Երբ Զևսը ոճրապարտության համար որոշել էր կործանել մարդկային ցեղը և երկրի վրա համաշխարհային ջրհեղեղ առաջացնել, Դևկալիոնը, Պրոմեթևսի խորհրդով, նավ է կառուցում, որի վրա մարդկանցից փրկվում են միայն ինքը և Պիրրան։ Իններորդ օրը Դևկալիոնի նավը կանգնում է Պառնասոսի գագաթին (որոշ տարբերակներում՝ թեսսալական Օթրիս լեռան վրա, Աթոս լեռան վրա[10], Էտնայի[11] վրա)։ Թեմիսի պատգամատունը Պառնասոսում Դևկալիոնի և Պիրրայի այն հարցին, թե ինչպես վերածնեն մարդկային ցեղը, պատասխանում է, որ նրանք պետք է ուսերի վրայով նետեն մոր ոսկորները։ Դևկալիոնը հասկանում է, որ քարերը Մայր երկրի ոսկորներն են[12]։ Դևկալիոնի նետած քարերը վերածվում են տղամարդկանց, իսկ Պիրրայի նետածները՝ կանանց։ Ըստ Բոտվիննիկի՝ Դևկալիոնի մասին առասպելը հավանաբար ունի արևելյան ծագում և տարածվել է Միջագետքից, որտեղ լայնորեն տարածվել էին զրույցներ ջրհեղեղի մասին[13]։