Jump to content

Հայոց ձոր գավառի բնակավայրերի ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայոց ձորի գավառի անվանումը ծագում է հայ ժողովրդի նախնի և ռազմի գերագույն աստված Հայկ Նահապետի անունից։ Հայոց ձոր գավառը գտնվում է Վանա լճի հարավ–արևելյան եզերքին։ Հիմնական մասը ձգվում է Վանա լիճ թափվող Անգղ գետի ստորին և միջին հոսանքի ավազանում, որը սահմաննները ուրվագծվում է ջրբաժան լեռնաշղթայով։ Լեռնաշղթային հարավային ճյուղը սկիզբ է առնում Առտոս լեռից (3554 մ), շարունակվում է արևելյան ճյուղով և հասնում դեպի Բաշետ լեռնագագաթ (3750 մ), թեքվում է հյուսիս՝ Սուտիս (3150 մ), Աբուսեթ (2558 մ) գագաթներից հետո, Անգղ գետի աջ կողմում, Ղազան լեռնագագաթով ուղղվում դեպի արևմուտք և Ռուսա ծովի հյուսիսով ձգվում է Նորգյուղի (Ջադիթաշմիշ) բլրաշարով, ավարտվում է Արտամետ-Մաշկագտակ միջնահատվածում։ Հյուսիսից սահմանակից էր Տոսպ, հարավ–արևելքից՝ Ռշտունիք, արևելքից՝ Կուղանովիտ գավառներին[1][2]։

# Պատկեր Անուն Այլ անվանումներ Տեղադրություն
1 Աթանանց Նախնական անվանաձևն է եղել Աղբաթան։ Այնուհետև անվանվել է Աթանան[3] կամ Ատանոն[4] անվանաձևով։ Ներկայիս անվանումը Աթալան է։ Գտնվում է Վանա լճից 1.8 կմ հեռավորության վրա՝ արևելք։ Խառականց, Պլթանց գյուղերի և Ոստան քաղաքի միջև։ Արտոս լեռան հյուսիսահայաց ստորոտում։ Վան քաղաքից 29 կմ հարավ արևմուտք, իսկ Ոստան քաղաքից (Գյավաշ)՝ 4 կմ հյուսիս-արևելք։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1740 մ է։
2 Աղասամ Հիշատակվում է նաև Ակխասան, Ախասան, Աքհասան և Աղսամ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Օնգուն է։ Գտնվում է Հավշասոր գյուղից 4 կմ հյուսիս-արևելք՝ Անգղ գետի աջ վտակի՝ Առեղի վերին հոսանքի շրջանում։ Ձորակի ամենավերին գյուղն է։ Հանդիսանում է Հայոց ձոր գավառի ծայրաարևելյան բնակավայրը։ Ծովի մակերևույթից բարձր է 2180-2190 մ։
3 Անգղ Հիշատակվում է նաև Անգեղ և Էնկիլ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Դյոնեմեչ է։ Գտնվում է Վան քաղաքից 21.5 կմ հարավ-արևմուտք[5]՝ լճափից 7 կմ հեռու՝ համանուն գետի աջ ափին։ Ծովի մակերևույթից բարձր է 1660-1685 մ։
4 Անկշտանց Ներկայիս անվանումը Փարմաքկափ է։ Հայոց ձոր գավառի կենտրոնական բնակավայրերից մեկն է։ Գտնվում է Կղզի գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ Անգղ գետի ձախ վտակի՝ Դեմկոսի աջ ափից 1.5 կմ հեռու։ Ծովի մակերևույթից բարձր է 1765-1772 մ։
5 Առեղ Հիշատակվում է նաև Հառեղ անվանաձևով։ Ներկայիս անվանումը Բոզյիղիթ է։ Գտնվում է Վան քաղաքից 21 կմ հարավ-արևելք՝ Անգղ գետի աջ վտակի՝ Առեղի աջակողմյան ձարոլանջին։ Ծովի մակերևույթից բարձր է 1897 մ։
6 Աստվածաշեն Հիշատակվում է նաև Ասպածաշեն, Ասպաշեն, Ազբաշեն և Հայկաշեն անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Չաուշթեփե է։ Գտնվում է Անգց գետի աջակոմյան գյուղերից է։ Կղզի գյուղից 2 կմ հյուսիս-արևելք՝ հարավարևմտահայաց ստորոտին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1800 մ է։
7 Գուկանց Հիշատակվում է նաև Գյուկանց, Գոգան, Գուգանց, Գուկան, Գուկանս, Գուկանք և Կոգան անվանաձևերով։ Գյուղանունը ծագում է Անգղ գետի՝ ուրարտական սպեագրերում վկայված Գուգունա (Գուգունաինի) անունից։ Ներկայիս անվանումը Քյոքլյու է։ Հայոց ձորի արևմտակողմի գյուղերից է։ Գտնվում էր Կղզի գյուղից 13.2 կմ արևմուտք, Անգղ գետի ձախ ափից 0.4 կմ, իսկ լճափից՝ 9.5 կմ հեռու։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1698-1704 մ է։
