Նոր Խաչակապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Նոր Խաչակապ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ԳյուղապետՍուրիկ Տռուզյան
Այլ անվանումներՍարալ
ԲԾՄ1450 մ
Կլիմայի տեսակԲարեխառն
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն690[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Նոր Խաչակապ (Հայաստան)##
Նոր Խաչակապ (Հայաստան)

Նոր Խաչակապ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ Փամբակ գետի աջ ափին։ Մինչ 1991 թվականը կոչվել է Սարալ:

Աշխարհագրական դիրքը

Գտնվում է ՀՀ հյուսիսարևմտյան մասում, Սպիտակ քաղաքից 9 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 15 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից` 1460 մ: Սահմանակից է արևմուտքից Ղուրսալիին, հյուսիսից՝ Արջուտին, հարավ-արևելքից՝ Լեռնապատին։ Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։

Բնակչություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Գյուղն ունի միջնակարգ դպրոց։

Նոր Խաչակապի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1831 1873 1897 1922 1926 1931 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 54 539 763 840 863 986 1356 1324 1826 1726 635 690

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 149» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.