Բյոռնստեռնե Բյոռնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյոռնսոն (այլ կիրառումներ)
Բյոռնստեռնե Բյոռնսոն
նորվ.՝ Bjørnstjerne Bjørnson
Ծննդյան անունբուկմոլ՝ Bjørnstjerne Martinius Bjørnson
Ծնվել էդեկտեմբերի 8, 1832(1832-12-08)[1][2][3][…]
ԾննդավայրKvikne, Շվեդ-նորվեգական միություն
Վախճանվել էապրիլի 26, 1910(1910-04-26)[1][2][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[4]
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[5]
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, գրող, լրագրող, արձակագիր և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Պարգևներ
ԱմուսինԿարոլին Բյոռնսոն[8]
ԶավակներԲերգլիոտ Իբսեն, Բյոռն Բյոռնսոն, Էրլինգ Բյոռնսոն, Dagny Bjørnson Sautreau?, Einar Bjørnson? և Anders Underdal?[9]
Изображение автографа
Բյոռնստեռնե Բյոռնսոն Վիքիդարանում
 Bjørnstjerne Bjørnson Վիքիպահեստում

Բյոռնստեռնե Մարտիկիուս Բյոռնսոն (նորվ.՝ Bjørnstjerne Martinus Bjørnson, դեկտեմբերի 8, 1832(1832-12-08)[1][2][3][…], Kvikne, Շվեդ-նորվեգական միություն - ապրիլի 26, 1910(1910-04-26)[1][2][3][…], Փարիզ[4]), նորվեգացի դրամատուրգ, արձակագիր, թատերական, հասարակական գործիչ։ Ղեկավարել է Բերգենի նորվեգական (1857-1958) և Քրիստիանիայի (1865-1867) թատրոնները, պայքարել ազգային դրամատուրգիայի հաստատման համար («ճակատամարտերի միջև», 1858, «Կաղ Գուլդան», 1858, «Սվերրե արքան», 1861, «Սիգուրդ Խաչակիրը», 1872, «Մարիա Ստյուարտ՝ Շոտլանդիայի թագուհի», 1864)։ «Սնանկություն» (1875), «Խմբագիր» (1875), «Արքա» (1877) ռեալիստական, սոցիալական դրամաներում Բյոռնսոն բացահայտել է բուրժուազիական հասարակարգի արատները։ Բյոռնսոնի շատ դրամաներ՝ «Նորապսակները» (1865), «Լեոնարդա» (1879), «Զեռնոց» (1883), «Աշխարհագրություն և սեր» (1885), «Երբ ծաղկում է խաղողի մատղաշ որթատունկը» (1909), բարձրացնում են բարոյագիտական պրոբլեմներ, տղամարդու և կնոջ իրավահավասարության հարցեր։ Առանձնանում է «Մեր ուժից վեր» (1883-1895) երկմասանոց դրաման, ուր տրված են կրոնի կործանարար ազդեցությունը մարդու վրա և բուրժուազիայի ու բանվոր դասակարգի հակամարտությունը։ Բյոռնսոնի հեղափոխությունը ներկայացրել է որպես անարխիստական խռովություն։ Դա պայմանավորված էր Բյոռնսոնի աշխարհայացքի սահմանափակությամբ։ Արձակ գործերից հայտնի են նորվեգական գյուղը պատկերող «Այուննևե Սուլբաքեն» (1857) և «Զկնորսուհին» (1868) վիպակները։ XIX դ. 90-ական թվականներին Բյոռնսոնը արդեն ծանոթ էր հայ թատերասեր հասարակայնությանը։ «Սնանկություն» դրաման հաջողությամբ բեմադրվել է Բաքվում և այլուր։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1903)։ Բյոռնսոնը հեղինակն է նաև Նորվեգիայի օրհներգի բառերի։

Նա մահացել է 1910 թվականի ապրիլի 26-ին Փարիզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյոռնստեռնե Բյոռնսոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյոռնստեռնե Բյոռնսոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 458