթթվի կառուցվածքը

Կարբոնաթթուներ՝ մոլեկուլում պարունակում են կարբօքսիլային խումբ՝ -COOH։ Այս խմբի կառուցվածքային բանաձևը և կարբօքսիլ անունը ցույց է տալիս, որ այն կազմված է կարբոնիլայնի՝ >C=O և օքսի՝ OH, խմբերից։ Սակայն >C=O խմբի յուրահատուկ կետոնային կամ ալդեհիդային բնույթը կարբօքսիլի մոտ ոչ մի բանով չի արտահայտվում։ Կարբօքսիլի մեջ պարունակվող թթվածնի ատոմները լիովին միատեսակ են։ Դա հաստատվում է կարբոնաթթուների ֆիզիկական հատկությունների և նրանց ռենդգենյան ճառագայթների ուսումնասիրությամբ։

Թթվի հիմնայնությունը որոշվում է նրա մոլեկուլում գտնվող կարբօքսիլային խմբերի թվով՝ քացախաթթուն CH3-COOH միահիմն թթու է, թրթնջակաթթուն՝ HOOC-COOH երկհիմն թթու։

Ըստ կանոնական անվանակարգի՝ թթուների անվանումն ածանցվում է՝ համապատասխան ածխաջրածնի անվանն ավելացնելով «ա» հոդակապն ու «թթու» բառը՝ աթթու վերջամասնիկը, օրինակ՝ HCOOH-մեթանաթթու (մեթան + աթթու) շարունակել...

Հունիսի 13
Հարի Փոթերը և Մահվան պարգևները (անգլ.՝ Harry Potter and the Deathly Hallows), յոթերորդ, Ջոան Ռոուլինգի վիպաշարից Հարի Փոթերի մասին վերջինը։

Թողարկվելով 93 երկրներում՝ «Հարի Փոթերը և Մահվան պարգևները» գիրքը կոտրեց վաճառքի բոլոր ռեկորդները, որպես երբևէ ամենաարագ վաճառված գիրք, և այդ ռեկորդը պահպանվեց մինչև 2012 թվականը։

Վեպի գլխավոր թեմաներն են մահը և կոռումպացված հասարակության մեջ ապրելը, և քննադատները դա համեմատել են քրիստոնեական այլաբանության հետ։ Հիմնականում լավ ընդունվելով, 2008 թվականին գիրքը հաղթել է Colorado Blue Spruce Book Award մրցանակաբաշխությունում, և Ամերիկյան Գրադարանային Ասոցիացիայի կողմից անվանվել է «լավագույն գիրք երիտասարդ չափահասների համար» շարունակել...

Հունիսի 14
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիա (ադրբ.՝ Azərbaycan Milli Elmlər Akademiyası), բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առևտրային հաստատություն։ Նախագահությունը գտնվում է Բաքվում, ունի մասնաճյուղեր Գանձակ և Նախիջևան քաղաքներում։ Այն Ադրբեջանի հիմնական գիտական հաստատությունն է։

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան միավորում է ակադեմիաիայի գործադիր և թղթակից, ինչպես նաև՝ արտասահմանցի անդամներին։ Այստեղ աշխատում են պատվավոր դոկտորներ, գիտական աշխատողներ, գիտահետազոտական, կրթական և սոցիալական ոլորտներում աշխատող մասնագետներ։

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան հիմնադրվել է 1945 թվականին՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ադրբեջանի մասնաճյուղի հիման վրա։ Վերջինս ունեցել է տասը տարվա կյանք՝ 1935-1945 շարունակել...

Հունիսի 15
Արդյունաբերությունը Խորհրդային Հայաստանում, Խորհրդային կարգերի հաստատումից հետո Հայաստանի տնտեսական-մշակութային դեմքը սկսեց արագորեն փոխվել։ Մեր հանրապետության աշխատողներն անցել էին մի ճանապարհ, որն սկսվում է Ձորագէսից ու Շիր-կանալից, Գյումրու տեքստիլ կոմբինատի առաջին արտադրամասերից և հասնում մինչև Մեծամորի ատոմակայանն ու Արփա-Սևան թունելը, այսօրվա արդյունաբերական առաջնակարգ ձեռնարկությունները։

Հանրապետության տնտեսության առաջատար ճյուղը դարձել էր արդյունաբերոււթյունը, որի հետ էր կապված բնակչության մեծամասնության գործունեությունը։ Արդյունաբերական վայրերում էր համակենտրոնացած բնակչության կեսից ավելին։

1977 թվականին արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը 1913 թվականի համեմատությամբ ավելացել էր 311 անգամ շարունակել...

