Սառա Փոլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սառա Պոլսոնից)
Սառա Փոլսոն
անգլ.՝ Sarah Paulson
Փոլսոնը 2015 թ․-ի Comic-Con International-ին, Սան Դիեգո
Հասակը1,68 մ
Ծնվել էԴեկտեմբերի 17 1974 (46 տ)
ԾննդավայրՏամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1992)[1], Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց և Berkeley Carroll School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1994-այժմ
Ժանրերդրամա, թրիլեր, սարսափ, կատակերգություն
Ամուսին(ներ)Չերրի Ջոնս (2004-09)
Համատեղ ապրող(ներ)Չերրի Ջոնս և Հոլանդ Թեյլոր[2]
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0005299
ԿինոՊոիսկID 24583
sarah-paulson.net

Սառա Քեթրին Փոլսոն (անգլ.՝ Sarah Catherine Paulson, դեկտեմբերի 17, 1974(1974-12-17)[3][4], Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի է։ Նա կարիերան սկսել է բեմից, իսկ 1990-ականներից խաղացել «Ամերիկյան գոթիկա» (1995–96) և «Ջեքն ու Ջիլը» (1999–2001)։ Ավելի ուշ նկարահանվել է այնպիսի կոմեդիկ ֆիլմերում, ինչպիսիք են «Ինչ են ուզում կանայք» (2000) և «Գրողի ծո՜ցը սերը» (2003) և ունեցել է դրամատիկ դերեր՝ «Ճանապարհ դեպի պատերազմ» (2002) և «Անպարկեշտ Բեթի Փեյջը» (2005)։

Փոլսոնը նոմինացվել է «Ոսկե Գլոբուս»-ին 2007 և 2012 թվականներին և «Էմմի» մրցանակաբաշխությանը[5]։

Սկզբնական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Փոլսոնը ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 17-ին, Ֆլորիդայի Տամպա քաղաքում։ Հայրը՝ Դուգլաս Լիլ Փոլսոն II, մայրը՝ Քեթրին Գորդոն[6]։ Նա ապրել է Հարավային Տամպայում մինչև հինգ տարեկան, երբ ծնողները բաժանվեցին[7]։ Նա իր ժամանակն անկացնում էր Մենում, մինչև մոր հետ Նյու Յորք տեղափոխվելը։ Նա ամառային արձակուրդներն անցկացնում էր Ֆլորիդայում, այցելելով հորը[7]։ Փոլսոնն ընդունվում է Մանհեթենի Կատարողական արվեստի ավագ դպրոց[8][9], այնուհետև Ամերիկայի Դրամատիկ Արվեստի Ակադեմիա[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլսոնը «12 տարվա ստրկություն» ֆիլմի պրեմիրեային, 2013 թվականի Toronto International Film Festival-ին

Փոլսոնի դեբյուտը եղել է «Օրենք և կարգ» սերիալի մեկ սերիաում 1994 թվականին, իսկ արդեն հաջորդ տարի ստացավ իր առաջին գլխավոր դերը սարսափ սերիալում՝ «Ամերիկյան գոթիկա» (1995—1996)[10]: Իր երկրորդ հիմնական դերը հեռուստատեսությունում եղավ «Ջեք և Ջիլ» սերիալում 1999—2001 թվականներին[10]։

Կարերայի սկզբին Փոլսոնը խաղում էր երկրորդ պլանի դերեր, որոնց շարքում են «Ուրիշ քույրը» (1999), «Գողություն» (1999), «Ինչ են ուզում կանայք» (2000), «Ճանապարհ դեպի պատերազմ» (2003), «Գրողի ծո՜ցը սերը» (2003) և ««Սերենիտի» առաջադրանքը» (2005)։ Իր առաջին գլխավոր դերը երկար չի եղել՝ «Հոուպ ցատկը» սիթքոմում 2002 թվականին, որից հետո նա խաղաց «Դեդվուդում»[10]։

