Ջունգլիների գիրքըՌեդյարդ Քիփլինգի պատմվածքների ժողովածուն է։ Այն ունի շարունակություն, որը կոչվում է «Երկրորդ գիրք ջունգլիների մասին»։ Երկու գրքերն էլ իրենց մեջ ներառում են ուսուցողական պատմվածքներ։ Գլխավոր հերոսները կենդանիներ են։ Բացի այդ` որոշ պատմվածքներում գործող անձ է հանդես գալիս Մաուգլին՝ երեխան, որին դաստիարակել էին գայլերը։ Պատմվածքները առաջին անգամ տպագրվել են 1893-1894 թթ. ամսագրերում։ Մի քանի նկարազարդումներ կատարել է Քիպլինգի հայրը՝ Ջոն Քիպլինգը։
Բալու՝ արջ, որը դաստիարակում էր գայլուկներին, Մաուգլիի ընկերն էր։ Քիփլինգը հաճախ Բալուին անվանում էր «շագանակագույն քնատ արջ»։ Բալուիի կերակրացանկում գերակշռում են մեղրը, ընկույզը։ Նման արջեր Հնդկաստանում չեն ապրում, ըստ երևույթին Քիփլինգը նկատի է ունեցել հիմալայան արջին։ Բայց հիմալայան արջն էլ Հնդկաստանում չի ապրում։ Բալուի կերպարի տակ պետք է ընդունել մեղրի խոշոր սիրահար արջին, որին հաճախ անվանում են նաև «ալարկոտ արջ»։