Վահագնաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վահագնաձոր
Սիսի բերդ ամրոցը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ԲԾՄ1040 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն285[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վահագնաձոր (Հայաստան)##
Վահագնաձոր (Հայաստան)

Վահագնաձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 16 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Փամբակ գետի ափին՝ ծովի մակերևույթից 1040 մ բարձրության վրա։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։

Գյուղում է գտնվում Վահագնաձորի կամուրջը (19-րդ դար)։ 2015 թ. Հոկտեմբերի 17-ին ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օծվեց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է համայնքաբնակ Արտուշ Փարեմուզյանի և նրա ընտանիքի բարերարությամբ։ Եկեղեցու ճարտարապետն է Սուրեն Աբովյանը։

Բնակչություն

Վահագնաձորի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 342 362 609 534 423 425 368 285

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 184» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.