Հունիսի 16
Վայնոնա Ռայդեր, 2010 թ. լուսանկար
Վայնոնա Ռայդեր, 2010 թ. լուսանկար

Վայնոնա Ռայդեր (ճիշտ է Ուինոնա; անգլ. Winona Ryder; իսկական անունը — Վայնոնա Լաուրա Հորովից (անգլ. Winona Laura Horowitz), ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 29-ին), ամերիկուհի դերասանուհի, երկու անգամ անվանակարգվել է «Օսկար» կինոմրցանակի։ 1993 թվականի «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր։

Վայնոնա Լաուրա Հորովիցը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 29-ին Մինեսոտա նահանգի Օլմստեդ շրջանում։ Իր անունով նա պարտական է հարևան Ուինոնա քաղաքին։

Միջին` Լաուրա անունը, նրան տվել են գրող Օլդոս Հակսլիի կնոջ պատվին, որի հետ ընկերություն էր անում նրա հայրը շարունակել...

Հունիսի 17
Հեբերդենի և Բուշարի հանգուցիկներ օստեոարթրոզով հիվանդի մատներին
Հեբերդենի և Բուշարի հանգուցիկներ օստեոարթրոզով հիվանդի մատներին

Օստեոարթրոզը կամ օստեոարթրիտը՝ ՕԱ (հայերեն կիրառում են նաև՝ ոսկրահոդախտ կամ ոսկրահոդաբորբ անվանումները) հոդաբորբերի շարքին դասվող հիվանդություններից մեկն է, որն առաջանում է հոդաճառի և ենթաճառային ոսկրի քայքայումից։

Ամենահաճախ ախտահարվում են ձեռքերի մատների ծայրերի հոդերը, բթամատի հիմային հոդը, պարանոցը, գոտկատեղը, ծնկան և կոնքազդրային (ԿԱՀ) հոդերը։ Հաճախ ախտահարվում են միայն մի կողմի հոդերը։ Հիմնական ախտանշաններն են հոդացավերը և հոդերի կարկամությունը։

ՕԱ-ի առաջնային պատճառը համարվում է հոդերի մեխանիկական լարվածությամբ հարուցված վնասումը և աճառի անբավարար ինքնավերականգնումը։ Այս լարվածության աղբյուր կարող է հանդիսանալ ոսկրերի բնածին կամ ախտածին թերհամադրումը, մեխանիկական վնասվածքը, մարմնի ավելորդ քաշը, հոդը պահող մկանների թուլացումը, նյարդերի վնասումը շարունակել...

Հունիսի 18
Age of Empires III (հայ. Կայսրությունների դարաշրջան III), համակարգչային խաղ RTS ժանրի մեջ, Age of Empires շարքի երրորդ խաղը։

Այս խաղի մշակմամբ զբաղվել է Ensemble Studios-ը, բայց այն բանից հետո, երբ Microsoft2009 թվականին լուծարեց խումբը, Ensemble Studios-ի հիմնադիրները ստեղծեցին Robot Entertainment-ը, ով էլ ներկայումս զբաղվում է Age of Empires III-ի աջակցությամբ։

Age of Empires սերիայի խաղերը հաճախ զարգանում են իրար նման ձևերով։ Իրենց ընդհանուր թեմայի տեսանկյունից՝ պատմական դեպքերից, խաղի զարգացումը պահանջում է ավելի մեծամասշտաբ հետազոտություններ։ Age of Empires-ի ծրագրավորող Բրյուս Շելլին նշել է, որ խաղի մշակման ժամանակ հետազոտությունները «ընդհատակում» չեն անցկացվել, ինչպես որ Ensemble Studios-ն է հայտնաբերել, որ «Լրիվ, մանրամասն հետազոտությունը լավագույն գաղափարը չէ գրավիչ արտադրանքների մեծամասնության դեպքում»։ Նա նաև հայտարարել է, որ տեղեկութային նյութի մեծամասնությունը վերցված է մանկական գրադարանների բաժիններից, դա բացատրելով նրանով, որ «նպատակը խաղացողների հաճույքն է, և ոչ թե ստեղծողների ու մշակողների» շարունակել...

