«Ռեդյարդ Քիփլինգ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Գրող |
{{Տեղեկաքարտ Գրող |
||
| պատկեր = Kipling nd.jpg}} |
| պատկեր = Kipling nd.jpg |
||
}} |
|||
'''Ջոզեֆ Ռեդյարդ Քիպլինգ''' ({{lang-en|Joseph Rudyard Kipling}}, {{ԱԾ}}), անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր։ |
'''Ջոզեֆ Ռեդյարդ Քիպլինգ''' ({{lang-en|Joseph Rudyard Kipling}}, {{ԱԾ}}), անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր։ |
||
06:04, 7 հունվարի 2020-ի տարբերակ
Ջոզեֆ Ռեդյարդ Քիպլինգ (անգլ.՝ Joseph Rudyard Kipling, դեկտեմբերի 30, 1865[1][2][3][…], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան[4] - հունվարի 18, 1936[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր։
Քիփլինգի վաղ մանկությունը շա՜տ ուրախ ու անհոգ էր Հնդկաստանում, բայց հինգ տարեկանում նա իր քույրիկի հետ մեկնեց Անգլիա ուսում ստանալու: Վեց տարի շարունակ Ռեդյարդն ապրեց հանրակացարանում, որի տիրուհին շատ վատ էր վերաբերվում նրան: Այս ամենն այնքան վատ անդրադարձավ նրա վրա, որ գրողը մինչև կյանքի վերջ տառապեց անքնությունից:
12 տարեկանում Քիփլինգի ծնողները նրան տարան ուսումնարան, որպեսզի հետո նա անպայման ընդունվի շա՜տ հեղինակավոր ռազմական ակադեմիա: Ուսումնարանի տնօրենը Ռեդյարդի հոր մտերիմ ընկերն էր: Եվ հենց նա էլ տղայի մեջ սերմանեց հետաքրքրություն ու սեր դեպի գրականությունը: Այս տարիներին Քիփլինգը շատ հետաքրքիր հեքիաթներ սկսեց գրել, իսկ հետո սկսեց աշխատել մի թերթում իբրև լրագրող :
1882 թվականին Քիփլինգը վերադարձավ Հնդկաստան ու շարունակեց զբաղվել լրագրությամբ՝ երբեք չմոռանալով, սակայն, գրել բազմատեսակ հեքիաթներ: Իսկ 80-ականները Ռեդյարդ Քիփլինգի կենսագրությունում հայտնի են որպես ճանապարհորդությունների տարիներ: Շրջելով գրեթե ամբողջ աշխարհով՝ Քիփլինգը 1889 թվականի հոկտեմբերին եկավ Լոնդոն, ամբողջությամբ նվիրվեց գրականությանը և հենց այդ պահից էլ ճանաչում ձեռք բերեց: 1892 թվականին էլ նա ամուսնացավ: Նա իրար հետևից հրատարակել է ամենատարբեր գրքեր՝ «Դեպարտամենտական երգեր» (1886) բանաստեղծությունների, «Բլուրների անպաճույճ զրույցներ» (1888) նովելների ժողովածուները, «Զորանոցային երգեր» (1892), «Յոթ ծով» (1896), «Հինգ ազգ» (1903) բանաստեղծությունների գրքույկները: Գրել է նաև «Լույսը մարեց» (1890) և «Կիմ» վեպերը: Ավելի հանրահայտ են, սակայն, երեխաների համար Քիփլինգի գրածները, հատկապես ջունգլիներում, գազանների մեջ ապրող հնդիկ մանուկի` Մաուգլիի մասին պատմությունները («Ջունգլիների գիրքը», 1894, «Ջունգլիների երկրորդ գիրքը», 1895):
1907 թ. դառնում է առաջին անգլիացին, ում շնորհվել է Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում։ Նրա լավագույն ստեղծագործություններն են համարվում «Ջունգլիների գիրքը» (The Jungle Book) պատմվածքների ժողովածուն, «Քիմ» (Kim) վեպը, մի շարք բանաստեղծություններ, այդ թվում՝ «Եթե» ("If") բանաստեղծությունը։ Քիփլինգի ստեղծագործությունների այլաբանություններով լի հարուստ լեզուն մեծ ներդրում է ունեցել անգլերենի զարգացման գործում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 http://web.archive.org/web/20170323100843/http://jeugdliteratuur.org/auteurs/rudyard-kipling
- ↑ 5,0 5,1 Western Gazette — 1936. — Iss. 10355. — P. 9.
- ↑ https://libris.kb.se/katalogisering/c9prs2zw087p291 — 2016.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1907/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Kindred Britain
- ↑ Souden D. Wimpole Hall: Cambridge — 1999. — ISBN 978-0-7078-0139-1
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ http://theweald.org/N10.asp?NId=2175
Արտաքին հղումներ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեդյարդ Քիփլինգ» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեդյարդ Քիփլինգ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեդյարդ Քիփլինգ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 30 ծնունդներ
- 1865 ծնունդներ
- Մումբայ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 18 մահեր
- 1936 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Վեստմինստերյան աբբայությունում թաղվածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի բանաստեղծներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի բանաստեղծներ