2005 թվականին նա առաջին անգամ խաղաց բրոդվեյան բեմում «Ապակյա գազան» ներկայացումը Ջեսիկա Լենգի հետ[10]։ Հաջորդ տարի, Փոլսոնը քննադատների ուշադրությունը գրավեց իր կատակերգական դերով, որտեղ նա մարմնավորում էր Հարիեթ Հեյսի դերը «Studio 60 on the Sunset Strip» սերիալում։ Չնայած նրան, որ շոուն տևեց ընդամենը մեկ եթերաշրջան, Պոլոնն իր դերի համար ստացավ իր կարիերայի առաջին անվանակարգը Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխությանը։

Սառա Փոլսոնը 2011-ի Toronto International Film Festival-ին

2008 թվականին Սառա Փոլսոնը խաղաց «Կուպիդոն» (2009) սերիալի գլխավոր հերոսուհու դերը, որը փակվեց առաջին եթերաշրջանից հետո։ Մեծ էկրաններին նա նկարահանվեց 2008 թվականի ֆիլմում՝ «Վրիժառուն», իսկ դրա ընթացքում եղել է հրավիրված աստղ «Հուսահատ տնտեսուհիները», «Օրենք և կարգ․ Հատուկ ջոկատ» և «Կրքի անատոմիա» սերիալներում։ 2011 թվականին նա նկարահանվեց «Մարթա, Մարսի Մեյ, Մարլեն» և «Հին Նոր տարի» ֆիլմերում։

2012 թվականին, քաղաքական գործչի՝ Նիկոլ Ուոլլեսի «Խաղը Փոխվել է» հեռուստաֆիլմի դերի համար, Փոլսոնը նոմինացվեց «Էմմի» մրցանակաբաշխությանը «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի ֆիլմում/սերիալում»[5], ինչպես նաև մրցանակ նույն անվանակարգում Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխությանը[11]։

2011 թվական Ռայան Մըրֆին հրավիրեց Փոլսոնին խաղալու իր նոր սերիալում՝ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ում։ Դրանից հետո նա հրավիրվեց նույն հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանին, որտեղ նա մարմնավորում էր խիզախ լրագրող Լանա Ուինտերսի դերը, որի համար նա մեծ գովաբանության արժանացավ մամուլի կողմից[12], ինչպես նաև հաղթեց Critics' Choice Television Awards-ի «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի ֆիլմում/սերիալում» մրցանակը և հերթական անգամ առաջադրվեց «Էմմի» մրցանակաբաշխությանը[5]։ Փոլսոն նաև խաղաց Մայքլ Ֆեսսբենդերի կնոջ դերը «12 տարվա ստրկություն» ֆիլմում[13] և վերադարձավ «Ամերիկյան սարափ պատմության» երրորդ և չորրորդ եթերաշրջաններին[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլսոնը սկսել էր հանդիպել դերասանուհի Չերրի Ջոնսի հետ սկսած 2004 թվականից, իսկ 2007 թվականին զույգը հայտարարեց իրենց սիրո մասին Velvetpark-ի հարցազրույցի ժամանակ, ԼԳԲՏ Նյու Յորքի կենտրոնում[15]։ Նրանք բաժանվեցին 2009 թվականին[16]։ 2013 թվականին Broadway.com կայքին տված հարցազրույցի ժամանակ Փոլսոնն ասել էր, որ մինչև Ջոնսը, նա հանդիպել է միայն տղամարդկանց հետ և նրանց բաժանումից հետո ոչ մեկի հետ հարաբերություն չի ունեցել, բայց ուշադրութուն սևեռելով նրա սեքսուալության վրա, նա ասաց, որ «դեպքը ջրիկ է ինձ համար»[17]։

