Jump to content

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով - «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմին, որի նպատակն է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից էթիկայի կանոնների պահպանման վերահսկողությունը։

Բարձրաստիճան պաշտոնատար անձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնաժողովի լիազորությունները տարածվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա։ Բարձրաստիճան պաշտոնատար անձ են համարվում Հանրապետության Նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, նախարարները և նրանց տեղակալները, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազները, օրենքներով ստեղծված պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները և այդ մարմինների անդամները, կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը և կենտրոնական բանկի խորհրդի անդամները, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, կառավարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները, Երևանի քաղաքապետը և նրա տեղակալները, մարզպետները և նրանց տեղակալները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հանրապետության Նախագահի խորհրդականները և օգնականները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները և օգնականները, վարչապետի խորհրդականները և օգնականները, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ 50000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները, ինչպես նաև Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարը.

Հանձնաժողովի գործունեության կարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմամբ։

Հանձնաժողովի կազմավորման կարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կազմված է հինգ անդամից։ Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի ներկայացմամբ՝ յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով՝ վեց տարի ժամկետով։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և նախագահի մեկ տեղակալ։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին։

Հանձնաժողովի գործառույթները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներն են՝

  • բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը.
  • հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումը.
  • բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտումը (բացառությամբ պատգամավորների, սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների շահերի բախման) և էթիկայի կանոնների խախտման բացահայտումը (բացառությամբ սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացմանն առնչվող էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաև պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտումների) և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, կառավարություն.
  • սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ չառնչվող էթիկայի կանոնների խախտման բացահայտումը և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, սահմանադրական դատարան և գլխավոր դատախազին.
  • իր իրավասության շրջանակում բացահայտված էթիկայի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը.
  • հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների և հայտարարագրի ներկայացման կարգի սահմանումը։

Հանձնաժողովի անդամի կարգավիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության կամ ներկայացուցչական որևէ մարմնի անդամ կամ զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին։ Հանձնաժողովի անդամը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի և անկախ է իրեն առաջադրած և նշանակած պաշտոնատար անձանցից։

Հանձնաժողովի կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնաժողովի նախագահ՝

  • - .

Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝

Հանձնաժողովի անդամներ՝

  • .
  • - նշանակվել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի առաջարկությամբ.

Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և անդամների պաշտոնավարման ժամկետն է մինչև 2018 թվականի հունվարի 10-ը։

Հանձնասժողովի նախկին անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • - նշանակվել է Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկությամբ։ Լիազորությունները դադարեցվել են 2013 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելու կապակցությամբ։
  • - նշանակվել է Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահի առաջարկությամբ։ Լիազորությունները դադարեցվել են 2014 թ. հոկտեմբերի 17-ին՝ իր դիմումի համաձայն։