8 Դեմկոսնի Հիշատակվում է նաև Կոսնի և Տեմկոսնի անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Քուշդաղ է։ Գտնվում է Անգղ գետի վտակ՝ Դեմկոսի ձախ ափին։ Կղզի գյուղից 10 կմ հարավ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1890-1920 մ է։
9 Եկմալ Հիշատակվում է նաև Եկմալեն անվանաձևով։ Գտնվում է Հավշասորից 4.6 կմ հյուսիս-արևելք։ Ակհասանից 2.8 կմ հյուսիս-արևնուտք հեռավորության վրա։ Քեշիշ լճի հարավարևելյան ափից 2.7 կմ հյուսիս-արևմուտք ուղղության վրա։
10 Զախոսկ Ներկայիս անվանումը Բաղրըյանըք է։ Հայոց ձոր գավառի հարավարևելյան լեռնային գյուղերից է։ Կղզի գյուղից 20 կմ հարավ-արևելք։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 2450-2500 մ է։
11 Էրեմերի Հիշատակվում է նաև Հերեմեր անվանաձևով։ Ներկայիս անվանումը Օտբիչեր է։ Հայոց ձոր գավառի կենտրոնական հատվածում գտնվող գյուղերից է՝ Կղզի, Հարատենց, Խեք և Անկշտանց գյուղերի հարևանությամբ։ Գտնվում է Անգղ գետի ձախակողմյա Դեմկոս վտակի աջ ափին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1790 մ է։
12 Թրքաշեն Ենթադրվում է, որ տեղացիները հատուկ են Թրքաշեն անվանել՝ մուսուլմանների ոտնձգություններից զերծ մնալու համար։ Ներկայիս անվանումը Ուղուրվերեն է։ Գտնվում է Անգղ գետի գետաբերանին մոտ՝ գետի ձախ աձից 0.4 կմ հեռու։ Վանա լճի ափից 1.9 կմ դեպի արևելք հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1652-1660 մ է։
13 Իշխանիգոմ Ենթադրվում է, որ անվանումը ծագել է Իշխանների գոմ լինելու պատճառով[6]։ Ներկայիս անվանումը Բաքըմլը է։ Գտնվում է Անգղ գետի ստորին Հոսանքի ավազանում։ Վանա լճի ափից 2.5 կմ դեպի արևելք հեռավորության վրա։ Անգղ գետի աջ ափից 0.7 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1670 մ է։
14 Խառականց Ավանդության համաձայն, գյուղի անվանումը առաջացել է հարևանությամբ գտնվող Քրմանց գյուղատեղիից, որտեղ քրմերը պատրաստել են հեթանոս աստվածների համար ակնազարդ թագեր[7]։ Հիշատակվում է նաև Խարականաց և Խարականց անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Էնգինսու է։ Գտնվում է Վանա լճի ափին՝ Անգղ գետաբերանի ձախ կողմում, 0.7 կմ հեռավորության վրա։ Մոտակայքում գտնվում են Աթանանց և Թրքաշեն գյուղերը։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1655-1660 մ է։
15 Խառնուրդ Անվանում ծագել էր Վերին Մժնկերտ գյուղի մոտ Մենուայի ջրանցքից ճյուղավորվող և 40 ջրաղացներ աշխատեցնող և մի վայրում խառնվելու, նույն ջրանցքը Անգղ գետի հետ խաչվելու պատճառով։ Հիշատակվում է նաև Խառնորտկներ անվանաձևով։ Ներկայումս հանդիսանում է Գյուրփընար քաղաքի շրջանագծի մեջ ընդգրկված Դեղիրմենդյուզյու թաղամասը։ Գտնվում է Անգղ գետի ձախ ափին՝ Կղզի գյուղից 1.5 կմ արևմուտք։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1775 մ է։
16 Խեք Հիշատակվում է նաև Խեգ, Հայկ, Հայկաշեն և Հայք անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Յաթաղան է։ Հայոց ձոր գավառի կենտրանական գյուղերից է։ Գտնվում է Անգղ գետի աջ ափին՝ Կղզի գյուղից 5 կմ արևելք։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1785 մ է։
