Ամփիկտիոնին էին վերագրում Դելփյան-Թեմոպիլյան ամփիկտիոնիայի ստեղծումը։ Ըստ առասպելի, Ամփիկտիոնը նախապես թագավորել է Թերմոպիլեում։ Ամուսնանալով Աթենքի թագավորի աղջկա հետ[5]՝ Ամփիկտիոնը գահընկեց է անում իր աներոջը և ղեկավարում պետությունը։ Մի շարք առասպելների համաձայն, Ամփիկտիոնը քաղաքը ձոնում է Աթենասին, այն անվանելով Աթենք[6]։ Ամփիկտիոնի իշխանության ժամանակ Աթենք է այցելել Դիոնիսոսը և որոշ ժամանակ հյուրընկալվել նրա տանը։ Հետագայում Ամփիկտիոնին Աթենքից արտաքսել է Էրիքթոնիոսը[7][8]։