Հունիսի 19
Կոլիզեում
Կոլիզեում

Կոլիզեում (լատին․՝ Colosseum), Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որն իր ժամանակին կրկեսի շենք էր։ Նրա կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80 թվականին։

Սկզբնապես Կոլիզեումը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն (լատին․՝ Amphitheatrum Flavium)։ Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարեն է, նշանակում է՝ հսկա, մեծ։ Սակայն Կոլիզեումը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը։ Այսպիսով, արձան-կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին։

Կոլիզեումը կիսաբոլորաձև էր և ուներ հարյուր ութսունութ մետր երկարություն, հարյուր հիսունվեց մետր լայնություն և քառասունութ ու կես մետր բարձրություն, ուր ութսուն կարգ աստիճանների վրա տեղավորվում էին հիսունից մինչև ութսուն հազար հանդիսատես։ Կոլիզեումը գտնվում է Հռոմում շարունակել...

Հունիսի 20
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրում են Արձանագրություները
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրում են Արձանագրություները

Հայ-թուրքական արձանագրություններ, 2008 թվականի աշնանը Հայաստանի նախագահի՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և ԹՀ ԱԳ նախարարների ստորագրած Արձանագրություններ։

Ստորագրվել են 2 փաստաթղթեր՝ Արձանագրություններ, որոնք են՝

  • «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»
  • «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»։

Սկզբում նախատեսվում էր առանց որևէ նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև շարունակել...

Հունիսի 21
Օլիվեր Սթոուն, 2009 թ. լուսանկար
Օլիվեր Սթոուն, 2009 թ. լուսանկար

Օլիվեր Սթոուն, Ուիլյամ Օլիվեր Սթոուն (անգլ. William Oliver Stone, 1946 թվական սեպտեմբերի 15, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր, բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր (այդ թվում երեք «Օսկար»-ի)։

Օլիվեր Սթոունը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում, ԱՄՆ։ Սթոունի հայրը հրեա էր, մայրը՝ ֆրանսիական ծագումով կաթոլիկական ընտանիքից, սակայն երկուսն էր հավատացյալ չէին, այդ պատճառով, որպես փոխզիջում, ապագա կինոռեժիսորին ուղարկում են ավետարանչական դպրոց (այժմ Սթոունը իրեն համարում է բուդդայականության հետևորդ)։

Նրա հայրը՝ Լուիս Սիլվերսթայնը ազգանունը ամերիկացրել է Սթոունի՝ Եյլի համալսարանում սովորելու տարիներին և բրոքեր էր։ Մայրը՝ Ժակլին Գոդդեն (անգլ. Jacqueline Goddet, ծնված 1926 թվականին) փարիզյան հացթուխի աղջիկ էր շարունակել...

Հունիսի 22
երկարաթև շնաձուկ
երկարաթև շնաձուկ

Երկարաթև շնաձուկ (լատին․՝ Carcharhinus longimanus) շնաձկների տեսակ, որը պատկանում է գորշ շնաձկների ցեղին և համանուն ընտանիքին, կարխարինակերպերի (լատին․՝ Carcharhiniformes) կարգին։

Երկարաթև շնաձուկն ապրում են արևադարձայինև մերձարևադարձային օվկիանոսային ջրերում։ Հանդիպում է 230 մետր խորության վրա։

Ունեն իլիկաձև մարմին։ Վերին վերջույթների մակերևույթը շնաձկան մարմնին տալիս է մոխրագույն, բրոնզագույն, շագանակագույն կամ կապտավուն գունավորում, ամբողջ փորը՝ սպիտակ է։ Լողակների ծայրերն ունեն սպիտակ երանգ։ Մարմնի առավելագույն երկարությունը հասնում է 4 մետրի շարունակել...

Հունիսի 23
Դիեգո Մարադոնա, 2006 թ. լուսանկար
Դիեգո Մարադոնա, 2006 թ. լուսանկար

Դիեգո Արմանդո Մարադոնա (իսպ.՝ Diego Armando Maradona; հոկտեմբերի 30, 1960, Լանուս, Բուենոս Այրես նահանգ), արգենտինացի ֆուտբոլիստ, ում խաղն աչքի է ընկել արտակարգ տեխնիկայով և ստանդարտ դրությունների հիանալի կատարմամբ։

Մարադոնայի ընտանիքն ապրում էր Վիլյա Ֆիորիտո շրջանում, որը քաղաքի ամենաաղքատ բնակավայրն էր համարվում։ Մանկուց զբաղվել է ֆուտբոլով՝ 10 տարեկանում հայտնվելով «Արգենտինոս Խունիորս» երիտասարդական թիմում։ Ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում, իսկ մեկ տարի անց հագել է Արգենտիանայի ազգային երիտասարդական հավաքականի մարզաշապիկը։

Դիեգո Մարադոնան իր երկրպագուների կողմից ստացել է «ոսկե տղա» մականունը շարունակել...

