Մաուգլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաուգլի
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, կինոհերոս, հեռուստատեսային կերպար և անիմացիոն կերպար
ՀեղինակՌեդյարդ Կիպլինգ
ՍտեղծագործությունՋունգլիների գիրքը
Ջունգլիների երկրորդ գիրքը
Առաջին հիշատակումՄաուգլիի եղբայրները
Ներկայացված էՋունգլիների գիրքը[1], Ջունգլիների գիրքը[1], Ջունգլիների գիրքը, Մաուգլի: Ջունգլիների լեգենդը, Մաուգլի, Mowgli. Kidnapping?, Mowgli. The Battle?, Mowgli. Return to the People? և Mowgli. Raksha?
Սեռարական
Ազգությունհնդիկ
Բնակության վայրջունգլի, հնդկացիների գյուղ
Մականունմարդու երեխա, Գորտուկ
Գործունեությունորսորդ, հովիվ
ԵրկիրՀնդկաստան
 Mowgli Վիքիպահեստում

Մաուգլի (անգլ.՝ Mowgli), Ռեդյարդ Քիփլինգի «Ջունգլիների գիրքը» և «Ջունգլիների երկրորդ գիրքը» ստեղծագործությունների, ինչպես նաև մի շարք ֆիլմերի ու մուլտֆիլմերի գործող անձ։

Ռեդյարդ Քիփլինգը երկար տարիներ ապրել է Հնդկաստանում, տեղացիներից լսել շատ ավանդույթներ, որոնց թվում և այն տղայի մասին, որն ապրել է գայլերի ոհմակում։ Հենց այդ ավանդությունն էլ Քիփլինգն օգտագործել է «Մաուգլի» հեքիաթը գրելիս։

Գրքում Մաունգլին սկվսում է այն պահից, երբ նա մտնում է գայլի որջը և ահեղ մայր գայլ՝ Ռաքշայի ձագուկների հետ սկսում ծծել նրա կաթը։ Այսպես նա դառնում է Ռաքշայի հոգեզավակը։ Հայր գայլը Մաուգլիին որսորդություն է սովորեցնում, իսկ Բալու արջը բացատրում է Ջունգլիների օրենքները։ Գայլ-տղան սկսում է հասկանալ թռչունների և օձերի լեզուն, խոտերի և տերևների ամեն մի շարժման իմաստը։ Նա սովորում է հովազի պես ծառ մագլցել, ձկան պես լողալ ու կապիկի պես ճյուղից ճյուղ ցատկոտել։

Գրքի հերոսները կենդանիներ են, բայց մարդու նման են իրենց պահում՝ սիրում են, ատում, դավեր նյութում, նույնիսկ առասպելներ պատմում։ Մարդ Մաուգլին և վայրի կենդանիները ապրում են միևնույն արդարացի օրենքներով։ Այդ օրենքները խախտում էր միայն շերտավոր հրոսակը՝ վագր Շերխանը։

Շերխանը Մաուգլիի մահացու թշնամին էր։ Դեռ փոքրիկ տղա էր Մաուգլին, որ Շերխանը սկսեց հետապնդել նրան՝ ամենուրեք կտրելով նրա ճանապարհը։ Բայց Մաուգլին կարողանում էր պաշտպանվել, և ի վերջո սպանել շերտավոր թշնամուն, և նրա մորթին փռել Խորհրդի ժայռին։

Շերխանին Մաուգլին չէր կարողանա հաղթել, եթե նրան չօգնեին իր բարեկամները, առաջին հերթին՝ նրա եղբայր-գայլերը, ապա իմաստուն Բալու արջը, ջունգլիների սարսափ Բագիրա սև հովազը, Ակելա գայլը, Կաա վիշապը։ Ստացվում է, որ ջունգլիների ամենահզոր բնակիչը մարդն է։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Մաուգլին հեռանում է ապրելու իր ցեղակիցների՝ մարդկանց հետ, դարձյալ մնում է ջունգլիների տերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]