Ջունգլիների գիրքը (ֆիլմ, 2016)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջունգլիների գիրքը (այլ կիրառումներ)
«Ջունգլիների գիրքը» (անգլ.՝ The Jungle Book), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ (հագեցած համակարգչային անիմացիոն տարրերով), որի սցենարիստը Ջաստին Մարքսն է[21][22], իսկ ռեժիսորը` Ջոն Ֆավրոն։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի ապրիլի 7-ին։ Կիպլինգի Walt Disney Pictures համանուն ստեղծագործության չորրորդ էկրանացումն է։
2017 թվականին ֆիլմը դարձավ Օսկարակիր` «Լավագույն տեսական էֆեկտներ» անվանակարգմամբ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաուգլին մեծացել է ջունգլիներում, նրան դաստիարակել է գայլերի ոհմակը, և նա չի ուզում հեռանալ այդտեղից։ Բայց հայտնվում է նրա դաժան և անխիղճ թշնամին` վագր Շերխանը, որը երդվել է ոչնչացնել մարդու զավակին, մինչև նրա որսորդ դառնալը։ Ամբողջ ընտանիքին վտանգի չենթարկելու համար, տղան որոշում է թողնել գայլ-մոր հարմարավետ որջը, հրաժեշտ տալ իր չորքոտանի եղբայրներին և մեկնել ճանապարհորդության։ Նրա ուսուցիչ Բագիռան պատրաստ է իր որդեգրին ուղեկցել մինչև այն գյուղը, որտեղ մարդիկ են ապրում։ Տղան հրաժարվում է ենթարկվել հովազին, համարելով, որ ինքն իր մասին կարող է հոգալ։ Միայն թե Մաուգլին դեռևս այնքան փորձառու չէ, որպեսզի պայքարի ջունգլիներում իրեն սպասվող վտանգների դեմ. Նա դեռ շատ բան ունի սովորելու։ Առջևում նրան սպասում է նենգ օձ Կաայի հետ հանդիպումը, նա լավ ժամանակ է անց կացնում խորամանկ և խաբեբա Բալուի հետ, կապիկները նրան առևանգում են և տանում իրենց թագավոր Լուիի մոտ։ Շերխանի հետ ունեցած որոշիչ մարտում Մաուգլին հոգով արիանում է և համոզվում, որ ջունգլիների Կանոնը անփոփոխ ճշմարտություն է, որն օգնում է ողջ մնալ։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այս ֆիլմում, ինչպես նաև 1967 թվականին նկարահանված մուլտֆիլմում, Կաան բացասական կերպար է։ Այդուհանդերձ Կաան, ի տարբերություն գրքի, էգ է, իսկ Բագիռան, ըստ գրքի (և ի տարբերություն սովետական էկրանացման), արու է։
- Մի քանի երգերի երաժշտություններ վերցված են 1967 թվականին նկարահանված համանուն մուլտֆիլմից։
Դերերում և նրանց կրկնօրինակողները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիլ Սեթի - Մաուգլի (ռուսական կրկնօրինակման մեջ` Անդրեյ Յանայտ)[23][24]
- Ռիտեշ Ռաջան - Մաուգլիի հայրը (մարդ)
Կենդանիների դերերը հնչեցնում են.
- Բիլ Մյուրեյ - Բալու (ռուսական կրկնօրինակման մեջ` Ալեքսեյ Վայտյուկ)[25][26]
- Բեն Քինգսլի - Բագիրա (ռուսական կրկնօրինակման մեջ` Վլադիմիր Լևաշով)[27][28]
- Քրիստոֆեր Ուոքեն - Լուի թագավոր(ռուսական կրկնօրինակման մեջ` Անդրեյ Դավթյան)[29][30]
- Իդրիս Էլբա - Շերխան (ռուսական կրկնօրինակման մեջ` Վլադիմիր Անտոնիկ)[31][32]
- Սքարլեթ Յոհանսոն - Կաա (ռուսական կրկնօրինակման մեջ` Տատյանա Շիտով)[33][34]
- Ջոնկառլո Էսպոզիտո - Աքելա (ռուսական կրկնօրինակման մեջ` Դմիտրի Պոլյոնովսկի)[29][30]
- Լյուպիտա Նիոնգո - Ռակշա (ռուսական կրկնօրինակման մեջ` Արզու Սուլեյմանովա)[33][34]
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատների կողմից մեծ մասամբ դրական արձագանքներ է ստացել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 The Jungle Book Project Profile — The Walt Disney Company.