Հունիսի 24
Բազկահյուսակի ծննդաբերական կամ նորածնային կաթվածը (ԲՆԿ) դասվում է ծննդաբերական վնասվածքների շարքին։ Զարգանում է դժվար ծննդաբերության ժամանակ նորածինների մոտ բազկահյուսակի գերձգման, ճզմման կամ անհայտ պատճառով:

Հոմանիշներ. մանկաբարձական կաթված, բազկահյուսակի բնածին կաթված։ Մյուս տարածված անվանումները (Էրբի կամ Դյուշենի-Էրբի կաթված, Կլյումպկեի կամ Դեժերին-Կլյումպկեի կաթված) ոչ թե հոմանիշներ են, այլ` ԲՆԿ-ի տարատեսակներ։

ԲՆԿ-ի մասին առաջին գրավոր նկարագրության հեղինակն անգլիացի մանկաբարձ Սմելին է (1754 թվական) շարունակել...

Հունիսի 25
Ջեսիկա Ալբա, 2011 թ. լուսանկար
Ջեսիկա Ալբա, 2011 թ. լուսանկար

Ջեսիկա Մարիա Ալբան (անգլ.՝ Jessica Marie Alba), (ապրիլի 28, 1981, Պոմոնա, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասանուհի։ Մասնակցել է MTV-ի մի շարք կազմակերպած հաղորդումներին։

Սկսել է նկարահանվել 13 տարեկանից։ Հայտնի է դարձել ի շնորհիվ «Մութ հրեշտակ» (2000-2002 թվականներ) հեռուստասերիալում մարմնավորած դերի։ Այնուհետև նկարահանվել է զանազան հայտնի ֆիլմերում՝ ինչպիսիք են օրինակ «Քնի բառարան» (2003 թվական), «Մեղքերի քաղաքը» (2005 թվական) և «Ֆանտաստիկ քառյակը» (2005 թվական) ֆիլմերը։

Ջեսիկան բազմաթիվ մրցանակներ է ստացել իր աշխատանքների համար և նույնիսկ առաջադրվել է Ոսկե Գլոբուսի «Մութ հրեշտակ» սերիալում մարմնավորած դերի համար շարունակել...

Հունիսի 26
Մարիխուանա կամ Կաննաբիս, պարունակում է տետրահիդրոկաննաբինոլ
Մարիխուանա կամ Կաննաբիս, պարունակում է տետրահիդրոկաննաբինոլ

Թմրամիջոց, (հունարեն՝ ναρκωτικός, narcosis՝ ընդարմացում (ստուպոր)), ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) սահմանման համաձայն՝ նյութ, որն առաջացնում է ընդարմացում, կոմա կամ անզգայացում՝ ցավազրկում, ցավերի նկատմամբ անզգայություն։

Եզրույթն առավել նեղ իմաստով սովորաբար վերաբերվում է ափիոնատիպ նյութերին կամ օփիոիդներին, որոնց բժշկագիտության մեջ հաճախ անվանում են «նարկոտիկ անալգետիկներ» (թմրամիջոցային ցավազրկողներ)։

Համարվում է, որ «ναρκωτικός» (narcosis) եզրույթն առաջին անգամ կիրառվել է հույն բժիշկ Հիպոկրատի կողմից այնպիսի նյութերի նկարագրման համար, որոնք առաջացնում են զգայունության կորուստ կամ պարալիչ (կաթված)։ Այս եզրույթը կիրառել է հին դարերի հանրահայտ բժիշկ Գալեն Կլավդիոսը շարունակել...

