Սամվել Ալեքսանյան (գործարար)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ[1] |
Քաղաքացիություն | [1] |
Կրոն | ՀԱԵ[2] |
Մասնագիտություն | Տնտեսագետ[1] |
Աշխատանք | ՀՀ ԱԺ պատգամավոր թիվ 7 ընտրատարածքից «Նիգ-Ապարան» ՀԿ նախագահ ԵԿՄ ՀԿ վարչության անդամ |
Գործունեություն | Բիզնեսմեն, պատգամավոր |
Աշխատավայր | ՀՀ ԱԺ |
Ամուսին | Շողերինա Ստեփանի Մկրտչյան[3] |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ |
Սամվել Լիմինդրի Ալեքսանյան (օգոստոսի 19, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, նաև հայտնի որպես Լֆիկ Սամո), Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1], օլիգարխ[4], բարերար[փա՞ստ]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Ալեքսանյանը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 19-ին Երևանում[1]։ Հաճախել է Երևանի թիվ 112 դպրոցը։ 1988-1990 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[1]։ 2002 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն[1]։
Ամուսնացած է, ունի 7 երեխա[5]։
Բիզնես գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Հայաստանի Սահմանադրությունը արգելում է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորին զբաղվել բիզնես գործունեությամբ, այնուամենայնիվ Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է մի շարք խոշոր ընկերությունների սեփականատեր[6][7][8]։ 2013 թվականի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակված «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրած դրամական միջոցների հայտարարագրում» Ս.Ալեքսանյանը համարվում է միլիարդատեր՝ հայտարարագրելով 4,123,000,000 դրամ սեփականություն, իսկ նրա կինը՝ 15, 103,450,000 դրամ գրանցված սեփականություն։ Որոշ թերթեր կասկածի տակ են դնում այս թվերը՝ համարելով դրանք բավականին ցածր[6][9][10]։
«Ալեքս Գրիգ» ընկերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ալեքս Գրիգ» ընկերությունը Հայաստանում ոչ պաշտոնապես ունի Հայաստանի առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների՝ շաքարավազի, կարագի, ձեթի և այլ ապրանքների ներկրման բացարձակ մենաշնորհ[11]։ «Ալեքս Գրիգին» բաժին է ընկնում Հայաստան ներկրվող շաքարավազի 99,9%-ը։ Այս փաստը 2014 թվականի հունվարի 29-ին Պրահայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը մասնավորապես ասել է. «Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»[7][9][12]։
Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ներկրման մենաշնորհը ունենալով և չունենալով մրցակիցներ՝ Ս.Ալեքսանյանը հաճախակի բարձրացնում է այդ սննդամթերքների գները, այդպիսով խախտելով Հայաստանի «Տնտեսական մրցակցության մասին» օրենքը[13]։
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Ալեքսանյանին է պատկանում «Երևան Սիթի» և վերջինիս դուստր ձեռնարկություն համարվող «Կայզեր» սուպերմարկետների ցանցը[6][9][14][15]։ Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցերը պատճառ են հանդիսացել փոքր և միջին բիզնես համարվող խանութների և կրպակների փակմանը, ինչի հետևանքով Հայաստանում մեծացել է գործազրկության և հետևաբար՝ աղքատության մակարդակը, ինչն էլ իր հերթին ազդել է երկրի բնակչության արտագաղթի աճի վրա[16][17]։
Դեղագործարաններ ու դեղատների ցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ռուսական The Moscow post պարբերականի՝ Ս.Ալեքսանյանին է պատկանում 7 դեղագործական ֆիրմա[6][9]։ Նրան է պատկանում նաև «Նատալի Ֆարմ» դեղատների խոշոր ցանցը[18]։ Ընկերությունը Հայաստանի կառավարությունից ստացել է նաև թմրանյութերի և հոգեմետ դեղերի ներկրման և իրացման թույլտվություն[19]։
Օղու արտադրություն և կեղծ պիտակավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Ալեքսանյանը հայտնի է նաև անորակ օղիների արտադրության իրականացմամբ, ինչպես նաև օղու միջազգային շուկայում հայտնի ապրանքատեսակներ հանդիսացող օղիների կեղծմամբ։ Նման գործունեություն նա իրականացնում է «Ա և Գ» ՍՊԸ-ի միջոցով, որը չունի գրանցում, սակայն Հայաստանի Կառավարության կողմից ստացել է հարկային արտոնություններ[6][8][9][20][21]։
Ձկնաբուծարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ալեքսանյանին են պատկանում բազմաթիվ ձկնաբուծարաններ, այդ թվում՝ Հայաստանի Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչատարածքում գտնվող 11-12 հա զբաղեցնող ձկնաբուծարանը[22], որոնց գործունեության հետևանքով գրեթե ամբողջովին ցամաքել է Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային համակարգը[6][23]։
Չնայած նրան, որ փաստերն ակնհայտ են, և դա մի քանի անգամ հաստատել է հենց ինքը՝ գործարարը[24], սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրությամբ պաշտոնատար անձանց արգելվում է զբաղվել գործարարությամբ, Ալեքսանյանը հաճախ հերքում է բիզնես ունենալու մասին լուրերը[25][26][27]։
2014 թվականի դեկտեմբերի 17-ին Ալեքսանյանը հարցազրույցի ժամանակ ասել է. «Չէ, չէ, ազզ ջան, ես բիզնեսով չեմ զբաղվում։ Ազիզ, ես պալիտիկայով եմ զբաղվում։ Պալիտիկայից հարց կա՞, տվեք ընձի, չկա՝ մի տվեք»։
Ռեստորանային բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Ալեքսանյանին են պատկանում մի շարք ռեստորաններ և սննդի մատուցման ու տոնական միջոցառումներ կազմակերպելու սրահներ, որոնցից առավել հայտնին է Հրազդանի ձորում գտնվող Փարվանա ռեստորանը[28]։ Այստեղ հաճախ են այցելում Իրանից ժամանած զբոսաշրջիկները[29]։ Այն նաև դպրոցականների համար հանդիսանում է Վերջին զանգի միջոցառման անցկացման վայր։ Կազմակերպվում են նաև հարսանյաց հանդիսություններ[30], որոնց ժամանակ տեղի ունեցող հրավառության հետևանքով երբեմն հարակից անտառում հրդեհ է բռնկվում[31]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Ալեքսանյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության անդամ[32][33]։ 2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 14 ընտրատարածքից՝ ընդգրկվելով Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում[1]։ 2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 7 ընտրատարածքից[1]։ 2012 թվականի մայիսի 6-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 7 ընտրատարածքից[34]։ 2017 թվականի ապրիլի 2-ին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ 2018 թ․ հեղափոխությունից հետո դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին, դուրս եկել նաև խմբակցությունից, հեռացել քաղաքականությունից։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Ալեքսանյանը 2011 թ.-ի դեկտեմբերի 17-ին «Նիգ Ապարան» հասարակական կազմակերպության 5-րդ համագումարում ընտվել է կազմակերպության նախագահ[35]։
Ս.Ալեքսանյանը հանդիսանում է նաև Երկրապահ կամավորական միություն հասարակական կազմակերպության վարչության անդամ[36]։
Արցախյան ազատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին տեղի ունեցած Երկրապահ կամավորական միություն ՀԿ-ի համագումարից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ասելով Սամվել Ալեքսանյանը 5-րդ բրիգադի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին[37]։ Մ․Գրիգորյանի շրջապատի ներկայացուցիչներից մի քանի մարդ նշել է, որ Ս․Ալեքսանյանը եղել է թիկունքի գծով տեղակալ, մյուսների պնդմամբ՝ կռվել է Շահումյանում, Ֆիզուլիում, զենք է մատակարարել[37]։ Իսկ նշված բրիգադի շտաբի պետը, որին զինակիցները կոչել են «Պալկովնիկ», հայտարարել է, որ ինքը կարող է հրամանի թուղթը ցույց տալը, որը փաստում է, որ Ս.Ալեքսանյանը կռվել է իր ղեկավարած ստորաբաժանման կազմում։
Սակայն 5-րդ բրիգադի շարքային անդամները, ովքեր կռվել են առաջին գծում, հերքում են այն տեղեկատվությունը, ըստ որի Սամվել Ալեքսանյանը մասնակցել է Արցախյան պատերազմին[37]։
Լրագրողական շրջանակներում և հասարակության մոտ այս տեղեկությունը հեգնանքի է արժանացել․ «Լրագիր» լրատվամիջոցը նույնիսկ «Լֆիկ Սամոն զոհված ազատամարտիկ. 5-րդ բրիգադի արծիվը» վերնագրով ծաղրական հոդված է հրապարակել[37]։
Քրեական և վարչական խախտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Ալեքսանյանի անունը հաճախ է շրջանառվում տարբեր տեսակի հանցագործությունների համատեքստում[6]։ Բացի այն, որ նա բիզնես գործունեություն իրականացնելիս ֆինանսատնտեսական բնույթի բազմաթիվ խախտումներ է կատարել, որոնք ենթակա են քրեական և վարչական պատասխանատվության, նաև մասնակից է եղել տարբեր տեսակի հանցավոր միջադեպերի, այդ թվում՝ սպանություններ, մարմնական վնասվածքներ, առևանգումներ[6]։
Բարեգործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Ալեքսանյանը բացի պատգամավորական ու բիզնես գործունեություն ծավալելուց, հանրությանը ներկայանում է նաև բարեգործի կերպարով։ Նա հանրության որոշակի շրջանակների մոտ հայտնի է իր կատարած բարեգործություններով, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ[38]
Ս. Ալեքսանյանի կատարած բարեգործությունները հիմնականում ընդգրկում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որտեղից էլ նա ընտրվել է Հայաստանի ԱԺ պատգամավոր։ Նա պարբերաբար օգնություն է տրամադրում համայնքի դպրոցներին ինչպես դասարաններ վերանորոգելու և նոր գույք գնելու, այնպես էլ վերջին զանգի միջոցառումները ֆինանսավորելու տեսքով[38][39]։
Սամվել Ալեքսանյանը նաև անվճար լավաշ է բաժանում Մալաթիա-Սեբաստիա համայնքի անապահով այն բնակիչներին, ովքեր լավաշի ստացման վայր են ներկայանում անձնագրով։
Հասարակական տրամադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Ալեքսանյանին պատկանող Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան համարվող Փակ շուկան Երևան սիթի սուպերմարկետ դարձնելու կողմնակիցները ի պաշտպանություն գործարարի շուկայի վերանորոգման ընթացքում հաճախակի հավաքվում էին շինության դիմաց և իրենց աջակցությունը հայտնում իրենց գործատուի։ Նրանք վանկարկում էին՝ «Ալեքսանյան բարերար» և կրում էին կարմիր գլխարկներ։ Շուրջ 1000 հոգուց կազմված այդ խմբին ղեկավարում էին ԽՍՀՄ վերաստեղծմանն կողմնակից ու ռուսական կողմնորոշվածություն ունեցող Ռոբերտ Ահարոնյանը և «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը[40][41][42][43][44]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիմպիական շարժմանն աջակցության համար մեդալ (2002)։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2015)[45]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 ՀՀ ԱԺ պատգամավորներ
- ↑ «Սամվել Ալեքսանյանի երեխաների «VIP» կնունքը. Video/Photo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Մաքսատունը գործում է Լֆիկ Սամոյի տարածքում. Պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում. «Ժողովուրդ»։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Լֆիկի գործերը վատացե՞լ են. մամուլ». 1in.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Սամվել Ալեքսանյանը կապրի իր երեխաների թոշակով (տեսանյութ)». Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Նրանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է. Մաս 1». Lragir.am. 2013 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 7,0 7,1 «ԱՎԾ. Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգ»-ը անհայտ բրենդի վիսկի է արտադրել - iLur.am` Ի լուր աշխարհի». www.ilur.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 8,0 8,1 «Իսկ ի՞նչ պիտի ասեր Սամվել Ալեքսանյանը, որ չի ասել». media.am. 2012 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Հայաստանը թալանողները-4». Armtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը՝ քննադատության թիրախում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Իշխանության ու բիզնեսի սերտաճում և մենաշնորհներ. ՀԱԿ խմբակցությունը հարցեր է ուղղել կառավարությանը | Epress.am». Epress.am. 2012 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Սերժ Սարգսյան. Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն - «Առավոտ» - iLur.am՝ Ի լուր աշխարհի». www.ilur.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին Հայաստանի օրենքը։
- ↑ Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի»-ներում կազինոյի ապարատներ են տեղադրվել
- ↑ «ՄԵԿ ՓԱԿ ՇՈՒԿԱ, ԵՐԿՈՒ ԱԿՑԻԱ». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ Սամվել Ալեքսանյանին պարտադրո՞ւմ են:(չաշխատող հղում)
- ↑ Technologies, Peyotto. «Սամվել Ալեքսանյանը Yerevan City ցանցը կվաճառի Carrefour-ին». 1in.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Դեղորայքի գնաճի վերաբերյալ ԱՆ տրամադրած տվյալները և իրականությունը։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Լֆիկին պատկանող «Նատալի ֆարմ»-ը հայկական մսամթերքը կարտահանի ռուսական շուկա։». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Օլիգարխի՝ կեղծ օղիներ արտադրող ընկերությանը հարկային արտոնություն են տալիս․ «ՀԺ»:
- ↑ Թույլ չտանք Սամվել Ալեքսանյանին կեղծել ալկոհոլային խմիչքները:
- ↑ Սամվել Ալեքսանյանի «փոքր տնտեսության» մեծ ավազանները
- ↑ Կառավարությունն ահազանգում է, իսկ Սամվել Ալեքսանյանն ընդլայնում է իր ձկնաբուծական տնտեսությունը:(չաշխատող հղում)
- ↑ Փակ շուկայի վրա չի գրվելու «Երևան City»
- ↑ Ես բիզնեսով չեմ զբաղվում, ցավդ տանեմ. Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
- ↑ Սալվել Ալեքսանյանի հակասական արտահայտությունները
- ↑ «Սամվել Ալեքսանյանը պնդում է, որ բիզնեսով չի զբաղվում»
- ↑ Երկու ահը մի մահ է:(չաշխատող հղում)
- ↑ Պարսիկների արկածները Փարվանայում:
- ↑ Հարսանիք ապարանցիներով:(չաշխատող հղում)
- ↑ «Սալյուտը` ներսո՞ւմ, թե՞ դրսում։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Սամվել Ալեքսանյան. «Լրագրողներից նեղացել եմ, հավայի բաներ են գրել» (տեսանյութ):
- ↑ ««Ժողովուրդ». Սամվել Ալեքսանյանը, Սամվել Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանն իրենց ընտանիքներով մեկնել են Դուբայ։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կենսագրական տվյալները ՀՀ ԱԺ կայքում:
- ↑ «Նիգ Ապարան ՀԿ-ի պաշտոնական կայք, ՀԿ-ի նախագահի մասին։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «ԵԿՄ ՀԿ վարչության կազմը։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ 37,0 37,1 37,2 37,3 «Լֆիկ Սամոն զոհված ազատամարտիկ. 5-րդ բրիգադի արծիվը։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ 38,0 38,1 Դպրոցի տնօրեն. Լրագրողները երևի թե մի օր Սամվել Ալեքսանյանի արձանը դնեն:
- ↑ «Սամվել Ալեքսանյանն ու իր կինը անկողին չեն մտնում, եթե բարեգործություն արած չեն լինում». մանկավարժ:
- ↑ «Ալեքսանյան՝ բարերար», «Ալեքսանյան կառուցող»,- վանկարկում են փակ շուկայի դիմաց
- ↑ Սպիտակ «Բրաբուսը» արդեն չի հետեւում ակտիվիստներին:
- ↑ Անապահովներն ու հաստավիզները գոռում են` «Սամվել Ալեքսանյան բարերար» (Ֆոտո) - See more at: http://irakan.info/full_news.php?id=3916#sthash.FTrt5pH7.dpuf:(չաշխատող հղում)
- ↑ Սուրեն Սուրենյանցը Սամվել Ալեքսանյանից 5000 դոլար է վերցրել` «Փակ շուկայի» համար ցույցեր անելու համար:
- ↑ Դեղին եւ կարմիր գլխարկակիրների թեժ հակամարտությունը՝ Փակ շուկայի դիմաց․ (Տեսանյութ):
- ↑ Ս. Լ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
|
- Օգոստոսի 19 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երևան քաղաքում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