Սկզբում գիրքը (ինչպես և անտիկ դարաշրջանի վերջում) գրել են ծնկներին դրած՝ թելադրանքի միջոցով, քանի որ չկային համապատասխան սեղաններ։ Բայց հետագայում՝ հավանաբար VII դարում, վանքերում հայտնվում են առաջին սեղանները։ Համենայնդեպս այդ ժամանակաշրջանով են թվագրվում պատկերագրական արվեստի առաջին օրինակները, որոնք պատկերում են սեղանների մոտ նստած գեղագիրներին։ VIII-IX դարերում նման պատկերներն առավել հաճախ են հանդիպում։ XIII դարում գրչատներն անկում են ապրում, քանի որ գրքի արտադրությամբ սկսում են զբաղվել քաղաքային արհեստավորները։