- 1 2 https://www.amctheatres.com/movies/the-jungle-book
- 1 2 3 4 http://www.metacritic.com/movie/the-jungle-book-2016
- 1 2 Kit B. 'Jungle Book' Live-Action Reboot in the Works at Disney (Exclusive) // The Hollywood Reporter / J. Min — LA: (untranslated), 2013. — ISSN 0018-3660
- 1 2 3 http://www.imdb.com/title/tt3040964/
- ↑ http://www.moviepilot.de/movies/das-dschungelbuch--2
- ↑ Kinopolis (գերմ.) — 1905.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Zamora A. El libro de la selva': Primer tráiler de la película de acción real de Disney (իսպ.) // SensaCine — 2015.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Mike Fleming Jr. Jon Favreau In Talks To Helm New Disney Adaptation Of Kipling’s ‘The Jungle Book’ // Deadline Hollywood — 2013.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 The Walt Disney Company The Jungle Book Press Kit
- 1 2 3 4 5 Դիսնեյ+ — 2019.
- 1 2 Kroll J. Ben Kingsley to Voice Bagheera in Disney’s ‘The Jungle Book’ // Variety — New York, Los Angeles, CA: Penske Media Corp., 2014. — ISSN 0042-2738
- 1 2 3 http://www.allocine.fr/film/fichefilm-222692/casting/
- ↑ http://www.filmaffinity.com/en/film799875.html
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Editorial Department // Lisa Mozden - IMDb
- ↑ Appearances // Cold Lairs | Jungle Book Wiki | Fandom
- 1 2 http://www.boxofficemojo.com/movies/?id=junglebook2015.htm
- ↑ http://variety.com/2013/film/news/disney-developing-live-action-jungle-book-movie-1200560551/
- ↑ http://www.deadline.com/2013/07/disney-live-action-jungle-book-reboot/
- ↑ http://deadline.com/2014/07/the-jungle-book-mowgli-neel-sethi-cast-804637/
- ↑ https://ru.wikipedia.org/wiki/Los_Angeles_Times
- ↑ http://www.cinemablend.com/new/Bill-Murray-Cast-Baloo-Jungle-Book-66576.html
- ↑ https://ru.wikipedia.org/wiki/The_Hollywood_Reporter
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ http://www.hollywoodreporter.com/heat-vision/ben-kingsley-joins-disneys-jungle-714889
- 1 2 http://www.thewrap.com/christopher-walken-giancarlo-esposito-join-jon-favreaus-jungle-book/
- 1 2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ http://www.theguardian.com/film/2014/mar/07/idris-elba-shere-khan-disney-jungle-book-remake
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- 1 2 http://www.thewrap.com/scarlett-johansson-lupita-nyongo-talks-disneys-jungle-book/
- 1 2 http://www.latimes.com/entertainment/movies/moviesnow/la-et-mn-lupita-nyongo-scarlett-johansson-disney-jungle-book-20140424-story.html
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունգլիների գիրքը (ֆիլմ, 2016)» հոդվածին։ |
| ||||||||||
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- 3D մուլտֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Բրիտանական ֆիլմեր
- Ռեդյարդ Քիփլինգի ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ռիմեյք ֆիլմեր
- Ֆիլմեր որբերի մասին
- Ֆիլմեր կենդանիների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1893 թվականին
- Ֆիլմեր գայլերի մասին