Փոլսոնն ունի թլիկություն[18]։ Նա ունի դաջվածք իր ձախ դաստակին՝ «Ա» և «Մ», որը կապված է իր մահացած շների հետ։ Նա ունի նաև վզի մասում աստղեր, կրկին աստղ իր աջ ոտքի սկզբնամասին և աջ ձեռքի ափին դարձվածք՝ չինական նշանի տեսքով։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր և հեռուստատեսություն
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1994 Օրենք և կարգ Law & Order Մեգի Քոներ 1 սերիա
1995 Վերջապես ընկերներ Friends at Last Դիանա
1995-1996 Ամերիկյան գոթիկա American Gothic Մերլին Թեմփլ 18 սերիա
1997 Լեվիտացիա Levitation Էվու
1998 Տան երկար ճանապարհ The Long Way Home Լիանա Բոսերտ
1999 Ուրիշ քույրը The Other Sister Հիզեր Թեյտ
1999 Կողոպուտ Held Up Մերի
2000 Ինչ ուզում կանայք What Women Want Էննի
1999-2001 Ջեքն ու Ջիլը Jack & Jill Էլիզա Քրոնքեյտ 31 սերիա
2001 Հրեշտակի դիպումը Touched by an Angel Զոյի 1 սերիա
2002 Բզեզը Bug Էյլին
2002 Հուոպ ցակտ Leap of Faith Հոուպ Ուորդվել 6 սերիա
2002 Ճանապարհ դեպի պատերազմ Path to War Լյուսի Բեն Ջոնսոն
2003 Գրողի ծո՜ցը սերը Down with Love Վիկի Հիլլեր
2004 Մարմնի մասեր Nip/Tuck Ագաթա Ռիփ 1 սերիա
2005 Լողորդներ Swimmers Մերիալ
2005 Ջիմը Պիկադիլիից Piccadilly Jim Էն Չեսթեր
2005 Դեդվուդ Deadwood տիկին Իզրիշայզեր 9 սերիա
2005 «Սերենիտի» առաջադրանքը Serenity Բժ․ Քերոն
2005 Անպարկեշտ Բեթի Փեյջը The Notorious Bettie Page Բանի Իգեր
2006 Դիգգերներ Diggers Ջուլի
2006 Գրիֆֆին և Ֆենիքս․ երջանկության եզրագծին Griffin & Phoenix Փերի
2006 Հարսանիքը Սուրբ Ծննդին A Christmas Wedding Էմիլի
2006-2007 Studio 60 on the Sunset Strip Հերիեթ Հեյս 22 սերիա
Անվանակարգ — Ոսկե Գլոբուս «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի ֆիլմ/սերիալ»
Անվանակարգ — Satellite «Լավագույն դերասանուհի»
2008 Սիրունիկը/հաղթանդամը Pretty/Handsome Կորկի Ֆրոմմ
2008 Վրիժառուն The Spirit Բժ․ Էլեն Դոլան
2009 Կուպիդոն Cupid Քլեր ՄակՔրեյ 7 սերիա
2010 Օրենք և կարգ․ Հատուկ ջոկատ Law & Order։ Special Victims Unit Էնն Հիլեթի 1 սերիա
2010 Կրքի անատոմիա Grey’s Anatomy Էլիս Գրեյ 1 սերիա
2010 Նոյեմբերյան Սուրբ Ծնունդ November Christmas Բեթ Մարքս
2011 Մարթա, Մարսի Մեյ, Մարլեն Martha Marcy May Marlene Լյուսի Մրցանակ - Գոթեմ «Լավագույն դերասանական կազմ»
2011 Հին Նոր տարի (ֆիլմ, 2011) New Year’s Eve Գրեյս Շվոուբ
2007, 2011 Հուսահատ տնտեսուհիները Desperate Housewives Լիդի Լիդկուիստ 2 սերիա
2011 Ամերիկյան սարսափ պատմություն․ Մարդասպան-տուն American Horror Story։ Murder-House Билли Дин Ховард 3 սերիա
2012 Խաղը փոխվել է Game Change Նիկոլ Ուոլլես Անվանակարգ — Էմմի «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»
Անվանակարգ — Ոսկե Գլոբուս «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»
Անվանակարգ — Satellite «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»
2012 Ընդմիշտ The Time Being Սառա
2012 Մադ Mud Мэри Ли Հատուկ մրցանակ Independent Spirit
2012—2013 Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան American Horror Story։ Asylum Լանա Ուինտերս 13 սերիա
Մրցանակ - Critics' Choice Television Awards «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»
Անվանակարգ — Էմմի «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»
Մրցանակ — Saturn «Լավագույն հեռուստադերասանուհի»
