Շերխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շերխան
Shere Khan illustration.jpg
Տեսակ fictional tiger
Հեղինակ Ռեդյարդ Կիպլինգ
Ներկայացված է Ջունգլիների գիրքը և Ջունգլիների գիրքը[1]
Սեռ արու
Դերը կատարել են Իդրիս Էլբա
Shere Khan Վիքիպահեստում

Շերխան (անգլ.՝ Shere Khan, (պարս․՝ شاه /shah), թյուրք./խան), անգլիացի գրող Ռեդյարդ Կիպլինգի «Ջունգլիների գրքի» հորինված կերպար, Մաուգլիի գլխավոր անտագոնիստը։

Անվան ծագում և իսկական անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպլինգի ստեղծագործության մեջ «Շերխան» մականունը վերաբերում է փորձառու վագրին, որն ինքն իրեն անվանում է ջունգլիների լիիրավ ու միանձնյա տիրակալ։ Ծնունդից հետո նրան տրվել է «Լունգրի» (անգլ.՝ Lungri) անունը, քանի որ նա ծնվել էր կաղ ոտքով։

Կիպլինգը վագրին այդպես է կոչել ի պատիվ փադիշահ և զորավար Շեր-խանի (հինդի՝ «Առյուծ արքա», «Վագր արքա»Շեր բառը վերցված է ուրդուից, հինդդից ու պարսկերենից, որոնցից բառացիորեն թարգմանաբար նշանակում է «վագր»։ «Խան» բառը վերցված է թյուրքական տիտղոսի անվանումից։ Շեր-խան (իսկական անունը՝ Ֆարիդ խան) նրան սկսել են անվանել այն բանից հետո, երբ որսի ընթացքում նա սպանել է վագր[2]։ Անվան կրճատ ձևերը՝ Խաննի, Կաննի։

Ըստ Կիպլինգի՝ «Shere Khan» պետք է արտասանել «Շիր խան» (անգլ.՝ Sheer Karn)[3]։ Այնուամենայնիվ, կերպարի անունը անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով էկրանավորումներում միշտ արտասանվում է «Շերխան»։

Շերխանի կյանքն ու մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով հասուն վագր՝ Շերխանը հարձակվում է նորածին Մաուգլիի ծնողների վրա, ինչի արդյունքում տղան հայտնվում է երկու գայլերի ընտանիքում։ Հետագայում նրան իր ոհմակ է ընդունում Ակելան։ Իր որսը կորցնելու պատճառով վրդովված վագրը երդվում է, որ վաղ թե ուշ կսպանի Մաուգլիին։

Կիպլինգը նրան նկարագրում է որպես արյունախում վագր, որից վախենում էին ջունգլիների գրեթե բոլոր բնակիչները (բացառություն են կազմում Մաուգլին, Ակելան, Խատխի փիղը, Կաա օձն ու Մաուգլիի որդեգիր մայրը՝ Ռաքշան)։ Այսպես, «Ինչպես է գալիս վախը» պատմվածքում Շերխանը բռնում և սպանում է մի մարդու սոսկ հանուն ազարտի։

Մաուգլիի ծնողների վրա հարձակվելուց տասը տարի անց Շերխանը երիտասարդ գայլերին դրդում է դուրս գալ Ակելայի դեմ՝ հաջողության հասնելով հատկապես այն ժամանակ, երբ Ակելան վրիպում է որսի ժամանակ։ Շերխանը գայլերից պահանջում է իրեն տալ Մաուգլիին՝ սպառնալով հակառակ դեպքում իրեն վերցնել նրանց ամբողջ ավարը։ Մաուգլին հարձակվում է Շերխանի ու նրա ոհմակի վրա և փախուստի մատնում նրանց վառվող ջահի օգնությամբ՝ սպառնալով, որ երբևէ կքերթի իրեն ատելի վագրի կաշին։

«Վա՜գրը, վա՜գրը» պատմվածքից հայտնի է, որ տեղի բնակիչները գիտեն կաղ վագրի մասին, որն ահաբեկել է բոլորին, և հավատում են, որ նա ոչ այլ ինչ է, եթե ոչ տեղի ուզուրպատորի վերամարմնավորումը, որը վիրավորվել էր ոտքից ապստամբության ժամանակ և սկսել կաղալ։ Սակայն Մաուգլին չի հավատում այդ պատմություններին՝ ծիծաղելով նրանց վրա։

Մոխրագույն Եղբայր անունով գայլը հարձակվում է Տաբակի բորենու՝ Շերխանի գլխավոր կամակատար վրա և նրանից իմանում, թե որտեղ և երբ է Շերխանը պատրաստվում հարձակվել Մաուգլիի վրա։ Սպանելով բորենուն՝ նա իր իմացածի մասին հայտնում է Մաուգլիին։ Ոհմակից հեռացած Ակելայի և արդեն միայնակ գայլ դարձած Ակելայի օգնությամբ Մոխրագույն Եղբայրն ու Մաուգլին դարան են պատարստում Շերխանի համար ներղ կիրճում, որտեղ նրանցից վախեցած գոմեշները ոտնատակ են տալիս վագրին՝ սպանելով նրան։

Պայքար վագրի մորթու համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերհանի մահվանից հետո Մաուգլին, կատարելով իր խոստումը, քերթում է վագրին։ Այդ ժամանակ սկսվում է պայքար սպանված Շերխանի մորթու համար, երբ հանկարծ հայտնված որսորդ Բելդեոն փորձում է այն խլել Մաուգլիից, սակայն վրա հասած Ակելայն տապալում է նրան։

Մաուգլին վերադառնում է գյուղ մորթին ուսին գցած և տանելով գոմեշների նախիրը։ Սակայն գյուղացիները դուրս են անում նրան գյուղից՝ կասկածելով կախարդության մեջ։ Մաուգլին ուղևորվում է Խորհրդի բլուր, որտեղ հավաքվում է գայլերի ոհմակի խորհուրդը, նետում Շերխանի մորթին և դրա շուրջը կատարում ծիսական պար ու երգում՝ դրանով արտահայտելով իր ողջ զայրույթն ու տագնապները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Walt Disney Company The Jungle Book Press Kit
  2. Kalika Ranjan Qanungo Sher Shah and his times(անգլ.). — Illustrated ed.. — Bombay: Orient Longmans, 1965. — С. 72. — 459 с.
  3. Rudyard Kipling. Kipling’s list of names in the stories. Author’s Note for the definitive Sussex Edition of Kipling’s works (Vol. X11, pages 471—478). (անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]