Ակելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ակելա
The Two Jungle Books 1895 Akela, the Lone Wolf.jpg
Տեսակfictional wolf?
ՀեղինակՌեդյարդ Կիպլինգ
Ներկայացված էՋունգլիների գիրքը և Ջունգլիների գիրքը[1]
Սեռարու
Դերը կատարել ենՋոնկառլո Էսպոզիտո
Akela Վիքիպահեստում

Ակելա, միայնակ գայլ, Քիփլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործության հերոս, Մաուգլիի դաստիարակն ու խնամակալը: Տարիներ շարունակ եղել է իր ոհմակի առաջնորդը:

Կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակելա» բառը հինդիում նշանակում է «միայնակ»[2]: Քիփլինգը Մաուգլիի դաստիարակի անվան ընտրությունը բացատրել է «Ակելա» անվան հնչեղությամբ[Ն. 1], որը, ինչպես և վայել է ոհմակի առաջնորդին, կարող է հեշտությամբ հնչել իր ցեղակիցների ոռնոցի ձևով և լայնարձակ տարածություններում լսվել մեծ հեռավորությունների վրա[3]:

Ինչպես նշում է Նյու Յորքի քաղաքային համալսարանի գիտական աշխատակից Շամուտալ Նոյմանը, Ակելան Բագիրա հովազի հետ (անգլիական տարբերակում նա արու ընձառյուծ է) Մաուգլիի արկածների մասին գրքի գլխավոր հերոսի համար հոր կերպարի գրական մարմնավորումն է: Այնուամենայնիվ, հոր կերպարի ամբողջական լինելու համար Քիփլինգն այն դարձրել է հավաքական. Ակելային, որ ստանձնել էր Մաուգլիի ճակատագրի ողջ պատասխանատվությունը, հոր դերը խաղալ օգնում են իմաստուն պիթոն Կաան, քնկոտ արջ Բալուն և Խատի փիղը[4]:

Լաֆայետում Լուիզիանայի համալսարանի պրոֆեսոր Ուիլյամ Յարբրոն հաստատում է, որ ի ծնե արիստոկրատ Ակելայի՝ միայնակ թափառումների գնալուց հետո ոհմակը վերջանականապես դառնում է անկառավարելի, և գլուխ է բարձրացնում ավազակային վարքագիծը։[5]:

«Ակելան վրիպեց»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի հենց սկզբից գայլերի ոհմակի վրա Ակելայի միանձնյա իշխանությունը մշտապես խաթարում էին Շերխան վագրը և նրա հավատարիմ կամակատար Տաբակին, որը հետևում է Ակելայի յուրաքանչյուր քայլին՝ փորձելով նրան վարկաբեկել ոհմակի առաջ: Երբ ծեր Ակելան հերթական որսի ժամանակ բաց է թողնում ավարը, նրանք չեն թողնում, որ այդ աննշան միջադեպն աննկատելի մնա և դրանից գայլերի ներսում իսկական վիճաբանություն են սարքում՝ ասելով. «Ակելան վրիպեց»:

Քրեստոմատիական այդ արտահայտությունը հետագայում դարձել է թևավոր խոսք[6], որը մինչ օրս օգտագործվում է սոցիալ-քաղաքական ինտրիգների համատեքստում, երբ քաղաքական, պետական կամ հասարակական այս կամ այն գործչի հակառակորդները փորձում են հասարակության ուշադրության բևեռել նրա կողմից թույլ տրված աննշան սխալի վրա: Արտահայտությունն օգտագործվում է նաև այլաբանորեն. լուրջ հաշվարկի, սխալի վերաբերյալ կամ որպես ծաղրական մեկնաբանություն մարդու վարքագծին, որը բացահայտորեն չարախնդում է իր մերձավորի սխալի վրա[7]: Քիփլինգն այդ դրվագը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Երբ ոհմակի առաջնորդը վրիպում է, նրան անվանում են մահացած գայլ, չնայած որ նա դեռ կենդանի է, քանի որ նրան շատ քիչ է մնացել ապրելու»:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չնայած, ըստ Քիփլինգի, ավելի մեծ հնչեղության համար այն պետք է արտասանել որպես Ակ-կայ-լա (անգլ.՝ Uk-kay-la):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Walt Disney Company The Jungle Book Press Kit
  2. Bahri, Hardev. Akela // Learners' Hindi-English dictionary. — 29th edition. — Dillī: Rajpal & Sons, 2010. — P. 5. — 758 p. — ISBN 978-81-7028-002-6
  3. Kipling, Rudyard. The World After the War, 1920—24. Letter to Norman Danvers Power, 7 January 192[1] // Letters of Rudyard Kipling / Selection and editorial by Thomas Pinney. — Iowa City: University of Iowa Press, 2004. — Vol. 5. — P. 43. — 584 p. — ISBN 0-87745-898-7
  4. Noimann, Chamutal. Animals as Father Surrogates in Rudyard Kipling's The Jungle Book and Frances Hodgson Burnett's The Secret Garden // Dicky Birds That Never Die: Substitute fathers in Victorian and Edwardian Children's Literature. — Ann Arbor, MI: UMI Microform, 2007. — P. 60,61. — 161 p. — ISBN 0-5492-6924-X
  5. Yarbrough, Wynn William. Conclusion // Masculinity in Children's Animal Stories, 1888-1928: A Critical Study of Anthropomorphic Tales by Wilde, Kipling, Potter, Grahame and Milne. — Jefferson, North Carolina: McFarland & Company, Inc., 2011. — С. 170. — 195 с. — ISBN 978-0-7864-5943-8
  6. Душенко К. В. Киплинг, Джозеф Редьярд // Словарь современных цитат: 5200 цитат и выражений ХХ и XXI вв., их источники, авторы, датировка. — 4-е изд., испр и доп. — М.: Эксмо, 2006. — С. 214. — 832 с. — ISBN 5-699-17691-8
  7. Серов В. В. Акела промахнулся // Крылатые слова: Энциклопедия. — М.: Локид-Пресс, 2003. — 830 с. — ISBN 5-3200-0427-3