Հունիսի 27
Իգոր Լարիոնով, 2008 թ. լուսանկար
Իգոր Լարիոնով, 2008 թ. լուսանկար

Իգոր Լարիոնով (ռուս. И́горь Никола́евич Ларио́нов, ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 3-ին, Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկ քաղաքում), խորհրդային և ռուսական հոկեյիստ, խաղացել է կենտրոնական հարձակվողի դիրքում։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982 թվական)։

Իգոր Լարիոնովը աշխարհի այն երեք հոկեյիստներից մեկն է (Վյաչեսլավ Ֆետիսովի և Սքոթ Նիդերմայերի հետ), ում հաջողվել է տիրանալ համաշխարհային հոկեյի հիմնական տիտղոսներին՝ Օլիմպիադայի չեմպիոն, մեծահասակների և երիտասարդների աշխարհի չեմպիոն, Կանադայի գավաթ կամ Աշխարհի գավաթ, Սթենլիի գավաթ։

Լարիոնովը ծնվել է Վոսկրեսենսկում և մանուկ հասակից զբաղվել է հոկեյով։ 17 տարեկան հասակում նորամուտն է նշել ԽՍՀՄ առաջնությունում շարունակել...

Հունիսի 28
2000 թվականի օրինակի 200 000 ռուբլի (թողարկված 2012 թվականին
2000 թվականի օրինակի 200 000 ռուբլի (թողարկված 2012 թվականին

Բելառուսական ռուբլի (բելառուս․՝ рубе́ль, կոդ ISO BYR, մինչև 2000 թվականը՝ BYB), Բելառուսի պաշտոնական դրամը։ Սիմվոլը՝ Br։ Գործածության մեջ են 50, 100, 500, 1000, 5000, 10 000, 20 000, 50 000, 100 000 և 200 000 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները։ Բելառուսական ռուբլին չունի ավելի փոքր դրամական միավոր։

«Բելառուսական ռուբլի» անվանումն ի հայտ է եկել 1990-ական թվականներին, երբ Բելառուսը հրաժարվում էր սովետական ռուբլուց: Այդ ժամանակ հասարակական գործիչների մի մասը ազգային տարադրամի համար առաջարկում էին «տալերը» անվանումը, և հարցը քննարկվեց Գերագույն խորհրդի Պրեզիդիումում, սակայն Տալերի օգտին արտահայտվեց միայն Նիլ Գիլևիչը։

1992 թվականի սկզբում, ընդհանուր դրամական համակարգի անկման ժամանակ Բելառուսում ընդունվեց կուպոնային համակարգ, այնուհետև՝ Ազգային Բանկի հաշվարկային տոմսեր շարունակել...

Հունիսի 29
Լոզանի պայմանագիր, 1923 թվականի հուլիսի 24-ին կնքված հաշտության պայմանագիր՝ 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի հիմնական ավարտական փաստաթղթերից մեկը։

Պաշտոնապես հանգուցալուծեց Մերձավոր Արևելքում 1919-1922 թվականներին առկա հակամարտությունը Ամբողջական ֆրանսերեն անվանումը. Accord relatif à la restitution réciproque des internés civils et à l'échange des prisonniers de guerre, signé à Lausanne - Ներկալված քաղաքացիական անձանց փոխադարձ վերադարձի և ռազմագերիների փոխանակման համաձայնագիր՝ կնքված Լոզանում։

Թուրքիայի Հանրապետությունը Լոզանի պայմանագրով իր հավատարմությունն է հայտնել ազատ և ոչ խտրական տարանցիկ փոխադրումներն ապահովող Բարսելոնի կոնվենցիային (միջազգայնագրին), կանոնակարգին և առդիր արձանագրությանը։

Թեև Հայաստանը մաս չի կազմել Լոզանի պայմանագրին, հետևաբար, վերջինս ուղղակիորեն չի վերաբերում մեր երկրին, այնուամենայնիվ այն սերտորեն առնչվում է հայ ժողովրդին շարունակել...

Հունիսի 30
տեսարաններ Աշտարակ քաղաքից
տեսարաններ Աշտարակ քաղաքից

Աշտարակ Հայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոն։ Գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածի կենտրոնում, Երևան մայրաքաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք։

Քաղաքն 2014 թ. դրությամբ ունեցել է 19 478 բնակիչ, բացառապես հայեր։ Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները։ Աշտարակը ՀՀ օպտիկական արագագործ կապուղիների հիմնական հանգույցներից մեկն է։

«Աշտարակ» հասարակ գոյականը իրանական ծագման բառ է, որ հայերենում կրում է «ուղիղ բարձրացող կառույց», «բերդապարսպի բուրգ», «սլացիկ բարձրաբերձ շինություն» իմաստները շարունակել...

2015 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր