Սամվել Ալեքսանյան (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Սամվել Լիմինդրի Ալեքսանյան
Դիմանկար
Ծնվել է19 օգոստոս, 1968 թ.[1]
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, ՀԽՍՀ[1]
ՔաղաքացիությունՀայաստան[1]
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի ՀԱԵ[2]
ՄասնագիտությունՏնտեսագետ[1]
ԱշխատանքՀՀ ԱԺ պատգամավոր թիվ 7 ընտրատարածքից
«Նիգ-Ապարան» ՀԿ նախագահ
ԵԿՄ ՀԿ վարչության անդամ
ԳործունեությունԲիզնեսմեն, պատգամավոր
ԱշխատավայրՀՀ ԱԺ
ԱմուսինՇողերինա Ստեփանի Մկրտչյան[3]
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան

Սամվել Լիմինդրի Ալեքսանյան (առավել հայտնի է որպես Լֆիկ Սամո[4][5] կամ Լֆիկ Բարերար[6][7] անուններով), ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր[1], օլիգարխ[8][9], բարերար[10][11]։

Կենսագրություն

Սամվել Ալքեսանյանը ծնվել է 1968 թ.-ի օգոստոսի 19-ին Երևանում[1]։ Հաճախել է Երևանի թիվ 112 դպրոցը։ Ս. Ալեքսանյան մի առիթով դպրոցի մասին արտահայտվել է հետևյալ կերպ՝ «Դպրոց չէի ուզում վաբշե գնայի»[12]։ 1988-1990 թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում[1]։ 2002 թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն[1]։

Ամուսնացած է, ունի 7 երեխա[13]։

Բիզնես գործունեություն

Չնայած ՀՀ Սահմանադրությունը արգելում է ՀՀ ԱԺ պատգամավորին զբաղվել բիզնես գործունեությամբ, այնուամենայնիվ Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է մի շարք խոշոր ընկերությունների սեփականատեր[14][15][16]։ 2013 թ.-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակված «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրած դրամական միջոցների հայտարարագրում» Ս.Ալեքսանյանը համարվում է միլիարդատեր՝ հայտարարագրելով 4,123,000,000 դրամ սեփականություն, իսկ նրա կինը՝ 15, 103,450,000 դրամ գրանցված սեփականություն։ Որոշ թերթեր կասկածի տակ են դնում այս թվերը՝ համարելով դրանք բավականին ցածր[14][17][18]։

«Ալեքս Գրիգ» ընկերություն

Այդպիսիններից է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը Հայաստանում ոչ պաշտոնապես ունի ՀՀ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների՝ շաքարավազի, կարագի, ձեթի և այլ ապրանքների ներկրման բացարձակ մենաշնորհ[19]։ «Ալեքս Գրիգին» բաժին է ընկնում Հայաստան ներկրվող շաքարավազի 99,9%-ը։ Այս փաստը 2014 թվականի հունվարի 29-ին Պրահայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հաստատել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը մասնավորապես ասել է. «Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»[15][17][20]։

Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ներկրման մենաշնորհը ունենալով և չունենալով մրցակիցներ՝ Ս.Ալեքսանյանը հաճախակի բարձրացնում է այդ սննդամթերքների գները, այդպիսով խախտելով ՀՀ «Տնտեսական մրցակցության մասին» օրենքը[21][22]։

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց

Սամվել Ալեքսանյանին է պատկանում «Երևան Սիթի» և վերջինիս դուստր ձեռնարկություն համարվող «Կայզեր» սուպերմարկետների ցանցը[14][17][23][24]։ Ս.Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցերը պատճառ են հանդիսացել փոքր և միջին բիզնես համարվող խանութների և կրպակների փակմանը, ինչի հետևանքով ՀՀ-ում մեծացել է գործազրկության և հետևաբար՝ աղքատության մակարդակը, ինչն էլ իր հերթին ազդել է երկրի բնակչության արտագաղթի աճի վրա[25][26][27]։

Դեղագործարաններ ու դեղատների ցանց

Ըստ ռուսական The Moscow post պարբերականի՝ Ս.Ալեքսանյանին է պատկանում 7 դեղագործական ֆիրմա[14][17]։ Նրան է պատկանում նաև «Նատալի Ֆարմ» դեղատների խոշոր ցանցը[28], որտեղ վաճառվում են բազմաթիվ կեղծված դեղեր[29] Ընկերությունը ՀՀ կառավարությունից ստացել է նաև թմրանյութերի և հոգեմետ դեղերի ներկրման և իրացման թույլտվություն[30]։

Օղու արտադրություն և կեղծ պիտակավորում

Ս.Ալեքսանյանը հայտնի է նաև անորակ օղիների արտադրության իրականացմամբ, ինչպես նաև օղու միջազգային շուկայում հայտնի ապրանքատեսակներ հանդիսացող օղիների կեղծմամբ։ Նման գործունեություն նա իրականացնում է «Ա և Գ» ՍՊԸ-ի միջոցով, որը չունի գրանցում, սակայն ՀՀ Կառավարության կողմից ստացել է հարկային արտոնություններ[14][16][17][31][32]:

Ձկնաբուծարաններ

Լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ալեքսանյանին են պատկանում բազմաթիվ ձկնաբուծարաններ, այդ թվում՝ ՀՀ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչատարածքում գտնվող 11-12 հա զբաղեցնող ձկնաբուծարանը[33], որոնց գործունեության հետևանքով գրեթե ամբողջովին ցամաքել է Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային համակարգը[14][34][35]:

Չնայած, որ փաստերն ակնհայտ են և դա մի քանի անգամ հաստատել է հենց ինքը՝ գործարարը[36], սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրությամբ պաշտոնատար անձանց արգելվում է զբաղվել գործարարությամբ, Ալեքսանյանը հաճախ հերքում է բիզնես ունենալու մասին լուրերը[37][38][39]:

2014 թվականի դեկտեմբերի 17-ին Ալեքսանյանը հարցազրույցի ժամանակ ասել է. «Չէ, չէ, ազզ ջան, ես բիզնեսով չեմ զբաղվում: Ազիզ, ես պալիտիկայով եմ զբաղվում: Պալիտիկայից հարց կա՞, տվեք ընձի, չկա՝ մի տվեք»։

Ռեստորանային բիզնես

Սամվել Ալեքսանյանին են պատկանում մի շարք ռեստորաններ և սննդի մատուցման ու տոնական միջոցառումներ կազմակերպելու սրահներ, որոնցից առավել հայտնին է Հրազդանի ձորում գտնվող Փարվանա ռեստորանը[40]։ Այստեղ հաճախ են այցելում Իրանից ժամանած զբոսաշրջիկները[41]։ Այն նաև դպրոցականների համար հանդիսանում է Վերջին զանգի միջոցառման անցկացման վայր։ Կազմակերպվում են նաև հարսանյաց հանդիսություններ[42], որոնց ժամանակ տեղի ունեցող հրավառության հետևանքով երբեմն հարակից անտառում հրդեհ է բռնկվում[43]։

Քաղաքական գործունեություն

Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության անդամ[44][45]։ 2003-2007 թթ.-ին եղել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 14 ընտրատարածքից՝ ընդգրկվելով Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։[1]։ 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 7 ընտրատարածքից[1]։ 2012 թ.-ի մայիսի 6-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 7 ընտրատարածքից[46]։ 2017 թ․ ապրիլի 2-ին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ 2018 թ․ հեղափոխությունից հետո դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին, դուրս եկել նաև խմբակցությունից, հեռացել քաղաքականությունից։

Հասարակական գործունեություն

Սամվել Ալեքսանյանը 2011 թ.-ի դեկտեմբերի 17-ին «Նիգ Ապարան» հասարակական կազմակերպության 5-րդ համագումարում ընտվել է կազմակերպության նախագահ[47]։

Ս.Ալեքսանյանը հանդիսանում է նաև Երկրապահ կամավորական միություն հասարակական կազմակերպության վարչության անդամ[48]։

