«Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10. Տող 10.
|կրոնք =
|կրոնք =
|գույներ =
|գույներ =
|շտաբ =
|շտաբ = Երևան, Հայաստան
|թերթ = «[[Հնչակ]]»
|թերթ = «[[Հնչակ]]»
|ազգային =
|ազգային =
Տող 22. Տող 22.
|աթոռներ4_վերնագիր =
|աթոռներ4_վերնագիր =
|աթոռներ4 =
|աթոռներ4 =
|կայք = [http://www.hunchak.org.au Հնչակյան կուսակցության պաշտոնական կայքը]
|կայք = [http://www.hunchak.org.au Հնչակյան կուսակցության պաշտոնական կայք]
}}
}}
'''Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ)''', հայ ազգային կուսակցություն։ [[1887]] թ. [[Ժնև]]ում արևելահայ մի խումբ ուսանողներ ձեռնամուխ են լինում մի կազմակերպության ստեղծմանը, որն զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով։ Դրանք էին՝ [[Ավետիս Նազարբեկյան]]ը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), [[Գաբրիել Կաֆյան]]ը (Շմավոն)։ Դա [[Հայ ազգային քաղաքական կազմակերպություններ և կուսակցություններ|Հայ ազգային կուսակցությունների]] շարքում երկրորդն էր՝ [[Արմենականների կուսակցություն]]ից հետո։
'''Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ)''', հայ ազգային կուսակցություն։ [[1887]] թ. [[Ժնև]]ում արևելահայ մի խումբ ուսանողներ ձեռնամուխ են լինում մի կազմակերպության ստեղծմանը, որն զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով։ Դրանք էին՝ [[Ավետիս Նազարբեկյան]]ը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), [[Գաբրիել Կաֆյան]]ը (Շմավոն)։ Դա [[Հայ ազգային քաղաքական կազմակերպություններ և կուսակցություններ|Հայ ազգային կուսակցությունների]] շարքում երկրորդն էր՝ [[Արմենականների կուսակցություն]]ից հետո։

17:55, 29 Ապրիլի 2015-ի տարբերակ

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Պատկեր:Logo sdhp.jpg
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան և  Լիբանան
ՀիմնադիրԱվետիս Նազարբեկյան և Մարո Նազարբեկ
Հիմնադրված1887 թ. Ժնև
Գաղափարախոսությունդեմոկրատական սոցիալիզմ
Քաղաքական հայացքձախակենտրոն և ձախ ուժեր
ՇտաբԵրևան, Հայաստան
Թերթ«Հնչակ»
ԿայքՀնչակյան կուսակցության պաշտոնական կայք
 Social Democrat Hunchakian Party Վիքիպահեստում

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ), հայ ազգային կուսակցություն։ 1887 թ. Ժնևում արևելահայ մի խումբ ուսանողներ ձեռնամուխ են լինում մի կազմակերպության ստեղծմանը, որն զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով։ Դրանք էին՝ Ավետիս Նազարբեկյանը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), Գաբրիել Կաֆյանը (Շմավոն)։ Դա Հայ ազգային կուսակցությունների շարքում երկրորդն էր՝ Արմենականների կուսակցությունից հետո։

Ստեղծումը

Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու և ռուս հեղափոխական նարոդնիկ Ալեքսանդր Գերցենի գաղափարների։ Սակայն, ի տարբերություն ռուս հեղափոխականների, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը։ Հնչակյան կուսակցությունը կյանքի կոչվեց նախ և առաջ բնաջնջվող արևմտահայությանը ազատելու, նրան ազատագրական պայքարի առաջնորդելու նպատակով։

Ժնևյան խմբի պաշտոնաթերթն է դառնում «Հնչակը»։ Այն իր անունը ստացել էր Գերցենի «Կոլոկոլից»։ «Հնչակի տպարանը հաստատվել էր Նազարբեկի տանը։

1888թ. «Հնչակ» թերթում հրատարակվեց ծրագիրը։ Այն պատրաստվել և կազմվել էր 1887 թվականին Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գ. Ղարաջյանի կողմից։ Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին։ 1888 թ. կայացավ կուսակցության հիմնադիր ժողովը։ Իր անվանումը կուսակցությունը ստացավ միայն 1890 թ.։

Կարճ ժամանակաշրջանում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին Թուրքիայում, Արևմտյան Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում։

Ծրագիրը և կառուցվածքը

Հնչակյան կուսակցության ծրագիրը կազմված էր հեռավոր և մոտակա նպատակներից։

Ծրագիրը հայ ծողովրդի հեռավոր նպատակ էր հայտարարում սոցիալիստական հասարակության հաստատումը՝ իդեալական համարելով սոցիալիստական հարաբերությունները։ Այս հարաբերությունները վերջ կդնեին մարդու շահագործմանը և կնպաստեին հասարակության յուրաքանչյուր անդամի լիակատար զարգացմանը՝ պահպանելով մարդկային բնական իրավունքները։

Ծրագրի մոտակա նպատակ էր հռչակվում Արևմտյան Հայաստանի ազատագրումը։ Ծրագրում նշվում էր, որ այդ նպատակի իրագործումից անմիջապես հետո պետք է գործադրվեն քաղաքական ազատության ապահովման հիմնական պայմանները՝ ժողովրդական ներկայացուցիչների ընտրություններ՝ Օրենսդիր ժողով կազմակերպելու համար, նահանգային և համայնական ինքնավարության ընտրական ցենզի վերացում, մամուլի, ժողովների և այլ դեմոկրատական ազատություններ, պարտադիր կրթական համակարգ բոլորի համար։ Այս ամենից հետո իրագործվելու էր ժողովրդի տնտեսական դրության բարեփոխումը։

Վերոհիշյալ նպատակներին հասնելու միջոց էր համարվում հեղափոխությունը՝ ժողովրդական ապստամբության միջոցով։

Հնչակյան կուսակցությունն իր կառույցով կենտրոնացված կազմակերպություն էր, որը ղեկավարվում էր կենտրոնական գործադիր կոմիտեների կողմից։

Արտաքին հղումներ