Jump to content

Կատաստերիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատաստերիզմ (հին հունարեն՝ καταστερίζω , «խառնվել աստղերին», κατ + ἀστήρ «աստղ»), հին հունական դիցաբանությունում աստվածների, մարդկանց, կենդանիների և առարկաների՝ աստղազարդ երկնքում որևէ օբյեկտ՝ համաստեղություն, աստերիզմ, աստղ, Ծիր Կաթին դառնալու գործընթացը և արդյունքը։ Սա հատուկ է ալեքսանդրյան ոճին, ապա անցել է հելլենիստական մշակույթին։ Ժամանակակից հասկացությամբ՝ կատաստերիզմը դիցաբանական և կրոնական կերպարների տեղափոխումն է երկնային մարմիններ։ Եզրույթը կիրառվում է միայն անտիկ առասպելների համար, մասամբ հոմանիշ է աստրալ (աստղային) առասպելներին։ Արևի և լուսնի հետ կապված առասպելների համար կիրառվում է աստղային (սոլյար) և լուսնային առասպելներ եզրույթները, «կատաստերիզմը» հասկացությունը չի օգտագործվում նաև մոլորակների համար։ Թեպետ հնում ընդհանրապես չկար տարբերակվածություն աստղագիտության և աստղաբանության միջև, Ք.ա. 1-ին դարի Ալեքսանդրիայի տրամաբանական շրջանականերում աստղաբանությունը առանձնանում է կախագուշակումներով, իսկ աստղագիտությունը՝ գիտական վարկածների հետազոտությամբ[1]։

Կատաստերիզմների թեման սիրված էր հին հունական բանաստեղծների կողմից։ Ամենահայտնի ստեղծագործությունը «Կատաստերիզմներն» էր, որը հայտնի էր Էրատոսթենես Կիրենացու անունով (մոտավորապես Ք.ա. 276-194 թվականներ)[2]։ Հռոմեացի բանաստեղծ-դասակարգիչները կատաստերիզմ առասպելները, որպես ընդհանուր փոխակերպության բաղադրիչ մաս, աստվածների ծննդաբանության շարքում ստեղծագործության տարածված թեմաներից էին։

Կատաստերիզմը արձանագրում է երկարատև գործընթացի հասուն և վերջնական զարգացումը՝ Միջագետքի կենդանակերպի հելլենիստական յուրացումը՝ փոխանցված պարսիկ թարգմանիչների միջոցով, որի ընթացքում հարմարեցվել էին հունական դիցաբանությանը։

Այդ թարգմանության հիմնական նվաճումը հունական միֆական անվանակարգության կիրառությունն էր առանձին աստղերի նշանակման համար, ինչպես աստերիզմը Պլեադաների և Հիադիսների դեպքում, և համաստեղությունները։ Դասական Հունաստանում «թափառող աստղերը» և աստվածները, որոնք կառավարում էին դրանց, առանձին էակներ էին, ինչպես օրինակ Պլատոնի համար։ Հելլենիստական մշակույթում զուգորդումը դարձավ անանջատելի նույնացում, ինչպես Ապոլլոնը, որն արդեն չէր խորհրդանշում արևը, դա արդեն Հելիոսն էր (Seznec 1981, pp 37–40)։

«Կատաստերիզմների» 1-42 մասերում նշվում են 43-ից մինչև 48 համաստեղություններ (ներառյալ Պլեադները), որոնք ծանոթ էին Պտղոմեոսին (Ք.ա. 2-րդ դար), 43-44-րդ մասերը վերաբերում էին 5 մոլորակներին և Ծիր Կաթինին։ Աշխատանքում հիշատակվում է կորած «Աստղագիտություն» մասը, որը վերագրվում է Հեսիոդոսին։ «Կատաստերիզմների» դիցաբանական թեմաներից շատերը պարզապես նկարել է Արատուսը՝ «Ֆենոմենա» (մոտ Ք.ա. 275 թվական)։

Վերածննդի ընթացքում Կատաստերիզմների տպագրությունը վաղ է սկսվել, սակայն դրան միշտ ստվեր է գցել Հիգինուսը՝ կատաստերիզմների մեկ այլ հնագույն հեղինակ։ Կատաստերիզմները նկարազարդվել են փայտի վրա փորագրություններով, որոնցից առաջինը Էրհարդ Ռատդոլտինն էր (Վենետիկ, 1482)։ Յոհան Շաուբախի «Կատաստերիզմների» հրատարարակությունը (Մայնգեն, 1791) ևս նկարազարդված էր աստղային քարտեզներով՝ ստեղծված Յոհան Ֆեոֆիլ Բուլեի կողմից (Լայպցիգ, 2 մաս, 1793-1801)[3]։

Հնագույն համաստեղությունների մեծ մասը կապված են մի քանի առասպելների կամ մի առասպելի տարբերակների հետ՝ բացահայտելով դրանց ծագումը։ Ստորև ներկայացված են ամենահայտնի և համընդհանուր կատաստերիզմները։

Համաստեղություն Դիցաբանական համապատասխանություն
ԱնդրոմեդաԱնդրոմեդա
ԵրկվորյակներԴիոսկուրոսներ
Մեծ ԱրջԿալիստո
Մեծ ՇունԻկարիոսի շուն
ԿշեռքԹեմիսի ատրիբուտ
ՋրհոսԳանիմեդես, Դևկալիոն կամ Կեկրոպս
ԳայլԼիկաոն
ԵզնարածԱրկաս
ՀերկուլեսՀերակլես
ՀիդրաՀերակլեսի երկրորդ սխրագործությունից Լերնեյան հիդրա
ԿույսԴեմետրա
ՎիշապԱրգոնավորդների ճանապարհորդության վիշապ
ՕձակիրԱսկլեպիոս
ՕձԱսկլեպիոսի ատրիբուտ
ԿասիոպեաԿասսիոպեա
ԿետԿետո՝ հրեշ Պերսևսի սխրագործություններից
ԱյծեղջյուրՊան, հնարավոր է նաև Ամալթեյա
Արգո նավԱրգոնավորդների նավ
ԿարապԶևս
ԱռյուծՀերակլեսի առաջին սխրագործությունից Նեմեյան առյուծ
ՔնարՕրփեոսի քնար
Փոքր շունԻկարիոսի շուն
ԽոյԱրգոնավորդների ոսկե գեղմ
ԱրծիվԶևս
ՕրիոնՕրիոն
ՊեգասՊեգաս
ՊերսևսՊերսևս
ԽեցգետինՀերակլեսի երկրորդ սխրագործությունից խեցգետին
ՁկներԱփրոդիտե և Էրոս
Հյուսիսային թագԱրիադնեի պսակ
ԿարիճՕրիոնին կծած կարիճ
ԱղեղնավորԿենտավրոս Կրոտոս
ՑուլԶևս
ԿենտավրոսԿենտավրոս Քիրոն
ՑեֆեոսԿեփևս
ԷրիդանոսԷրիդանոս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Roger Beck, A Brief History of Ancient Astrology (Blackwell, 2007), pp. 1, 7.
  2. Elly Deker, Illustrating the Phaenomena: Celestial Cartography in Antiquity and the Middle Ages (Oxford University Press, 2013), pp. 2–3.
  3. Johann Konrad Schaubach (1764-1849), a historian of ancient astronomy and educator in Meiningen, was also the author of Geschichte der griechischen Astronomie bis auf Eratosthenes (1802).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Seznec, Jean, The Survival of the Pagan Gods (Princeton [NJ]: Princeton University Press, 1981).
  • Condos, Theony, Star Myths of the Greeks and Romans: A Sourcebook, Containing The Constellations of Pseudo-Eratosthenes and the Poetic Astronomy of Hyginus (Grand Rapids [MI]: Phanes Press, 1997) 1-890482-92-7 (hb); 1-890482-93-5 (pb). Reviewed by Roger Ceragioli in: Journal for the History of Astronomy, 30.1 (1999), pp. 313315; by John McMahon in: Archaeoastronomy: The Journal of Astronomy in Culture, XVI (2001), pp. 9899 and by John T. Ramsey, as "Bryn Mawr Classical Review 98.6.28".
  • Hard, Robin (transl.), Eratosthenes and Hyginus: Constellation Myths, with Aratus's Phaenomena (Oxford: Oxford University Press, 2015) 978-0-19-871698-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]