17 Խոսպ Հիշատակվում է նաև Խոսբ, Խոսփ և Խուսփ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Սաքալար է։ Հայոց ձոր գավառի կենտրանական գյուղերից է։ Հիրճ և Վերին Մժնկերտ գյուղերի միջակայքում։ Գտնվում է Անգղ գետի ձախ ափից 4 կմ հարավ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1850-1860 մ է։
18 Խորգոմ Հիշատակվում է նաև Խարգոմ, Խոռգոմ, Հյուրգոմ, Հյուրգոն և Հորգոմ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Դիլքայա է։ Հայոց ձոր գավառի ծայրարևմտյան գյուղն է։ Գտնվում է Անգղ գետի՝ Վանա լիճ թափվելու վայրից մոտ՝ աջ ափին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1655 մ է։
19 Կալպալասան Հիշատակվում է նաև Գալբալասան, Գելպալասան, Գլպլասան, Քալպալասան և Քերբլահասան անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Արքբոյու է։ Գտնվում է Կղզի գյուղից 5.5 կմ արևմուտք՝ Անգղ գետի և Մենուայի ջրանցքի միջև։
20 Կայսերան Այլ անվանաձևերով գյուղը չի հիշատակվում։ Գտնվում է Կզղի գյուղից ուղիղ գծով 28 կմ հյուսիս-արևելք։ Ռուսա ծովի (Երիցու լիճ) արևելյան ափից որ հեռու։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 2550 մ է։
21 Կասրիկ Հիշատակվում է նաև Գալբալասան, Գելպալասան, Գլպլասան, Քալպալասան և Քերբլահասան անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Արքբոյու է։ Նորգյուղ, Աստվածաշեն և Խեք գյուղերի հարևանությամբ։ Գտնվում է Կղզի գյուղից 4.5 կմ հյուսիս-արևելք։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1830 մ է։
22 Կարմրաքար Հիշատակվում է նաև Ղըզլդաշ և Կզըլտաշ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Քզըլթաշ է։ Գտնվում է Վանա լճի ափից 8.5 կմ, իսկ Անգղ գետի ձախ ափից՝ 3 կմ հեռավորության վրա։ Ժայռոտ բլրի արևելահայաց ստորոտին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1750-1790 մ է։
23 Կեմ Հիշատակվում է նաև Գիմ և Կիմ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Քյոփրյույեր է։ Գտնվում է Անգղ գետի աջ ափին՝ Շամիրամի ջրանցքի եզրին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1740 մ է։ Գյուղը ունի Հայոց ձոր գավառի կենտրոնական և արևմտյան հատվածներն իրար կապող դիրք։
24 Կղզի Գյուղն իր անվանումը ստացել է Շամիրամի ջրանցքի ճյուղավորումներով շրջակայքից մեկուսացած լինելու պատճառով։ Հիշատակվում է նաև Կզի անվանաձևով։ Ներկայիս անվանումը Գյուրփընար է։ Գտնվում է Վան քաղաքից 19 կմ հարավ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1770 մ է։
25 Կորիտ Ներկայիս անվանումը Սարակոնաք է։ Հայոց ձոր գավառի հարավարևելյան առավել լեռնային մասում։ Գտնվում է Կղզի գյուղից 21 կմ հարավ-արևելք՝ Փակակատուկից 3.5 կմ հարավային ուղղությամբ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 2570 մ է։
26 Հավշասոր Քրդերենից թարգմանած նշանակում է Կարմիր տարածք։ Հիշատակվում է նաև Հավիշասոր, Հավշի-ասոր, Հավշասորիկ և Հավշեսոր անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Սավաջըք է։ Հայոց ձոր գավառի հյուսիսարևելյան կողմում՝ Առեղ և Ակխասան գյուղերի միջև։ Գտնվում է Անգղ գետի Առեղ վտակի աձ ափին՝ ձորի մեջ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 2570 մ է։
27 Հարատենց Քրդերենից թարգմանած նշանակում է Հացիկ։ Հիշատակվում է նաև Արատենց, Արատիս, Հորոտենց և Նանիկ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Չաքինլը է։ Հայոց ձոր գավառի կենտրոնական մասի պատմական գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի աջ ափին։ Կղզի, Աստվածաշեն, Խեք և Էրեմեր գյուղերի միջև։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1780 մ է։