Արցախյան ազատամարտ

2014 թվականին տեղի ունեցած Երկրապահ կամավորական միություն ՀԿ-ի համագումարից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ասելով Սամվել Ալեքսանյանը 5-րդ բրիգադի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին[49]։ Մ․Գրիգորյանի շրջապատի ներկայացուցիչներից մի քանի մարդ նշել է, որ Ս․Ալեքսանյանը եղել է թիկունքի գծով տեղակալ, մյուսների պնդմամբ՝ կռվել է Շահումյանում, Ֆիզուլիում, զենք է մատակարարել[49]։ Իսկ նշված բրիգադի շտաբի պետը, որին զինակիցները կոչել են «Պալկովնիկ», հայտարարել է, որ ինքը կարող է հրամանի թուղթը ցույց տալը, որը փաստում է, որ Ս.Ալեքսանյանը կռվել է իր ղեկավարած ստորաբաժանման կազմում։

Սակայն 5-րդ բրիգադի շարքային անդամները, ովքեր կռվել են առաջին գծում, հերքում են այն տեղեկատվությունը, ըստ որի Սամվել Ալեքսանյանը մասնակցել է Արցախյան պատերազմին[49]։

Լրագրողական շրջանակներում և հասարակության մոտ այս տեղեկությունը հեգնանքի է արժանացել․ «Լրագիր» լրատվամիջոցը նույնիսկ «Լֆիկ Սամոն զոհված ազատամարտիկ. 5-րդ բրիգադի արծիվը» վերնագրով ծաղրական հոդված է հրապարակել[49]։

Քրեական և վարչական խախտումներ

Սամվել Ալեքսանյանի անունը հաճախ է շրջանառվում տարբեր տեսակի հանցագործությունների համատեքստում[14]։ Բացի այն, որ նա բիզնես գործունեություն իրականացնելիս ֆինանսատնտեսական բնույթի բազմաթիվ խախտումներ է կատարել, որոնք ենթակա են քրեական և վարչական պատասխանատվության, նաև մասնակից է եղել տարբեր տեսակի հանցավոր միջադեպերի, այդ թվում՝ սպանություններ, մարմնական վնասվածքներ, առևանգումներ[14]։

Բարեգործություններ

Սամվել Ալեքսանյանը բացի պատգամավորական ու բիզնես գործունեություն ծավալելուց, հանրությանը ներկայանում է նաև բարեգործի կերպարով։ Նա հանրության որոշակի շրջանակների մոտ հայտնի է իր կատարած բարեգործություններով, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ[50][51]

Ս.Ալեքսանյանի կատարած բարեգործությունները հիմնականում ընդգրկում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որտեղից էլ նա ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ Նա պարբերաբար օգնություն է տրամադրում համայնքի դպրոցներին ինչպես դասարաններ վերանորոգելու և նոր գույք գնելու, այնպես էլ վերջին զանգի միջոցառումները ֆինանսավորելու տեսքով[50][52]։

Սամվել Ալեքսանյանը նաև անվճար լավաշ է բաժանում Մալաթիա-Սեբաստիա համայնքի անապահով այն բնակիչներին, ովքեր լավաշի ստացման վայր են ներկայանում անձնագրով[51]

Հասարակական տրամադրություններ

Սամվել Ալեքսանյանին պատկանող Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան համարվող Փակ շուկան Երևան սիթի սուպերմարկետ դարձնելու կողմնակիցները ի պաշտպանություն գործարարի շուկայի վերանորոգման ընթացքում հաճախակի հավաքվում էին շինության դիմաց և իրենց աջակցությունը հայտնում իրենց գործատուի։ Նրանք վանկարկում էին՝ «Ալեքսանյան բարերար» և կրում էին կարմիր գլխարկներ։ Շուրջ 1000 հոգուց կազմված այդ խմբին ղեկավարում էին ԽՍՀՄ վերաստեղծմանն կողմնակից ու ռուսական կողմնորոշվածություն ունեցող Ռոբերտ Ահարոնյանը և «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը[53][54][55][56][57]

Պարգևներ

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 ՀՀ ԱԺ պատգամավորներ
  2. Սամվել Ալեքսանյանի երեխաների «VIP» կնունքը. Video/Photo
  3. Մաքսատունը գործում է Լֆիկ Սամոյի տարածքում. Պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում. «Ժողովուրդ»:
  4. «ԱԺ-Ի ՓՈԽԱՐԵՆ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ». Armtimes.com. Վերցված է 2018-04-21-ին.
  5. «ԱՅԴ ՄՈԳԱԿԱՆ ԹԻՎԸ` 700 ԱՇԽԱՏԱՏԵՂ». Armtimes.com. Վերցված է 2018-04-21-ին.
  6. «Լֆիկ Սամոն ձեռնամուխ է եղել հերթական պիղծ քայլի իրագործմանը - Life Panorama». life.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018-04-21-ին.
  7. «ՀԱԿ-ի երթի մասնակիցները «Փակ շուկա»-ի մոտ սուլեցին ու բղավեցին` «Լֆիկ, բարերար»». www.haynews.am. Վերցված է 2018-04-21-ին.
  8. Technologies, Peyotto. «Լֆիկի գործերը վատացե՞լ են. մամուլ». 1in.am. Վերցված է 2018-04-21-ին.
  9. «ՍՐՃԱՐԱՆ` ՓԱԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ». Armtimes.com. Վերցված է 2018-04-21-ին.
  10. «ՇԱ՜Տ «ԱՆԱՂՈՒՀԱՑ» ԱԿՑԻԱ». Armtimes.com. Վերցված է 2018-04-21-ին.
  11. «ԴԵՄՊԻՆԳ` 3 ՀԱՑ ՈՒ ԼԱՎԱՇՈՎ». Armtimes.com. Վերցված է 2018-04-21-ին.
  12. ««Դպրոց չէի ուզում վաբշե գնայի». Սամվել Ալեքսանյան». Armtimes.com. Վերցված է 2018-04-21-ին.
  13. «Սամվել Ալեքսանյանը կապրի իր երեխաների թոշակով (տեսանյութ)». Վերցված է 2018-04-21-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 «Նրանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է. Մաս 1». Lragir.am. 23 Մարտի 2013. Վերցված է 21 Ապրիլի 2018-ին.
  15. 15,0 15,1 «ԱՎԾ. Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգ»-ը անհայտ բրենդի վիսկի է արտադրել - iLur.am` Ի լուր աշխարհի». www.ilur.am. Վերցված է 2018-04-21-ին.
  16. 16,0 16,1 «Իսկ ի՞նչ պիտի ասեր Սամվել Ալեքսանյանը, որ չի ասել». media.am. 2012-12-08. Վերցված է 2018-04-21-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 «Հայաստանը թալանողները-4». Armtimes.com. Վերցված է 2018-04-21-ին.
  18. «Պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը՝ քննադատության թիրախում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018-04-21-ին.
  19. «Իշխանության ու բիզնեսի սերտաճում և մենաշնորհներ. ՀԱԿ խմբակցությունը հարցեր է ուղղել կառավարությանը | Epress.am». Epress.am. 2012-11-08. Վերցված է 2018-04-21-ին.
  20. «Սերժ Սարգսյան. Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն - «Առավոտ» - iLur.am` Ի լուր աշխարհի». www.ilur.am. Վերցված է 2018-04-21-ին.
  21. «Նավը մտել է Երեւան-Սիթի». Armtimes.com. Վերցված է 2018-04-21-ին.
  22. Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքը:
  23. Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի»-ներում կազինոյի ապարատներ են տեղադրվել
  24. «ՄԵԿ ՓԱԿ ՇՈՒԿԱ, ԵՐԿՈՒ ԱԿՑԻԱ». Armtimes.com. Վերցված է 2018-04-21-ին.
  25. Սամվել Ալեքսանյանին պարտադրո՞ւմ են:
  26. Technologies, Peyotto. «Սամվել Ալեքսանյանը Yerevan City ցանցը կվաճառի Carrefour-ին». 1in.am. Վերցված է 2018-04-21-ին.
  27. «Աշխարհում սննդամթերքը էժանանում է զգալի տեմպերով, իսկ Հայաստանո՞ւմ...». Armtimes.com. Վերցված է 2018-04-21-ին.
  28. Դեղորայքի գնաճի վերաբերյալ ԱՆ տրամադրած տվյալները և իրականությունը:
  29. Թանկ դեղերի հմայքը:
  30. Լֆիկին պատկանող «Նատալի ֆարմ»-ը հայկական մսամթերքը կարտահանի ռուսական շուկա:
  31. Օլիգարխի՝ կեղծ օղիներ արտադրող ընկերությանը հարկային արտոնություն են տալիս․ «ՀԺ»:
  32. Թույլ չտանք Սամվել Ալեքսանյանին կեղծել ալկոհոլային խմիչքները:
  33. Սամվել Ալեքսանյանի «փոքր տնտեսության» մեծ ավազանները
  34. Կառավարությունն ահազանգում է, իսկ Սամվել Ալեքսանյանն ընդլայնում է իր ձկնաբուծական տնտեսությունը:
  35. Արարատյան դաշտի ակուլաները:
  36. Փակ շուկայի վրա չի գրվելու «Երևան City»
  37. Ես բիզնեսով չեմ զբաղվում, ցավդ տանեմ. Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
  38. Սալվել Ալեքսանյանի հակասական արտահայտությունները
  39. «Սամվել Ալեքսանյանը պնդում է, որ բիզնեսով չի զբաղվում»
  40. Երկու ահը մի մահ է:
  41. Պարսիկների արկածները Փարվանայում:
  42. Հարսանիք ապարանցիներով:
  43. Սալյուտը` ներսո՞ւմ, թե՞ դրսում:
  44. Սամվել Ալեքսանյան. «Լրագրողներից նեղացել եմ, հավայի բաներ են գրել» (տեսանյութ):
  45. «Ժողովուրդ». Սամվել Ալեքսանյանը, Սամվել Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանն իրենց ընտանիքներով մեկնել են Դուբայ:
  46. Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կենսագրական տվյալները ՀՀ ԱԺ կայքում:
  47. Նիգ Ապարան ՀԿ-ի պաշտոնական կայք, ՀԿ-ի նախագահի մասին:
  48. ԵԿՄ ՀԿ վարչության կազմը:
  49. 49,0 49,1 49,2 49,3 Լֆիկ Սամոն զոհված ազատամարտիկ. 5-րդ բրիգադի արծիվը:
  50. 50,0 50,1 Դպրոցի տնօրեն. Լրագրողները երևի թե մի օր Սամվել Ալեքսանյանի արձանը դնեն:
  51. 51,0 51,1 Անձնագրով անվճար լավաշ Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող արտադրամասից:
  52. «Սամվել Ալեքսանյանն ու իր կինը անկողին չեն մտնում, եթե բարեգործություն արած չեն լինում». մանկավարժ:
  53. «Ալեքսանյան՝ բարերար», «Ալեքսանյան կառուցող»,- վանկարկում են փակ շուկայի դիմաց
  54. Սպիտակ «Բրաբուսը» արդեն չի հետեւում ակտիվիստներին:
  55. Անապահովներն ու հաստավիզները գոռում են` «Սամվել Ալեքսանյան բարերար» (Ֆոտո) - See more at: http://irakan.info/full_news.php?id=3916#sthash.FTrt5pH7.dpuf:
  56. Սուրեն Սուրենյանցը Սամվել Ալեքսանյանից 5000 դոլար է վերցրել` «Փակ շուկայի» համար ցույցեր անելու համար:
  57. Դեղին եւ կարմիր գլխարկակիրների թեժ հակամարտությունը՝ Փակ շուկայի դիմաց․ (Տեսանյութ):
  58. Ս. Լ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