2013—2014 Ամերիկյան սարսափ պատմություն․ Կախարդների գիշերաժողով American Horror Story։ Coven Կորդելիա Ֆոքս 13 սերիա
Անվանակարգ — Էմմի «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»
2013 12 տարվա ստրկություն 12 Years a Slave տիրուհի Մերի Էպս Նոմինացիա — Screen Actors Guild Award «Լավագույն դերասանական կազմ»
2014-2015 Ամերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկես American Horror Story։ Freak Show Բեթ և Դոթ 13 սերիա
Մրցանակ - Critics' Choice Television Awards «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»
2015 Քերոլ Carol Էբբի Գերհարդ
2015 Վազողը The Runner Քեյթ Հեբբեր
2015 Ամերիկյան կրիմինալ պատմություն․ Մարդիկ ընդդեմ Օ Ջեյ Սիմփսոնի American Crime Story։ The People vs. O. J. Simpson Մարշա Քլարկ 10 սերիա
2015-2016 Ամերիկյան սարսափ պատմություն․ Հուրանոց American Horror Story։ Hotel 13 սերիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Notable Past StudentsAmerican Academy of Dramatic Arts.
  2. https://people.com/tv/sarah-paulson-holland-taylor-relationship-timeline/
  3. Internet Broadway Database — 2000.
  4. GeneaStar
  5. 5,0 5,1 5,2 «Մրցանակ Սառա Փոլսոնի համար». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. «Full text of "Record of the Hampden-Sydney Alumni Association"». Internet Archive.
  7. 7,0 7,1 7,2 Persaud, Babita (2002 թ․ մարտի 28). «Մեծ ցանտ Տամպայից». St. Petersburg Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  8. «Զրույց դերասանի հետ․Սառա Փոլսոն». Broadway World. 2013 թ․ փետրվարի 4. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. Yant, Monica (1996 թ․ հունվարի 3). «'Gothic' door to stardom opens Series: CONNECTIONS». Tampa Bay Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Սառա Փոլսոն-Կենսագռրություն». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  11. James Hibberd (13 декабря 2012). «Ոսկե Գլոբուսի անվանակարգերը». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  12. Lesley Goldberg (2013 թ․ հունիսի 11). «Էմմի, Սառա Փոլսոնը փարձանքների ենթարկվեց «Ամերիկյան սարսափ պատմության» մեջ». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  13. Emma Dibdin (2012 թ․ հունիսի 6). «Փոլ Ջիամատին և Սառա Փոլսոնը միանում են Ֆեսսբենդերի «12 տարվա ստրկություն» ֆիլմին». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  14. Lesley Goldberg (2013 թ․ հունվարի 17). ««Ամերիկյան սարափ պատմության»․ Սառա Փոլսոնն ու Էվան Փիթերսը վերադառնում են 3-րդ եթերաշրջան». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  15. «Չերրի Ջոնսի և Սառա Փոլսոնի հարցազրույցը Velvetpark-ին». Bing. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  16. «Չերրի Ջոնսը և Սառա Պոլսոոնն իրենց բաժանման մասին․ «Ամենաուրախ բաժանումը»». Access Hollywood. 2009 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
  17. «Talley's Folly Star Sarah Paulson on Not Starring in Annie, Not Playing Kristin Chenoweth and Not 'Boffing' Jessica Lange». Key Brand Entertainment. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  18. Lawrence, Vanessa (2013 թ․ փետրվար). «Հինգ րոպե Սառա Փոլսոնի հետ». W Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Փոլսոն» հոդվածին։