28 Հիրճ Հիշատակվում է նաև Իրիճ, Հերճ և Հըրճ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Գյունդողան է։ Հայոց ձոր գավառի կենտրոնական մասի գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի ձախակողմյան վտակ հանդիսացող Հիրճի աջ ափին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1770 մ է։
29 Հնդստան Հիշատակվում է նաև Հնտստան անվանաձևով։ Ներկայիս անվանումը Էլկանդը է։ Հայոց ձոր գավառի արևելյան գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի ձախ ափից 0.5 կմ հեռավորության վրա։ Կղզի գյուղից 13 կմ Հյուսիս-արևելք՝ Ապլասաթ (Ապուսէթ) լայնահատակ լեռան ստորոտի վրա։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1795-1800 մ է։
30 Մաշկագտակ Հիշատակվում է նաև Մաշկակտակ, Մաշկակ, Մաշտակ և Մեծկելտեկ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Գյոլբաշը է։ Հայոց ձոր գավառի հարավային մասի գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի աջ ափին։ Վանա լճից 4 կմ արևելյան ուղղությամբ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1670 մ է։
31 Մարգս Ավանդության համաձայն Մարգս գյուղի տեղը եղել է արքունի մաքսատունը։ Այդտեղից էլ ծագել է գյուղի անվանումը։ Հիշատակվում է նաև Մարկոս, Մարկս, Մարս և Մարքս անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Անդաշ է։ Հայոց ձոր գավառի հարավային մասի գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի ձախ ափին։ Վանա լճից 3 կմ արևելյան ուղղությամբ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1765-1770 մ է։
32 Մժնկերտ Ներքին Հիշատակվում է նաև Բժնկերտ և Պժնկերտ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Աշաղը Քայմազ է։ Հայոց ձոր գավառի կենտրոնական մասի գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի ձախ ափից ոչ հեռու։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1770 մ է։
33 Մժնկերտ Վերին Հիշատակվում է նաև Բժնկերտ և Պժնկերտ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Յուքարը Քայմազ է։ Հայոց ձոր գավառի կենտրոնական մասի գյուղերից մեկն է։ Գավառանիստ Կղզի գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք։ Ներքին Մժնկերտ գյուղից 1.8 կմ հարավային ուղղությամբ։ Գտնվում է Անգղ գետի ձախ ափից 2.2 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1780 մ է։
34 Մյուլք Հիշատակվում է նաև Մուլք անվանաձևով։ Ներկայումս անվանափոխման չի ենթարկվել։ Հայոց ձոր գավառի արևմտակողմ գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի ձախ ափից 1 կմ հեռավորության վրա՝ Մարգս գյուղի հարևանությամբ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1680 մ է։
35 Մուսկավ Հիշատակվում է նաև Մուսկավա, Մուսկավեն և Մուսյանեն անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Դերեբաշ է։ Կիս է Շատախ գավառին։ Հաճախ գյուղը վերագրվում էր հենց այդ գավառին։ Գավառանիստ Կղզի գյուղից 21 կմ հարավ-արևմուտք։ Շատախ գյուղից 25 կմ հյուսիս-արևելյան ուղղությամբ։
36 Նորգյուղ Հիշատակվում է նաև Նորագեղ, Նորգեղ, Նորգեղի և Նորգուղ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Յոլաշան է։ Հայոց ձոր գավառի արևելյան մասի գյուղերից մեկն է՝ Վան-Տոսպ գավառին կապող ճանապարհին։ Գտնվում է Անգղ գետի աջ վտակ Տոնիի հովտում՝ գետափից 3 կմ հեռավորության վրա։ Գավառանիստ Կղզի գյուղից 11 կմ հյուսիս-արևելեք։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1920 մ է։
