Բյոռն Բյոռնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բյոռնսոն (այլ կիրառումներ)
Բյոռն Բյոռնսոն
Bjørn Bjørnson 1922.jpg
Ծնվել էնոյեմբերի 15, 1859(1859-11-15)[1][2]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էմայիսի 14, 1942(1942-05-14) (82 տարեկանում) կամ ապրիլի 14, 1942(1942-04-14)[1] (82 տարեկանում)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա[1]
ՔաղաքացիությունՆորվեգիա
Մասնագիտությունլրագրող, թատրոնի դերասան, կինոդերասան և գրող
ԱմուսինՋեննի Սանդբերգ Բյոռնսոն և Ջինա Օսելիո
Ծնողներհայր՝ Բյերստերնե Բյորնսոն, մայր՝ Կարոլին Բյոռնսոն
Bjørn Bjørnson Վիքիպահեստում

Բյոռն Բյոռնսոն (նոյեմբերի 15, 1859(1859-11-15)[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա - մայիսի 14, 1942(1942-05-14) կամ ապրիլի 14, 1942(1942-04-14)[1], Օսլո, Նորվեգիա[1]), դերասան, դրամատուրգ, ռեժիսոր։ Բյոռն Օսլոյի Ազգային թատրոնի հիմնադիրներից էր (1899), ղեկավարը (1899-1907 և 1923-1927)։ Լավագույն դերերից են՝ Պեր Գյունտ (Իբսենի «Պեր Գյունտ»), Սիգուրդ և Պաուլ (Բյոռնսոն-հոր «Սիգուրդ Խաչակիրը», «Պաուլ Լանգե և Տուբա Պարսբերգ»), Ռիչարդ 3-րդ (Շեքսպիրի «Ռիչարդ III»)։ 1885 թվականից աշխատել է նաև որպես ռեժիսոր։ Բեմադրել է Իբսենի «Պայքար գահի համար», Բյոռնսոն-հոր «Լեոնարդա», «Պաուլ Լանգե և Տուրա Պարսբերգ», «Սնանկություն» պիեսները, Լ․ Տոլստոյի «Հարություն», «Աննա Կարենինա» վեպերի բեմականացումները։ Գրել է պիեսներ, հուշագրություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png