Անդրոմեդա (հին հուն․՝ Ἀνδρομέδα) հունական դիցաբանությունում[3][4] Եթովպիայի թագավոր Կաֆեյի և Կասիոպեյի դուստրը[5]։
Մի անգամ, երբ Կասիոպեյը պարծենում էր, որ իր գեղեցկությունը անցնում է ծովահարսի գեղեցկությունից, բարկացած աստվածուհիները դիմեցին Պոսեյդոնին վրեժխնդիր լինելու խնդրանքով, և նա ուղարկեց ծովային հրեշին, որը սպառնում էր Կաֆեյի ենթակաների մահով։ Ամոնի գուշակը հայտարարեց, որ Աստվածների վրդովմունքը կմեղմանա այն ժամանակ, երբ Կաֆեյը Անդրոմեդին կզոհաբերի հրեշ և երկրի բնակիչները ստիպեցին թագավորին գնալ այդ զոհաբերությանը։ Ժայռին գամված Անդրոմեդան հանձնվեց հրեշին։
Այդ վիճակում նրան տեսնում է Պերսևսը, և նրա գեղեցկությամբ հիացած, որոշեց սպանել հրեշին, եթե նա համաձայնվի ամուսնանա նրա հետ։ Հայրը ուրախությամբ համաձայնվեց, և Պերսևսը պատվով կատարեց իր վտանգավոր սխրանքը։ Ցույց տալով Մեդուզա Գորգոնայի դեմքը սատանային, նրան վերածում է քարի։ Մեկ այլ տարբերակով ներկայացվում է, որ հրեշը սպանվել է Հերմեսի դաշույնով, որով սպանվել է Մեդուզա Գորգոնան[6]։
Ըստ Էվրիպիդայի, ոչ′ հայրը, ոչ′ մայրը չկարողացան ստիպել նրան թողնել հայրենիքը և հետևել Պերսեյին[7]։ Հեղինակների մեծ մասը ասում է, որ նա դարձել է Միկենի թագուհի և Պերսևսի համար ունեցել է մի քանի երեխա։
Անդրոմեդան Սոֆոկլեսի «Անդրոմեդա» երգիծական դրամայի, Էվրիպիդայի ողբերգության, Ֆրինիխ կրտսեր, Լիկոֆրոնի, Լիվիոս Անդրոնիկոսի և Անտիֆանի «Անդրոմեդ» կատակերգության գործող անձն է։
Անտիկ ծաղկամանների վրա կան Պերսևսի սխրանքների բազմաթիվ պատկերներ: Անդրոմեդայի կերպարին անդրադարձել են նաև ներկայիս նկարիչներ՝ Պյերո դի Կոզիմոն, Տիցիան, Ռուբենս դո Շասերիո,Դորեն։
Նույն լեգենդը ծառայել է Կոռնեյլի «Անդրոմեդա» դրամային (1650) և Լյուլլիյի (1682) «Պերսևս» օպերային։
Արիոստոն Պերսևսի և Անդրոմեդայի մասին սյուժեն օգտագործել է իր «Խելահեղ Ռոլանդը» պոեմում։
Լեգենդի հիման վրա նկարահանված ֆիլմերից է «Տիտանների մարտը»։