37 Ոչխրանց Անունը ծագել է այդ վայորւմ Սուրբ Ատովանց՝ ոչխարի նման նահատակվելու հետ։ Հիշատակվում է նաև Ոչխարանց անվանաձևով։ Ներկայիս անվանումը Քոյունյաթաղ է։ Գտնվում է Անգղ գետի աջ ափից 1.2 կմ հեռավորության վրա։ Կղզի գյուղից 2.2 հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1775-1800 մ է։
38 Պլթենց Հիշատակվում է նաև Բլդանց, Բլդենց, Բլթենց, Պլթանց և Պլթին անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Ալադյուզ է։ Աթանանց և Քերծ գյուղերի հարևանությամբ։ Գտնվում է Վանա լիճ թափվող Պլթանց վտակի ձորում։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1850 մ է։
39 Սուրբ Վարդան Գյուղը իր անվանումը ստացել է հնում այնտեղ գտնվող Սուրվ վարդան վանքի անունից։ Ներկայիս անվանումը Քըյըջաք է։ Գտնվում է Վանա լիճ ափին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1648-1650 մ է։
40 Տոնի Հիշատակվում է նաև Դոնի, Դոնիա և Թոնի անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Գյոլարդ է։ Հայոց ձոր գավառի հյուսիսարևելյան մասի գյուղերից մեկն է։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 2320-2340 մ է։
41 Փակագետիկ Հիշատակվում է նաև Փակագյադուկ, Փակակատուկ, Փակետիկ և Փաքակյատյուկ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Բյոլմեչալ է։ Հայոց ձոր գավառի հարավարևելյան լեռնային մասի գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի ձախ վտակ Դեմկոսի ակունքի մոտ։ Կղզի գյուղից 18.5 կմ հարավ-արևելք՝ ձորի մեջ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 2320-2340 մ է։
42 Քարավանց Ներկայիս անվանումը Չայըրբաշ է։ Գտնվում է Անգղ գետի աջ ափին։ Անգղ և Կեմ գյուղերի միջև։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1710 մ է։
43 Քերծ Քերծ է անվանվել ի պատիվ Մոկս գավառում գտնվող համանուն այն գյուղի, որտեղից տեղափոխվել էին գյուղի բնակիչների նախնիները[8]։ Հիշատակվում է նաև Գերծ, Քերս և Քըռձ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Աբալ է։ Պլթենց և Ղըզլդաշ գյուղերի հարևանությամբ։ Վանա լճից 7 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Անգղ գետի ձախ կողմում։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1930 մ է։
44 Քյոշկ Հիշատակվում է նաև Քյոշք և Քոշկ անվանաձևերով։ Ներկայումս չի անվանափոխվել։ Վանա լճից 1 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Անգղ գետի աջ ափին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1650-1655 մ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական։
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, 2, 3
  3. Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1870, էջ 38, Բազեան Յ.
  4. Հայաստան. ուղեւորութիվն եւ ուսումնասիրութիւններ, թարգ.՝ Լևոն Լարենց, հ. Բ, Կ. Պոլիս, 1914 թ., էջ 139, Լինչ Հ-Ֆ
  5. «Աշխատանք», 1913 թ., քիվ 30, 8 յունիս, էջ 9
  6. Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մաս Ա, Կ. Պօլիս, 1884թ., էջ 130-131, Միրախորեան Մ.
  7. Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մաս Ա, Կ. Պօլիս, 1884թ., էջ 198, Միրախորեան Մ.
  8. Հայ ժողովրդի պատմություն, հ 1, էջ 74, 75, Կյուրեղյան Ե.