Վայրենացած երեխաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայրենացած երեխաներ
Դիմանկար
 Feral children Վիքիպահեստում
Մաուգլի՝ հորինված վայրենացած երեխա Ռեդյարդ Քիփլինգի «Ջունգլիների գրքից»

Վայրենացած երեխաներ (այլ անվանում՝ վայրի երեխաներ[1]), երեխաներ, որոնք մեծացել են սոցիալական ծայրահեղ մեկուսացման պայմաններում՝ մանուկ հասակից մարդկանց հետ կապից դուրս և գրեթե հոգատարություն և սեր չեն զգացել այլ մարդուց, չունեն սոցիալական վարքի և հաղորդակցության փորձ[2][3]։ Երեխաներին, որոնց լքել են ծնողները, դաստիարակում են կենդանիները կամ նրանք ապրում են մեկուսացման մեջ։

Գրականության մեջ հանդիպում են նման դեպքերի նկարագրություններ, չնայած շատերը կարող էին չհրապարակվել։ Նրանք մեծ հետաքրքրություն են ներկայացնում հետազոտողների և սոցիոլոգների համար։ Կենդանիների դաստիարակած երեխաները ցուցաբերում են (մարդու ֆիզիկական հնարավորությունների սահմաններում) վարքագիծ, որը բնորոշ է իրենց խնամատար ծնողներին, օրինակ՝ վախ մարդու հանդեպ։

Վերականգնման կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե մինչև հասարակությունից մեկուսացումը երեխաների մոտ եղել են սոցիալական վարքագծի որոշ հմտություններ, դրանց վերականգնումը տեղի է ունենում շատ ավելի հեշտ։ Կյանքի առաջին 3,5-6 տարին կենդանիների հասարակության մեջ ապրածները գործնականում չեն կարողանում յուրացնել մարդկային լեզուն[2], քայլել ուղիղ, իմաստալից շփվել ուրիշների հետ՝ չնայած մարդկային հասարակության մեջ անցկացրած հետագա տարիներին, որտեղ նրանք ստացել են բավական խնամք։ Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե երեխայի զարգացման համար որքան կարևոր են նրա կյանքի առաջին տարիները։

Հորինված և լեգենդար[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպելները, լեգենդները և այլ գրական ստեղծագործությունները ևս նկարագրում են երեխաների, որոնց դաստիարակել են վայրի կենդանիները, օրինակ՝ գայլերը կամ արջերը։ Հայտնի օրինակներից են Ռեդյարդ Քիփլինգի Մաուգլին, Էդգար Ռայս Բերոուզի Տարզանը, Հռոմուլոս և Հռեմոսը, Բինգո Բոնգոն Ադրիանո Չելենտանոյի նույնանուն ֆիլմից։ Լեգենդար և գրական «ջունգլիների երեխաները» հաճախ պատկերվում են որպես նորմալ մարդկային խելքով և ֆիզիկական ունակություններով օժտված մարդիկ, մշակույթի բնածին զգացմամբ, բայց առավել զարգացած գոյատևման բնազդով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дикий ребёнок / Оксфордский толковый словарь по психологии/Под ред. А.Ребера,2002 г.
  2. 2,0 2,1 Лубовский В. И. Развитие словесной регуляции действий у детей (в норме и патологии). — М.: Педагогика, 1978. — 224 с.
  3. Йозеф Лангмейер, Зденек Матейчек Психическая депривация в детском возрасте. — Прага: АВИЦЕНУМ, 1984.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայրենացած երեխաներ» հոդվածին։