Քիմ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քիմ
Kim
JLKipling Kim The Lama.jpg
ՀեղինակՌեդյարդ Կիպլինգ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրլրտեսական վեպ
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
Նկարագրում էՀնդկաստան
ՆկարազարդողՀարոլդ Ռոբերտ Միլար
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչMacmillan Publishers
Հրատարակման տարեթիվ1901
OCLC236914
Kim (novel) Վիքիպահեստում

Քիմ (անգլ.՝ Kim), անգլիացի գրող Ռեդյարդ Կիպլինգի ամենահայտնի վեպը: Հրատարակվել է Cassell’s Magazine ամսագրում 1901 թվականի հունվարից մինչև նոյեմբեր։ Նույն թվականի հոկտեմբերին հրատարակվել է առանձին գրքով։ Պատկանում է Էդվարդյան ժամանակաշրջանին բնորոշ «տղաների համար նախատեսված» արկածային վիպակների տիպին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը իռլանդացի զինվորի որբացած որդին է։ Որբը ապրում է Լահորում և ապրուստի միջոցները հայթայթում է փողոցում մուրացկանություն անելով ինչպես նաև աֆղանստանցի ձի վաճառող՝ Մահբուբ Ալիի հանձնարարությունները կատարելով։ Ընթացքում պարզվում է, որ աֆղանստանցի վաճառականը կապված է բրիտանական հատուկ ծառայությունների հետ, իսկ նրանից Քիմը իմանում է «Մեծ խաղի» մասին, որը վարում են Ռուսական կայսրությունը և Բրիտանական կայսրությունը Ասիայում իրենց գերիշխանությունը հաստատելու նպատակով (հենց վեպի հրատարակելուց հետո տերմինը լայն տարածում գտավ)[1]:

Վեպի սկզբում Քիմը դառնում է ծեր տիբեթցի լամայի (ուսուցչի) աշակերտը, իսկ Մահբուբ Ալին նրան հատուկ հանձնարարությամբ ուղարկում է Ամբալա բրիտանացի հրամանատարության մոտ։ Լամայի հետ ճանապարհորդության ընթացքում Քիմը հայտնվում է այն զորամասում, որտեղ ժամանակին ծառայել էր իր հայրը։ Զորամասի հոգևորականը հայտնաբերում է, որ Քիմը իր երբեմնի ծառայակցի որդին է նրան ուղարկում է Լակնհաուի կաթոլիկ դպրոց, իսկ ուսման ծախսերը հոգում է լաման։ Դպրոցական արձակուրդի ժամանակ Մահբուբ Ալին Քիմին ցույց է տալիս ողջ Հնդկաստանը և տանում գնդապետ Քրեյթոնի մոտ, վերջինս Քիմին ծանոթացնում է հետախույզի գործին և նրան հետախուզական գործին նախապատրաստում։ Դպրոցը ավարտելուց հետո Քիմին հատուկ առաջադրանքով ուղարկում են Հիմալայներ՝ ռուս հետախույզներին հիմարացնելու և նրանց գաղտնի փաստաթղթերը խլելու։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kipling, Rudyard. Kim (Harmondsworth: Penguin, 1987). ISBN 0-14-018352-3 With an introduction and notes by famed postcolonial critic Edward Said

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Carl Cavanagh Hodge. Encyclopedia of the Age of Imperialism: 1800-1914. A - K. ISBN 9780313334047. Page 286.